ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ՀՀ-ն Արցախով չի անդամակցել ԵԱՏՄ-ին․ Ղազարյանը հակասում է Սարգսյանին՝ հորինելով Նազարբաևին չտրված պատասխանը

15:17, 7 Սպտ, 2023

ՍԽԱԼ

24 TV-ի սեպտեմբերի 6-ի հարցազրույցներից մեկի ընթացքում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը պնդել է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, թե «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ենթադրում է նաև Արցախի անդամակցություն»։

Հիշեցնենք, որ խորհրդի ընդլայնված նիստում քննարկվում էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը. այդ ժամանակ Ղազախստանի պաշտոնավարող նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը՝ ներկաներին փոխանցելով վերջինիս մտահոգությունները։ 

Ղազարյանը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև այդ նամակի բովանդակությանը․ «Ալիևի նամակն ուներ հետևյալ բովանդակությունը՝  ի՞նչ տնտեսական տարածքով ա Հայաստանը անդամակցելու ԵԱՏՄ-ին, արդյո՞ք Հայաստանի ու Արցախի միջև գոյություն ունի մաքսային հսկողություն, և արդյո՞ք Հայաստանի անդամակցությունից հետո Արցախում արտադրված ապրանքներն ու ծառայությունները վաճառվելու են ԵԱՏՄ շուկայում, թե՞ ոչ»։

Ըստ Ղազարյանի՝ Սերժ Սարգսյանը նիստի ընթացքում պատասխանել է Նազարբաևին։ 

«Ալիևի նամակն ընթերցելուն հաջորդել է Սարգսյանի պատասխանը, որ ՀՀ-ի ու Արցախի միջև մաքսային սահման գոյություն չունի, ապրանքների մաքսային հսկողություն չի իրականացվում, Արցախում շրջանառվում է հայկական դրամը։ Այսինքն, ըստ էության, Արցախն ու Հայաստանը մեկ միասնական տնտեսական տարածք են, և Հայաստանի անդամակցությունը ենթադրում է նաև Արցախի անդամակցություն»,- ասել է նա։ 

Եզրափակելով՝ Ղազարյանը պնդել է, թե այդ նիստում կատարվածը Հայաստանի «դիվանագիտական հաղթանակն էր», քանի որ Սարգսյանի այդ ներկայացումից հետո ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարները՝  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նազարբաևը կողմ են արտահայտվել Հայաստանի անդամակցությանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով վերոհիշյալ նիստից տեսանյութն ու ավելի ուշ Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների հրապարակային խոսքը, պարզեց, որ 24 TV-ի եթերում Ղազարյանի պնդումներն ամբողջությամբ հորինվածք են։ 

Ինչ հարցադրումներ էր արել Նազարբաևը՝ Ալիևի խնդրանքով 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Նազարբաևը, դիմելով Սարգսյանին, ընթերցում է Ալիևի նամակը, որում վերջինս տեղեկացնում էր, որ ՀՀ-ն անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ 

«Մի հարց, որը հնարավոր է՝ կարելի էր և լուծել ավելի ուշ, այն մեզ համար այնքան էլ հաճելի չէ, բայց կիրառեք այն, ինչ դուք կիրառել եք Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելիս, որպեսզի այնտեղ մեր գործընկերներից մեկը (Ալիևը,- խմբ․) չմտահոգվի Ադրբեջանում։ ԱՀԿ-ի կողմից արձանագրված սահմանների շրջանակում, դուք այդպես եք անդամակցել այդ կառույցին, նախադեպը կա։ Մենք՝ բոլոր նախագահներս, ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակը այն մասին, որ ՀՀ-ն ԱՀԿ-ին անդամակցել է պայմանով, որ դրույթները գործելու են ՀՀ-ի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում միայն։ Պայմանավորվեցի՞նք»,- ասել էր Նազարբաևը՝ փոխանցելով Ալիևի հարցադրումները։ 

Փաստացի, Ալիևը ոչ թե Հայաստանից կամ մյուս անդամ երկներից հետաքրքրվում էր, թե ինչ տարածքով է Հայաստանը մտնում ԵԱՏՄ, ինչպես պնդում էր Ղազարյանը, այլ իր զգուշացում-մտահոգությունն էր հայտնում, որ ՄԱԿ կողմից միջազգայնորեն հաստատված սահմաններից դուրս ՀՀ-ի՝ կառույցին հնարավոր անդամակցությունը Բաքվի համար խնդրահարույց է, ընդունելի չէ։ 

Ղազարյանը կեղծում է՝ Սարգսյանը չի պատասխանել Նազարբաևի՝ Ալիևի խնդրանքով հնչեցրած հարցադրումներին 

Նիստի ընթացքում, սակայն, Սերժ Սարգսյանը չի պատասխանել Ղազախստանի նախկին նախագահի կողմից Ալիևի հնչեցրած հարցադրումներին, ինչպես պնդում է Ղազարյանը։ Սարգսյանի այս լռությունը, ի դեպ, ժամանակին բուռն քննադատության ալիք էր բարձրացրել հայաստանյան հանրային-տեղեկատվական տիրույթում։ 

Ավելի ուշ այս փաստը հաստատել են նաև երրորդ նախագահի թիմակիցները։ Օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը միջադեպից 7 տարի անց՝ 2021 թվականին, պարզաբանելով այն, ասել էր, թե Իլհամ Ալիևի նպատակն էր «սադրել ու կանխել  Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին»:

«Չտրվելով սադրանքին՝ Սերժ Սարգսյանն այդ պահին չարձագանքեց, և Հայաստանն անարգել մտավ ԵԱՏՄ: Հայաստանի համար հարցը լուծվեց»,- ասել էր Աշոտյանը:

Հայաստանն առանց Արցախ է մտել ԵԱՏՄ

Ղազարյանի՝ Սարգսյանին վերագրվող պատասխանի բովանդակությունը հակասում է միջադեպից որոշ ժամանակ անց նույն Սարգսյանի տված պարզաբանումներին։ 

Օրինակ՝ 2014 մայիսի 31-ին Ծաղկաձորում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը երրորդ նախագահը, անդրադառնալով այդ միջադեպին, նշել էր․ «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չի այսօր կազմում»։ 

Ավելի ուշ էլ՝ նույն թվականի հունիսի 18-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սարգսյանն ասել էր, որ Հայաստանի Հանրապետությունը անդամակցելու է ԵԱՏՄ-ին դրա իսկ կողմից ճանաչած սահմաններով։ 

«Այնպես, ինչպես ՀՀ-ն այս 20-23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին։ Որևէ մեկը կա՞, որ էստեղ հարց առաջացնի կամ ասի՝ այս մոտեցումը սխալ է, վստահ եմ, որ ոչ»,- ասել էր Սարգսյանը։ 

Այսպիսով, Էդգար Ղազարյանը սեփական հայեցողությամբ վերաշարադրում է վերոհիշյալ նիստում տեղի ունեցած դեպքերը․ նախ աղավաղում է Նազարբաևի հնչեցրած՝ Ալիևի հարցադրումների բովանդակությունը, ապա կեղծ պնդում է անում, թե երրորդ նախագահը պատասխանել է դրանց։ 

Միևնույն ժամանակ, Սարգսյանին է վերագրում ԵԱՏՄ-ին Հայաստանի՝ Արցախով անդամակցության հայտարարություն, իսկ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանին վերագրվող մտքերը չեն համապատասխանում անգամ այդ համատեքստում վերջինիս՝ ավելի ուշ արտահայտած հրապարակային դիրքորոշումներին։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԵԱՏՄԷդգար ՂազարյանՍերժ Սարգսյան

Հարակից հոդվածներ

Բելառուսի նախագահի՝ ռուսական գազի մասին պնդումները սխալ են ու մոլորեցնող
Սխալ

Բելառուսի նախագահի՝ ռուսական գազի մասին պնդումները սխալ են ու մոլորեցնող

17:41, 1 Հնս, 2026

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցում,...

Կարո՞ղ են Հայաստանին «հեռացնել» ԵԱՏՄ-ից․ ի՞նչ է նախատեսում պայմանագիրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կարո՞ղ են Հայաստանին «հեռացնել» ԵԱՏՄ-ից․ ի՞նչ է նախատեսում պայմանագիրը

16:50, 26 Մյս, 2026

Մայիսի 28-29-ին նախատեսված ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ընդառաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր․...

Չեն հայտարարել, բայց նախաձեռնել են․ Ռուբինյանի մոլորեցնող պնդումը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
Մանիպուլյատիվ

Չեն հայտարարել, բայց նախաձեռնել են․ Ռուբինյանի մոլորեցնող պնդումը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին

16:56, 25 Մրտ, 2026

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է, թե  իրենք «ԵԱՏՄ-ից դուրս գալու...

«Ղազարյան vs Ղազարյան»․ Էդգար Ղազարյանը կեղծիք ու մանիպուլյացիա է տարածում
Մանիպուլյատիվ

«Ղազարյան vs Ղազարյան»․ Էդգար Ղազարյանը կեղծիք ու մանիպուլյացիա է տարածում

13:57, 24 Սպտ, 2024

«Փաստերի ստուգման հարթակը», ընթերցողների խնդրանքների հիման վրա, ուսումնասիրել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հեղինակային «Ղազարյան vs Ղազարյան» հաղորդման եթերները և...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens