ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Լրատվականները մանիպուլացնում են Պուտինի խոսքը

15:01, 30 Սպտ, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը սեպտեմբերի 29-ին, անդրադառնալով Սոչիում կայացած՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, գրել էր, որ ՌԴ նախագահը դրական է գնահատել Թուրքիայի ազդեցությունը Ղարաբաղում։ 

«Պուտին․ Ղարաբաղում իրավիճակի վրա Թուրքիայի ազդեցությունը նպաստում է հաշտեցմանը տարածաշրջանում»,- նշվում էր ենթավերնագրում։

Նույնժամ, նմանատիպ հրապարակումներ արեցին նաև ռուսական խոշոր այլ լրատվականներ՝ «Իզվեստիան», News.ru և Lenta.ru կայքերը, ինչպես նաև պետական «Դումա ԹՎ» հեռուստաընկերությունը։

Ժամեր անց, արդեն նմանատիպ վերտառությամբ հրապարակումները հայտնվեցին ադրբեջանական և հայկական մամուլում։ Այս մասին գրել են tert.am, news.am, mamul.am, lragir.am, politik.am, lurer.com կայքերը, ինչպես նաև Radio Aurora-ն, «5-րդ ալիքը» և «Առաջին լրատվականը»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է հանդիպման ամբողջական տեսանյութը և ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված՝ հանդիպման սղագրությունը և պարզել, որ լրատվականները մանիպուլացրել են Պուտինի խոսքերը։

Իրականում, Վլադիմիր Պուտինը խոսել է ոչ թե թուրքական ազդեցության, այլ ռուս-թուրքական միջազգային համագործակցության հաջողությունների մասին՝ այդ համատեքստում գնահատելով Ակնայում (Աղդամ) գործող ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնը, և հայտնել, որ այս համագործակցությունը կայունության և համաձայնեցման երաշխիք է հանդիսանում կողմերի երկխոսության համար։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը ակտիվ գործունեություն է ծավալում, և այդ համագործակցությունը տարածաշրջանում կայունությանը և հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի շուրջ կողմերի դիրքորոշումների համաձայնեցման լուրջ երաշխիք է»,- մեջբերված է Պուտինի խոսքերը Կրեմլի կայքում։

Բացի այդ, որոշ լրատվականներ, այդ թվում՝ Tert.am կայքը, վերափոխել էին «ՌԻԱ»-ի կողմից Պուտինին վերագրվող խոսքը և այնտեղ ավելացրել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Սակայն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Պուտինը չի օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը. նա նշել էր, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին ակտիվ գործում է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը (այն տեղակայված է Ակնայում (Աղդամ)- խմբ.)։ 

Հատկանշական է, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ էր արել ՄԱԿ-ի անդամ երկրներին այլևս չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը։ 

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՌԴ նախագահի խոսքը մանիպուլացվել է մի շարք լրատվամիջոցների կողմից։ 

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Լեռնային ՂարաբաղՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստան և ԹուրքիաՎլադիմիր Պուտին

Հարակից հոդվածներ

«Փաստերի ստուգում»՝ ըստ ադրբեջանական քարոզչական ռեսուրսի․ ԼՂ-ում հումանիտար աղետի վտանգ կա՛
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Փաստերի ստուգում»՝ ըստ ադրբեջանական քարոզչական ռեսուրսի․ ԼՂ-ում հումանիտար աղետի վտանգ կա՛

19:20, 19 Հնվ, 2023

Ադրբեջանական faktyoxla.az կայքը հունվարի 11-ին «Ինչպես են «սովահար» և «չքավոր» ստեփանակերտցիներն ապրում «շրջափակման» պայմաններում» վերտառությամբ հոդվածում, անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող...

Կեղծիք ու մանիպուլյացիա՝ РБК-ի եթերում․ պնդումներ «Զանգեզուրի միջանցքի», ադրբեջանցիների «օրինական պահանջների» մասին
Սխալ

Կեղծիք ու մանիպուլյացիա՝ РБК-ի եթերում․ պնդումներ «Զանգեզուրի միջանցքի», ադրբեջանցիների «օրինական պահանջների» մասին

21:24, 13 Դկտ, 2022

Ռուսաստանյան РБК լրատվական գործակալության եթերում Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը, անդրադառնալով դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստների կողմից...

Պուտինը կեղծում է․ գոնե ՀՀ նախկին իշխանությունները համաձայն են եղել վերադարձնել ԼՂ հարակից շրջանները
Սխալ

Պուտինը կեղծում է․ գոնե ՀՀ նախկին իշխանությունները համաձայն են եղել վերադարձնել ԼՂ հարակից շրջանները

13:13, 28 Հկտ, 2022

Հոկտեմբերի 27-ին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի տարեկան հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով  հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին,...

«5-րդ ալիքը» մանիպուլացնում է․ ՔՊ-ական պատգամավորը չի ակնարկել Փաշինյանի՝ Պուտինի եռակողմ հանդիպման հրավերը մերժելու մասին
Մանիպուլյատիվ

«5-րդ ալիքը» մանիպուլացնում է․ ՔՊ-ական պատգամավորը չի ակնարկել Փաշինյանի՝ Պուտինի եռակողմ հանդիպման հրավերը մերժելու մասին

14:41, 26 Հկտ, 2022

«5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվական ծրագրի հոկտեմբերի 25-ի հիմնական թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ՀՀ վարչապետ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens