ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախցիների վերաբերյալ կառավարության որոշումը որակվել է «թարմ ընտրակաշառք» և սխալ ներկայացվել․ Ավետիք Քերոբյանի հայտարարության հետքերով

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
16:30, 5 Հնս, 2026

Մայիսի 31-ին ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը,  վկայակոչելով կառավարության վերջին որոշումներից մեկը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․  

«Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել։ Վարչախումբը հանկարծ որոշել է «բարելավել» առանձին քաղաքացիների սոցիալական պայմանները՝ ներելով ֆինանսական կազմակերպությունների կողմից զիջված և հարկադիր վարույթում գտնվող պարտավորությունները, դրանք ձևակերպելով որպես «պետական» ֆինանսական աջակցություն։ Էն ո՞վ էր մեկ ձայնի համար 5-10-15 հազար դրամից խոսում։ 5 միլիոն է նոր գինը»։

Գրառումն արագ տարածվել է մի շարք լրատվամիջոցներում` aravot{.}am, panorama{.}am, Tert{.}am և այլն (1, 2, 3, 4), ինչպես նաև սոցիալական մեդիայում։ «Լուսավոր Հայաստանից» նախկին պատգամավոր, այժմ «Հայաքվե» խմբի անդամ Աննա Կոստանյանը նույնպես տարածել էր այդ գրառումը, որակել այն «թարմ ընտրակաշառք»։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ավետիք Քերոբյանի մատնանշած կառավարության որոշումը, ինչպես նաև գրառումը վերատպած լրատվամիջոցների հրապարակումների ժամանակագրությունն ու պարզել, որ հրապարակումը շրջանցում է որոշման ընդունման կարևոր համատեքստն ու դրա շահառուների շրջանակը։ 

Ի՞նչ է նախատեսում կառավարության որոշումը

Կառավարության մայիսի 27-ի նիստում ընդունված N 748-Ա որոշմամբ նախատեսվում է ներել 2023 թվականին պետությանը փոխանցված որոշ վարկային պարտավորություններ, որոնք հիմնականում վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և արդեն գտնվում են հարկադիր կատարման փուլում։

Խոսքը այն պարտավորությունների մասին է, որոնց հիմնական գումարը յուրաքանչյուր պարտապանի դեպքում պետությանը փոխանցման օրվա դրությամբ չի գերազանցել 5 մլն դրամը։ Որոշումը վերաբերում է նաև շարժական գույքի գրավով (բացառությամբ՝ ոսկյա իրերի) ապահովված որոշ պարտավորությունների։

Որոշման արդյունքում քաղաքացիները կազատվեն կատարողական վարույթների շրջանակում առաջացած ծախսերից, իսկ նրանց բանկային հաշիվների և գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու արգելքները կվերացվեն։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ նման պարտավորությունների պատճառով մի շարք քաղաքացիներ չեն կարողանում լիարժեք օգտվել սոցիալական և բնակարանային աջակցության ծրագրերից, իսկ պարտքերի մի մասն էլ համարվում է փաստացի անհուսալի։

Արտապատկերումը՝ կառավարության որոշման նախագծից

Այսպիսով, Ավետիք Քերոբյանը կառավարության N 748-Ա որոշումը ներկայացրել է որպես «ընտրակաշառք»՝ առանց մանրամասնելու, որ այն վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների՝ պետությանը փոխանցված և հարկադիր կատարման փուլում գտնվող  պարտավորություններին։ 

Հետևաբար, Քերոբյանի գրառումը, որը տարածվել է մի շարք մեդիաներում,  շրջանցում է որոշման ընդունման առանցքային համատեքստը․ այն մոլորեցնող է և կարող է շփոթության մեջ գցել ընթերցողին՝ ձևավորելով ոչ ամբողջական պատկերացում որոշման նպատակի և շահառուների վերաբերյալ։

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ավետիք ՔերոբյանԼՂՀՀ Կառավարություն

Հարակից հոդվածներ

Կառավարության թերի կատարված խոստումը տեղ է գտել նոր հնգամյա ծրագրում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարության թերի կատարված խոստումը տեղ է գտել նոր հնգամյա ծրագրում

17:47, 8 Սպտ, 2026

Կառավարությունը 2026–2031 թվականների ծրագրում կրկին խոստացել է Հայաստանի ամբողջ տարածքում ներդնել ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանց։ Նույն հանձնառությունը ներառված էր նաև...

Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում
Մանիպուլյատիվ

Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում

15:27, 31 Օգս, 2026

Ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» հեռուստաընկերության «5-րդ տաղավար» հաղորդման օգոստոսի 28-ի թողարկմանը հաղորդավարն ու նրա հյուր Բենիամին Մաթևոսյանը մի շարք մանիպուլյատիվ...

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու  փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը

17:12, 20 Օգս, 2026

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի...

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը

13:04, 17 Օգս, 2026

Օգոստոսի 6-ին կառավարությունն իր որոշումներից մեկով մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Յունիվերսալ Քլոզրս» փակ բաժնետիրական ընկերությանը։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens