ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Արցախ է վերադարձել ավելի քան 100 հազար մարդ. Իլհամ Ալիևը սխալ է

16:09, 24 Հլս, 2021

ՍԽԱԼ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 22-ին Azerbaijan TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ապրում է ընդամենը 25 հազար մարդ: 

Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցին և ԼՂ կարգավիճակի շուրջ խոսակցություններին՝ Ալիևը, մասնավորապես, նշել է. «Մենք ունենք բավականին լայն և բազմակողմանի տեղեկություն այնտեղ (Լեռնային Ղարաբաղում-խմբ.) կատարվող գործընթացների մասին: … Այնտեղ ապրողների իրական թիվը 25 հազար է: Այլ թվեր էլ են նշվել, թե իբր պատերազմից հետո այնտեղ վերադարձել է 50 հազար մարդ: Հնարավոր է, բայց վերադառնալ չի նշանակում այնտեղ մնալ»,- ասել է Ալիևը՝ եզրակացնելով, որ անտրամաբանական է 25 հազար մարդու համար կարգավիճակ քննարկելը:

«Փաստերի ստուգմանը հարթակն» ուսումնասիրել է Ալիևի այս պնդումները:

Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը պարբերաբար թվեր է ներկայացնում Արցախ վերադարձած քաղաքացիների մասին:

Այդպես, ըստ այդ տվյալների, դեռևս փետրվարին ավելի քանի 52 հազար անձ վերադարձել էր Արցախ: Հատկանշական է, որ շատ քաղաքացիներ վերադարձել են նաև Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհով (մինչև տարածքի հանձնումը Ադրբեջանին), որտեղ այդ պահին ռուս խաղաղապահներ չեն եղել: 

Հատկանշական է, որ նույն շրջանում Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունն այլ տվյալներ է հայտնել։ Ըստ դրանց՝  Արցախ է վերադարձել մոտ 100 հազար մարդ։ Նախարար Մանե Թանդիլյանի խոսքով՝ տարբերության պատճառն այն է, որ խաղաղապահների հրապարակած տվյալները ձևավորվում են ավտոբուսներով վերադարձողների վիճակագրության հիման վրա:

«Վերադարձողների մի  մասը սեփական ավտոմեքենաներով է եկել, որոնց տվյալներն այդ թվերում չեն արտացոլվել: Հայաստանի Հանրապետությունում  այս պահի դրությամբ մեծ մասամբ բնակվում են ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերից տեղահանված  արցախցիներ: Տեղահանվածների մոտ 60 տոկոսը նույնպես վերադարձել է Արցախ»,- նշել է Թանդիլյանը:

FIP.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտնեց, որ այս պահին Արցախում փաստացի բնակվում է 120 հազար քաղաքացի։

Այսպիսով, Ալիևի պնդումը, թե Արցախում ներկայումս ապրում է 25 հազար մարդ, չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեռևս փետրվարին ռուս խաղաղապահների տվյալներով հայրենիք էր վերադարձել 52 հազար մարդ, իսկ Արցախի պաշտոնական տվյալներով՝ Արցախ է վերադարձել և փաստացի ապրում ավելի քան 100 հազար մարդ։

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱրցախԻլհամ ալիևպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Հաագայի դատարանը Հայաստանին Արցախում գտնվող հուշարձանների սեփականատեր ճանաչելու որոշում չունի
Սխալ

Հաագայի դատարանը Հայաստանին Արցախում գտնվող հուշարձանների սեփականատեր ճանաչելու որոշում չունի

12:29, 5 Մյս, 2022

Սոցիալական ցանցերում վերջին օրերում տարածվում է տեղեկություն, թե Հաագայի արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի Հայաստանը հանդիսանում է...

Վանեցյանը հակասում է ինքն իրեն․ նա հայտարարել է՝ «կարող ենք Շուշին ու Հադրութը հետ բերել»
Սխալ

Վանեցյանը հակասում է ինքն իրեն․ նա հայտարարել է՝ «կարող ենք Շուշին ու Հադրութը հետ բերել»

18:06, 26 Ապր, 2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը այսօր՝ ապրիլի 26-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հերքել է լրագրող Կառլեն Ասլանյանի պնդումը,...

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»
Առանց վճռի

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»

17:08, 19 Ապր, 2022

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անցած կիրակի՝ ապրիլի 17-ին, հայտարարեց, որ «Ազատության» հրապարակում նստացույց է սկսում «հանուն...

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը

14:48, 19 Ապր, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով մի շարք հայտարարություններ է արել՝ առաջարկելով խնդրի լուծման իր...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens