ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

ԹՈՓ-5 միֆեր COVID-19-ի մասին

12:03, 27 Նյմ, 2021
ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր համացանցում և լրատվամիջոցներում տարածվեցին բազմաթիվ կեղծ լուրեր և դավադրապաշտական տեսություններ այդ հիվանդության վերաբերյալ: Դրանց մեծ մասը հայտնվեց նաև հայկական մեդիայում և մինչև այսօր շարունակում է տարածվել:

«Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրել է COVID-19-ի և դրա դեմ պայքարի միջոցների վերաբերյալ ամենատարածված միֆերը:

Միֆ N1․ Կորոնավիրուսը մարդածին հիվանդություն է

Չկա որևէ ապացույց, որ կորոնավիրուսը ստեղծել են մարդիկ:  Կորոնավիրուսներն առաջանում են կենդանիների օրգանիզմում և պատճառ են դառնում հիվանդության, սակայն երբեմն դրանք կարող են փոխանցվել կենդանուց մարդուն: Նոր կորոնավիրուսը (COVID-19) նոր ենթատեսակ է, որը մինչև 2020 թ. համավարակը չէր հայտնաբերվել մարդկանց շրջանում։  Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համավարակ հայտարարվելուց հետո բազմաթիվ դավադրապաշտական տեսություններ շրջանառվեցին հիվանդության ծագման մասին, այդ թվում՝ որ հիվանդությունը ստեղծվել է գիտնականների կողմից լաբորատորիաներում: Այդ պնդումները, սակայն, բազմիցս հերքվել են փաստեր ստուգողների կողմից:

Միֆ N2․ Կորոնավիրուսից մահանում են միայն ծերերը

Կորոնավիրուսը կարող է ծանր հետևանքներ ունենալ բոլոր տարիքային խմբերի մարդկանց համար: Հատկանշական է, որ հիվանդությունն ավելի ծանր են տանում այն անձինք, որոնք ունեն առողջական այլ խնդիրներ:

Բացի այդ, 2021 թ. հուլիսից հայտնաբերված կորոնավիրուսի դելտա շտամը առանձնանում է տարածման ավելի արագ տեմպերով: Միացյալ Թագավորությունում արված հետազոտությունը ցույց է տվել, որ 2.5 անգամ ավելի հավանական է, որ երեխաները և մինչև 50 տարեկան մեծահասակները վարակվեն հենց դելտա շտամով: Բազմաթիվ են դեպքերը, երբ երիտասարդների մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ունենում:

Միֆ N3․ Հակաբիոտիկները բուժում և կանխարգելում են կորոնավիրուսը

Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա: Դրանք ստեղծվել են բակտերիաների դեմ պայքարելու համար: 

Այնուհանդերձ, հիվանդության ծանր ընթացքի կամ հոսպիտալացվելու դեպքում բժիշկները կարող են նշանակել հակաբիոտիկներ, որովհետև միաժամանակյա բակտերիալ վարակումը ևս հնարավոր է:

Միֆ N4․ Ալկոհոլը նվազեցնում է հիվանդանալու ռիսկը

Ալկոհոլը չի օգնում կորոնավիրուսի դեմ պայքարում: Ճիշտ հակառակը՝ այն կարող է ավելի խոցելի դարձնել մարդուն, այդ թվում՝ կորոնավիրուսի առաջ: Մասնավորապես, ալկոհոլը վնասում է օրգանիզմի իմունային համակարգը և մեծացնում առողջական անբարենպաստ հետևանքների վտանգը: Հետևաբար, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը հատկապես COVID-19-ի համաճարակի ժամանակ։

Միֆ N5․ Սխտորը պաշտպանում է կորոնավիրուսով վարակվելուց

Որևէ գիտական հետազոտություն չկա, որ սխտոր ուտելը պաշտպանում է  մարդկանց կորոնավիրուսից: Այն համարվում է օգտակար սննդամթերք, սակայն COVID-19-ի դեմ նրա ազդեցությունը հիմնավորված չէ:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens