ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Սարգսյանի «գազային» համաձայնագրով ՌԴ-ին մենաշնորհ չի՞ տրվել․ մանիպուլյատիվ պնդում՝ 168 TV-ի եթերում

16:33, 27 Դկտ, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

168 TV-ի տաղավարում միջազգայնագետ ներկայացող Արմեն Մանվելյանը պնդել է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած, այսպես կոչված, «գազային պայմանագիրը» Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ բնական գազի ներմուծման մենաշնորհային իրավունք չի վերապահում։ 

«Ամենամեծ սուտը, որ տարածվում է այդ պայմանագրի մասին, այն է, թե իբր այդ պայմանագիրը մոնոպոլ իրավունք  է տալիս, և մենք այլ երկրից չենք կարող ներմուծել։ Սա սուտ է։ Թող մտնեն Gov.am, քթնեն էդ պայմանագիրը ու հստակ ցույց տան էն կետը, որով արգելված է Հայաստանին այլ երկրից գազ ներմուծել»,— ասում է 168 TV-ի հաղորդման հյուրը։ 

Ինչի մասին էր Սարգսյանի գազային պայմանագիրը

«Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս է ուսումնասիրել 2013 թվականի դեկտեմբերին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, ինչպես նաև գազի գների ձևավորման կարգի մասին համաձայնագիրը։ 

Առաջին համաձայնագրի 1-ին հոդվածով ռուսաստանյան «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վերջին 20 տոկոս բաժնեմասը՝ այն ժամանակվա փոխարժեքով մոտ $156․3 մլն-ի դիմաց։ Փաստացի, Ռուսաստանին էին տրվում Հայաստանի գազափոխադրման և գազաբաշխման համակարգերը, գազի ստորգետնյա  պահեստավորման օբյեկտներն ու գազային համալիրի ենթակառուցվածքի այլ օբյեկտներ։ 

Ընդ որում, նույն հոդվածը սահմանում էր՝ գործարքն իրականացվելու է ՀՀ ներպետական օրենսդրության շրջանցմամբ՝ առանց հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումներն ունենալու։ 

Նույն հոդվածով ռուսական կողմին էր վերապահվում իրավունք օտարել ընկերության գույքն ու իրավունքները՝ առանց հայկական կողմին հարցնելու։ 

Ուշագրավ է, որ համաձայնագրի 3-րդ հոդվածով «Գազպրոմին» է վերապահված անգամ  ՀՀ բնական գազի առաքման ծավալների, ժամկետների, գնի սահմանումը։ 

Իսկ հոդված 5-ով Հայաստանին է պարտադրվում սպառողներին մատակարարվող գազի  գնի սահմանումը, պարբերական վերանայումը ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ՝  «համաձայնագրի հավելվածում սահմանված կարգով»:

Փաստացի, 168 TV-ի հյուրի պնդումը, թե գազային համաձայնագրում չկա ՌԴ-ից բացի այլ երկրներից գազի ներկրումը արգելող դրույթ, մանիպուլյատիվ է․ համաձայնագրով ռուսական կողմին են հանձնվել Հայաստանի գազային համալիրի  ենթակառուցվածքներն ամբողջությամբ, ինչն առանց ռուսական կողմի թույլտվության Հայաստանի համար անհնարին է դարձնում դրանց օգտագործումն այլ ուղղություններից սպառողների համար գազ մատակարարելու նպատակով։ 

Սրանից զատ, «Գազպրոմին» են տրվել ոչ միայն հայկական գազային համալիրի ենթակառուցվածքները, այլ նաև դրանք սեփական հայեցողությամբ՝ առանց հայկական կողմի հետ համաձայնության տնօրինելու՝ օտարելու, վերաբաշխելու և այլ իրավունքներ։

Փաստացի, ռուսական կողմին է տրված նաև Հայաստան ներկրվող գազի ծավալները, գինն ու պայմաններ սահմանելու իրավունքը։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արմեն Մանվելյանգազգազային պայմանագիրԳազպրոմՀայՌուսգազարդՍերժ Սարգսյան

Հարակից հոդվածներ

Դաշնակցական պատգամավորը սխալվում է․ Հայաստան ներմուծվող իրանական գազի ծավալները չեն նվազել
Սխալ

Դաշնակցական պատգամավորը սխալվում է․ Հայաստան ներմուծվող իրանական գազի ծավալները չեն նվազել

13:11, 23 Հլս, 2024

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հուլիսի 19-ին 24 TV-ին տված հարցազրույցում մանիպուլյատիվ հայտարարություն է արել Իրանից ՀՀ ներկրվող...

ՀՀ-ն Մոսկվային գազի պարտք չունի․ գործադիրն ու «Գազպրոմ Արմենիան» հերքում են Բաբաջանյանին
Առանց վճռի

ՀՀ-ն Մոսկվային գազի պարտք չունի․ գործադիրն ու «Գազպրոմ Արմենիան» հերքում են Բաբաջանյանին

15:19, 21 Նյմ, 2022

Հոկտեմբերի 16-ին «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, թե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության սպառած բնական գազի դիմաց...

Ինչպես է ռուսական գազը Հայաստան հասնում Ադրբեջանի տարածքով․ ապակողմնորոշող վերնագրերի հետքերով
Չդասակարգված

Ինչպես է ռուսական գազը Հայաստան հասնում Ադրբեջանի տարածքով․ ապակողմնորոշող վերնագրերի հետքերով

18:58, 18 Մրտ, 2021

Մարտի 17-ին հայկական ԶԼՄ-ները, հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, գրեցին, որ ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։  «Ռուսական գազի մատակարարումը...

Մեղրիի և Ագարակի գազամատակարարումը շարունակ ձգձգվում է
Պաշտոնական

Մեղրիի և Ագարակի գազամատակարարումը շարունակ ձգձգվում է

12:10, 1 Սպտ, 2017

Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը «ՀայՌուսգազարդ»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens