ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Մետաքսե Հակոբյանը մանիպուլյատիվ պնդում է արել․ Արցախը 2023-ի սեպտեմբերին ընդունել է հումանիտար բեռ Ադրբեջանից

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
19:26, 6 Նյմ, 2025

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Մետաքսե Հակոբյանը, որը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր էր, հայտարարել է, թե Արցախի ժողովուրդը 2023 թվականի սեպտեմբերին ընդդիմացել ու չի ընդունել Ակնայով (Աղդամ) առաջարկվող հումանիտար օգնությունը։ 

«Եթե մենք վերադառնանք 2023 թվականի սեպտեմբեր, երբ Արցախում մարդիկ իրականում սովալլուկ էին ու ծանր վիճակ էր և պիտի լիներ նաև քաղաքական որոշում՝ թույլ տալ Ակնայով բեռները մտնեին Արցախ, թե ոչ։ Ես վախեցա ընդդիմանալ, և ես չհայտնեցի կոնկրետ կարծիք այդ առումով, քանի որ ժողովուրդը սոված էր և միգուցե ժողովուրդը ինքը համաձայնվի։ Եվ դուք շատ լավ հիշում եք ժողովուրդը ինչ արեց։ Ժողովուրդը իր որոշմամբ փակեց ճանապարհը և որևէ կերպ չընդունեց Ադրբեջանի տարածքով Արցախ մուտք գործող ցորենը», – նոյեմբերի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մետաքսե Հակոբյանը։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Մետաքսե Հակոբյանի պնդումը մանիպուլյատիվ է, որովհետև հումանիտար բեռը մուտք է գործել ԼՂ 2023թ․ սեպտեմբերի 11-ին, երբ արդեն ԼՂ նախագահը Սամվել Շահրամանյանն էր։  

Այսպես, 2023 թ․ օգոստոս 29–30-ը դեպքերի հաջորդականությունն այսպիսին է եղել՝ Ադրբեջանը նախ հայտարարեց, որ պատրաստ է Աղդամի ճանապարհով հումանիտար բեռ ուղարկել դեպի Արցախ՝ պարենային օգնության տեսքով, որից հետո բողոքի ակցիաներ սկսվեցին մասնավորապես Ասկերանի շրջանում։ Ցույցերի կազմակերպիչները և իշխանությունները հայտարարեցին, որ չեն ընդունելու բեռը, քանի դեռ Լաչինի միջանցքը փակ է։

Այս մասով Մետաքսե Հակոբյանի նկարագրածը ճիշտ է, ժողովուրդը իսկապես փակել է ճանապարհը։

Սակայն արդեն սեպտեմբերի 9–10-ն ընկած ժամանակահավածում ռուսական և ադրբեջանական կողմերի միջև սկսվում են բանակցություններ՝ «հումանիտար ճգնաժամը մեղմելու» նպատակով։ Արդյունքում, իրավիճակ է փոխվում։ Սեպտեմբերի 9-ին ԼՂ Ազգային ժողովի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ ԼՂ նախագահ է ընտրվում Սամվել Շահրամանյանը։ 

Արդեն սեպտեմբերի 11-ին ԼՂ իշխանությունները պարենային ճգնաժամի պայմաններում, ընդունում են Կարմիր խաչի միջնորդությամբ առաջարկը, որ Աղդամի ճանապարհով բերվի հումանիտար բեռ։ Արդյունքում այդ օրը 15 տոննա մթերք և այլ անհրաժեշտ պարագաներ են Աղդամի ճանապարհով տեղափոխվել Ստեփանակերտ։ Սեպտեմբերի 18-ին արդեն տեղափոխված բեռը կազմել է 23 տոննա։ 

«Այս մարդասիրական առաքելությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և միջազգային միջնորդների մասնակցությամբ երկարատև քննարկումների արդյունք է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը», –սեպտեմբերի 18-ին հայտարարել էր ԼՂ ԱԳՆ-ն։

(Լրացված)
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը լուսանկար էր հրապարակել՝ հայտարարելով, որ ռուսական հումանիտար օգնությունը մուտք է գործել Ստեփանակերտ։

Այսպիսով, Մետաքսե Հակոբյանի հայտարարությունը մանիպուլյատիվ է, քանի որ նա ներկայացնում է օգոստոսյան դեպքերը որպես վերջնական արդյունք, անտեսելով, որ սեպտեմբերի 11-ին ԼՂ-ն արդեն ընդունել էր բեռը Ադրբեջանից՝ Կարմիր խաչի միջնորդությամբ։ Այսինքն՝ նա հին փաստն է ներկայացնում որպես ամբողջական իրականություն, ինչը մոլորեցնող է։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԼՂհումանիտար օգնությունմանիպուլյացիա

Հարակից հոդվածներ

Արցախցիների վերաբերյալ կառավարության որոշումը որակվել է «թարմ ընտրակաշառք» և սխալ ներկայացվել․ Ավետիք Քերոբյանի հայտարարության հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախցիների վերաբերյալ կառավարության որոշումը որակվել է «թարմ ընտրակաշառք» և սխալ ներկայացվել․ Ավետիք Քերոբյանի հայտարարության հետքերով

16:30, 5 Հնս, 2026

Մայիսի 31-ին ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը,  վկայակոչելով կառավարության վերջին որոշումներից մեկը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․   «Ընտրություններին ընդառաջ...

«Ղազարյան vs Ղազարյան»․ Էդգար Ղազարյանը կեղծիք ու մանիպուլյացիա է տարածում
Մանիպուլյատիվ

«Ղազարյան vs Ղազարյան»․ Էդգար Ղազարյանը կեղծիք ու մանիպուլյացիա է տարածում

13:57, 24 Սպտ, 2024

«Փաստերի ստուգման հարթակը», ընթերցողների խնդրանքների հիման վրա, ուսումնասիրել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հեղինակային «Ղազարյան vs Ղազարյան» հաղորդման եթերները և...

Ռուս խաղաղապահները չեն զոհվել ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյան մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Ռուս խաղաղապահները չեն զոհվել ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյան մանիպուլացնում է

17:30, 31 Հլս, 2024

Հուլիսի 31-ին ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ,...

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է

15:39, 26 Հլս, 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens