ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մեկ Բադեն ավել, մեկ Բադեն պակաս․ ի պատասխան Սերժ Սարգսյանի պաշտպանի հերքմանը

19:03, 22 Սպտ, 2021

«Փաստերի ստուգման հարթակն» օրեր առաջ հետաքննություն էր հրապարակել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաք այցելությունների մասին։ Եվ մինչ մենք փորձում էինք պարզաբանումներ ստանալ մեր հրապարակման հետ կապված հերքումների վերաբերյալ, պարզվեց, որ Սարգսյանը 2010 թվականին ևս մեկ թռիչք է ունեցել դեպի Բադեն-Բադեն, որը մենք բաց էինք թողել:

Ըստ ուսումնասիրության, որն ամբողջությամբ հիմնված էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և վստահելի բաց աղբյուրների վրա, Սերժ Սարգսյանը նախագահական օդանավով պետական բյուջեի միջոցներով Բադեն-Բադեն է մեկնել ավելի քան 16 անգամ։ Սարգսյանն այնտեղ է անցկացրել իր նախագահության ընթացքում գրեթե բոլոր արձակուրդները, սակայն Բադեն-Բադեն այցելությունները դրանով չեն սահմանափակվել. շատ անգամներ Սարգսյանը պաշտոնական հանդիպումներից առաջ և հետո կրկին այցելել է այդ քաղաք։ 

Քաղավիացիայի կոմիտեի՝ մեզ տրամադրած տվյալներում նշված էր, որ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն էր այցելել նաև 2016 թ. Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլ 5-ին, ինչը տեղ էր գտել նաև մեր հետաքննությունում։ Դրա հրապարակումից հետո Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հանդես եկավ հերքումով՝ նշելով, որ Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմից հետո չի այցելել Բադեն-Բադեն։ Ուշագրավ է, որ Մակինյանը չանդրադարձավ մյուս այցելություններին՝ փաստացի հաստատելով մյուս 15 այցերը, որոնք ևս շատ հարցեր են առաջացնում։ 

Հատկանշական է, որ մինչև հետաքննության հրապարակումը FIP.am-ը, որպես պատասխանատու և բարեխիղճ լրատվամիջոց, կապ էր հաստատել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ խնդրելով մեկնաբանություն տալ այդ թեմայով, սակայն Աշոտյանը չէր մեկնաբանել։ Մենք նաև հարցում էինք ուղարկել երրորդ նախագահի գրասենյակ, սակայն ևս պատասխան չէինք ստացել։ 

Այնուամենայնիվ, մենք կրկին կապ հաստատեցինք Քաղավիացիայի կոմիտեի հետ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ այդ չվերթը տեղ էր գտել ցուցակում։ 

Քաղավիացիայի կոմիտեից պարզաբանեցին, որ ի սկզբանե՝ 2016 թվականի մարտի 30-ին, նախագահի աշխատակազմից իսկապես եղել է հայտ՝ նախագահական օդանավով Երևան-Բադեն-Բադեն-Թեգել (Բեռլին-խմբ.)-Երևան չվերթ իրականացնելու համար, սակայն ապրիլի 4-ին նոր հայտ է ներկայացվել, և տեղի է ունեցել երթուղու փոփոխություն՝ Բադեն-Բադենը հանվել է։ Փաստացի՝ ի սկզբանե այլ երթուղի է ներկայացվել, սակայն հետո փոփոխվել է։ Եվ քաղավիացիայի կողմից մեզ տրամադրված առաջին ցուցակում նշված էր առաջին հայտի երթուղին։

Քանի որ, փաստացի, Քաղավիացիայի կոմիտեի ցուցակում տեղ էր գտել վրիպակ, մենք խնդրեցինք վերանայել և ճշգրտել ամբողջական ցուցակը։ Վերանայված ցուցակում արդեն ավելացել են դեպի Բադեն-Բադեն 2008 թ. և 2009 թ. այն թռիչքները, որոնք բացակայում էին նախորդ ցուցակում, բայց որոնք մենք գտել էինք բաց աղբյուրներում։ 

Բացի այդ, մեզ տրամադրած ցուցակում նշված էր, որ 2010 թ. օգոստոսին, երբ Սարգսյանն արձակուրդն անցկացնում էր Բադեն-Բադենում, նախագահական օդանավը օգոստոսի 8-ին Երևան-Բադեն-Բադեն-Երևան թռիչք էր իրականացրել, սակայն տրամադրած նոր ցուցակում օգոստոսին իրականացված թռիչքը բացակայում է։ 

Ուշագրավ է նաև, որ Քաղավիացիայի կոմիտեն, ճշգրտելով թռիչքները, պարզել է, որ նախագահական օդանավը ևս մեկ թռիչք է կատարել Բադեն-Բադեն, որը նախորդ ցուցակում տեղ չէր գտել։ Այսպես, նախագահական օդանավը 2010 թ. ապրիլի 11-19-ի ընթացքում իրականացրել է Երևան-Փարիզ-Բադեն-Բադեն-Երևան թռիչքը։ Այսպես, Սերժ Սարգսյանը 2010 թ․ ապրիլի 11-ին աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ, բայց քանի որ պետական օդանավը տրանսատլանտյան թռիչք չէր կարող իրականացրել, Սարգսյանը նախագահական օդանավով թռել էր Փարիզ, որտեղից էլ այլ ինքնաթիռով՝ արդեն Վաշինգտոն, իսկ նախագահական օդանավը մնացել էր Փարիզում։

Համաձայն մամուլի հաղորդագրությունների՝ Սարգսյանը հանդիպել էր ԱՄՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ապրիլի 13-ից հետո ոչ մի հաղորդագրություն չկա, ինչից կարող ենք ենթադրել, որ արդեն ապրիլի 14-ին նա վերադարձել էր Փարիզ, որտեղից էլ մեկնել էր Բադեն-Բադեն ու մոտ 5 օր անցկացրել այնտեղ։ 

Այսպիսով, ինչպես և նշել էինք մեր հետաքննության մեջ, Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին, փաստացի, ամեն տարի պետական օդանավով այցելել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք, որոշ դեպքերում` տարին երկու անգամ։ Ընդհանուր առմամբ՝ Սարգսյանը Բադեն-Բադեն այցելել է ավելի քան 16 անգամ։ 

Եվ առաջվա պես անհայտ է մնում, թե ի վերջո՝ ինչու՞ է Սարգսյանը բոլոր հարմար առիթներն օգտագործել գերմանական այդ քաղաք այցելելու համար։ Երրորդ նախագահի աշխատակազմից այդպես էլ որևէ պարզաբանում չի տրվում։

Անի Գրիգորյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Բադեն-ԲադենՍերժ Սարգսյան

Հարակից հոդվածներ

Սերժ Սարգսյանը չի պատասխանել Նազարբաևին, երբ նա ընթերցում էր Ալիևի նամակը․ Զոհրաբյանը աղավաղում է դեպքերը
Սխալ

Սերժ Սարգսյանը չի պատասխանել Նազարբաևին, երբ նա ընթերցում էր Ալիևի նամակը․ Զոհրաբյանը աղավաղում է դեպքերը

19:00, 13 Հկտ, 2022

168 TV-ի Review հաղորդման հոկտեմբերի 10-ի թողարկման ընթացքում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին իշխանություններին ուղղված՝...

Սերժ Սարգսյանի հայտարարություններում հակասություն չկա․ Չախոյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Սերժ Սարգսյանի հայտարարություններում հակասություն չկա․ Չախոյանը մանիպուլացնում է

17:49, 3 Փտր, 2022

Օրեր առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույց էր տվել, որի ժամանակ, ի թիվս այլնի, անդրադարձել...

Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ֆեյքերի բանակ, ընտրություններ, պաշտոնյաների ունեցվածք․ FIP.am-ի հետաքննություններն ու ուսումնասիրությունները 2021-ին

19:02, 30 Դկտ, 2021

Մեր նախորդ հոդվածը 2021 թ․-ին ստուգված տեղեկությունների մասին էր։ Մանիպուլյացիաներն ու ստերը բացահայտելուց բացի, «Փաստերի ստուգման հարթակը» մի շարք հետաքննություններ և...

Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը
Առանց վճռի

Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը

18:47, 30 Դկտ, 2021

Անցնող տարին բավականին բուռն էր քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների ու նրանց հետևորդների կողմից լրատվական դաշտում կեղծ կամ մանիպուլյատիվ լուրեր տարածելու,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens