ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ

18:22, 17 Սպտ, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ընթացիկ շաբաթվա՝ սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ։

«Փաստերի ստուգման հարթակը» շաբաթական ամփոփման շրջանակում ներկայացնում է իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:

Նախընտրական ժամանակահատվածից առաջ քարոզչական պաստառների առկայությունը անթույլատրելի է. Թագուհի Թովմասյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում նշեց, որ դեռ «նախընտրական ժամանակահատվածի» մեկնարկը չտրված՝ նախընտրական պաստառները հայտնվեցին ինչպես բաներների վրա, այնպես էլ շենքերի հարմարեցված հատվածներում. «[Սա] ևս անթույլատրելի էր, բայց այդ մասով էլ լուրջ իրավական հետևանքներ չունեցանք, և նաև մենք ունեցանք 1-2 բացառություններ դատական, բայց նույնիսկ դատավճռի հրապարակումից հետո կարծեք թե իրավիճակը չշտկվեց, հետևաբար մենք ունենք էստեղ անելիք»,— նշել էր Թովմասյանը։

Իրականում, մինչև նախընտրական քարոզչության մեկնարկը պաստառներ տեղադրելու արգելք օրենքով նախատեսված չէ: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Հետևաբար, Թագուհի Թովմասյանի պնդումը կեղծ է և մանիպուլյատիվ, քանի որ մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը նախընտրական պաստառների առկայությունը իրավական առումով հետևանք չէր կարող ունենալ, քանի որ օրենքի խախտում չէր: 

Վերջին երկու ընտրություններին քվեարկողների թիվը 50 տոկոսից պակաս է եղել. Արմեն Գևորգյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նշել է, որ նախորդ երկու ընտրություններին ընտրողների 50 տոկոսից պակաս մասնակցություն է եղել: 

Պատգամավորը, մասնավորապես, ասել է, որ ընտրությունների մասնակցության մակարդակը վերջին երկու արտահերթ ընտրությունների ժամանակ իր մոտ տարակուսանք և անհանգստություն է առաջացնում. «Պարզապես կուզեի իմանալ, [․․․] կա՞ ինչ-որ բացատրություն, թե ինչով է պայմանավորված, որ երկու ընտրություն իրար հետևից մասնակցությունը 50 տոկոսից պակաս է»:

ԿԸՀ տվյալները փաստում են, որ Արմեն Գևորգյանի պնդումը համապատասխանում է իրականությանը:

Ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների՝ 2021 թվականին հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ուներ 2,595,512 անձ: Քվեարկությանը մասնակցել է ընդամենը 1,241,997 մարդ (47.8%): 

2018 թ․ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրություններին մասնակցել է 1,261,105 քաղաքացի, իսկ ընտրելու իրավունք ուներ 2,593,140 մարդ (48.63%):

Նշենք, որ մինչև իշխանափոխությունը տեղի ունեցած վերջին համապետական ընտրություններին՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, մասնակցել էր ընտրողների ընդհանուր թվի 60․64 տոկոսը։

Loading...

Loading…

Օդային տուրքից կարող են ազատվել թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան ավիափոխադրողները

«Իրավունք» թերթը սեպտեմբերի 15-ին գրել էր, որ ավիացիոն իշխանություններն արտոնյալ պայմաններ են նվիրում դրսի ավիաընկերություններին` անհավասար պայմաններ ստեղծելով տեղական ընկերությունների համար:

Մասնավորապես, թերթը օրինակ էր բերել իռլանդական Ryanair-ը. «Բոլորս հիշում ենք, թե ինչ արտոնյալ պայմաններով (ազատված օդի հարկից, սպասարկման վճարից և այլն) հայկական շուկա մուտք գործեց իռլանդական հայտնի լոուքոսթեր Ryanair ավիաընկերությունը…»,— գրել էր թերթը:

Հեղինակը հավելել էր, որ Ryanair ավիաընկերության՝ շուկա մուտք գործելուց հետո արդեն իսկ փակվել են «Տարոն Ավիա» և «Տարոն» տեղական ավիափոխադրողները:

Իրականում, սակայն, օդի տուրքից ազատումը միայն RyanAir-ի կամ այլ արտասահմանյան ավիափոխադրողների համար չէ նախատեսված: Այդ արտոնությունից կարող են օգտվել նաև տեղական ավիափոխադրողները:

2019 թվականի նոյեմբերին կառավարությունը որոշում էր կայացրել փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, որով նոր ուղղությամբ չվերթների պարագայում հանվում է օդի տուրքը: Այսինքն՝ բոլոր այն ավիափոխադրողները՝ հայկական և արտասահմանյան, որոնք վերջին 12 ամիսներին չսպասարկված ուղղությամբ թռիչքներ են իրականացնում, ազատվում են օդի տուրքից:

«Եղան քննարկումներ, թե տեսեք, «Ռայան Էյրին» տալիս են արտոնություն: Իրականում, արտոնությունը վերաբերում է բոլորին, մենք բոլոր ավիաընկերություններին հրավիրում ենք գալ ու այս նույն պայմաններից օգտվել»,- որոշումն ընդունելիս հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե «Տարոն Ավիա» և «Տարոն» տեղական ավիափոխադրողները փակվել են Ryanair ավիաընկերության՝ շուկա մուտք գործելուց հետո, ապա սա ևս իրականությանը չի համապատասխանում:

Հայկական «Տարոն Ավիա» ավիաընկերությունը դադարեցրել էր գործունեությունը 2019 թ. դեկտեմբերին, իսկ Ryanair-ի առաջին թռիչքը Հայաստանից տեղի էր ունեցել 2020 թ. հունվարին: Ավելին, «Տարոն Ավիայի»՝ գործունեությունը դադարեցնելու պատճառը մրցակցային անհավասար պայմանները չէին:

Քաղավիացիայի կոմիտեն դեռևս 2019 թվականին նոյեմբերի 6-ին հայտնել էր, որ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում անցկացվել են տեսչական ստուգումներ, և արձանագրված թերությունների հետևանքով ավիաընկերության՝ օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել էր և ընկերությանը տրվել էր 6-ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել էր որոշում՝ գործունեությունը դադարեցնելու մասին:

Դեկտեմբերին արդեն «Տարոն-Ավիան» պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության հանձնաժողովի ստուգումների հանգամանքներն են ընկերությանը ստիպել դադարեցնել գործունեությունը: Ըստ հաղորդագրության՝ ԵՄ օդային տարածք մուտք գործելու հայտի ստուգման ընթացքում մարդկային սխալի պատճառով EASA հանձնաժողովի ուսումնասիրությանն են ներկայացվել «թռիչքների անվտանգությունը ոչ ճիշտ բնութագրող փաստաթղթեր» և, որպեսզի Հայաստանի հեղինակությանը վնաս չհասցվեր, ընկերությունը որոշել է  դադարեցնել գործունեությունը:

Այսինքն՝ հենց ընկերության պարզաբանման համաձայն՝ արտասահմանյան որևէ ընկերության արտոնյալ պայմանների տրամադրումը չէ, որ ազդել է նրանց որոշման վրա: 

Կառավարությունը 2 մլն դոլար գումար չի հատկացրել Անկախության տոնի միջոցառումների համար

Սեպտեմբերի 14-ին «5-րդ ալիքի» «Հարցազրույցի» հաղորդավար Դերենիկ Մալխասյանն «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանի հետ հարցազրույցում հայտարարեց, որ 2 մլն դոլար է հատկացվել անկախության տոնակատարության համար:

«Տեսեք՝ դուք ասում եք՝ բուժօգնություն չեն տրամադրում, պետպատվերը վերջացել է, … բայց մենք լսում ենք, որ 2 միլիոն դոլար հատկացվում է հրապարակում սեպտեմբերի 21-ին գունագեղ տոնակատարություն, միջոցառում անցկացնելու համար… Փաստորեն, 2 միլիոնը կա տոնակատարության համար, բայց բուժօգնության համար չկա»,- նշեց հարցազրուցավարը:

Սակայն իրականում կառավարությունը որևէ գումար չի հատկացրել սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար: Անկախության օրվա միջոցառումն իրականացնում է «Դոմինո փրոդաքշն» կազմակերպությունը, որը ներգրավել է մասնավոր հովանավորների

FIP.am-ի հետ զրույցում կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ միջոցառումն իրականացնում է մասնավոր ընկերություն, և կառավարությունը որևէ հատկացում չի կատարել: 

ՀԱՊԿ-ում Հայաստանի դրոշը սխալ էր ներկայացված

Սեպտեմբերի 16-ին սոցցանցերում տարածվում և քննարկվում էին նկարներ Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստից, որոնցում, իբր, Հայաստանի դրոշը սխալ է դրված եղել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի առջև: 

Թեև Արմեն Գրիգորյանի պաշտոնական էջում հրապարակված նկարներում ՀՀ դրոշը ճիշտ էր ներկայացված, ՀԱՊԿ պաշտոնական կայքի նկարներում ակնհայտ երևում է, որ հայկական դրոշի գույները հակառակ հերթականությունն ունեին՝ ծիրանագույն, կապույտ, կարմիր: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ryanairընտրություններ 2021ՀԱՊԿՀՀ Կառավարություն

Հարակից հոդվածներ

Նվազագույն աշխատավարձը անփոփոխ կմնա․ կառավարության որոշումը սխալ է մեկնաբանվել
Մանիպուլյատիվ

Նվազագույն աշխատավարձը անփոփոխ կմնա․ կառավարության որոշումը սխալ է մեկնաբանվել

15:31, 11 Մրտ, 2022

Կառավարությունը մարտի 10-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց մի որոշում, որը սխալ մեկնաբանվեց մամուլի և պաշտոնատար անձանց կողմից։  Որոշումը վերաբերում...

Արտոնություններ, նվիրատվություն իշխող կուսակցությանն ու Արցախին․ փաստեր ՀՀ-ում թուրքական կապիտալով ընկերությունների մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արտոնություններ, նվիրատվություն իշխող կուսակցությանն ու Արցախին․ փաստեր ՀՀ-ում թուրքական կապիտալով ընկերությունների մասին

19:20, 23 Փտր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» նախորդիվ անդրադարձել էր Հայաստանի չորս ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին...

Ryanair-ը պետբյուջեից €5 մլն սուբսիդավորում չի ստացել․ վարչապետի նախկին խորհրդականը ապատեղեկացնում է
Սխալ

Ryanair-ը պետբյուջեից €5 մլն սուբսիդավորում չի ստացել․ վարչապետի նախկին խորհրդականը ապատեղեկացնում է

18:55, 17 Փտր, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Ֆեյսբուքի իր էջում այսօր՝ փետրվարի 17-ին, գրել է․ «ՀՀ-ից 5 միլիոն...

Ըստ ՊՆ-ի՝ կառավարությունը պատերազմի ամբողջ ընթացքում պետական գաղտնիքներ է հրապարակել
Առանց վճռի

Ըստ ՊՆ-ի՝ կառավարությունը պատերազմի ամբողջ ընթացքում պետական գաղտնիքներ է հրապարակել

13:57, 29 Դկտ, 2021

Այս տարվա նոյեմբերի սկզբին «Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens