ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Փաշինյանի չարդարացած սպասումը․ Մակրոնի աշնանային այցը Հայաստան չկայացավ

17:48, 30 Նյմ, 2021
ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

2021 թվականի հունիսի 1-ին այդ ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հյուրընկալվել էր  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այս հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ 2021-ի աշնանը Մակրոնին «սպասում է Երևանում»: 

«Ես ուզում եմ նախ ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահը դեռ վաղուցվանից ունի այց նախատեսված Հայաստանի Հանրապետություն, որը նախորդ տարի (2020-ին,- խմբ․) կորոնավիրուսի պատճառով տեղի չունեցավ: Հույս ունեմ, որ մենք միասին կորոնավիրուսի և մյուս ճգնաժամերը կհաղթահարենք: Սիրով սպասում եմ աշնանը, սպասում ենք Ձեզ Երևանում, պարոն նախագահ»,- մասնավորապես ասել էր վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանի այս խոսքերը լայն տարածում էին գտել մամուլում և սոցմեդիայում․ լրատվականները մեկը մյուսի հետևից գրում էին Մակրոնի սպասվելիք աշնանային այցի մասին: 

Մակրոնի սպասվող այցի մասին տեղեկատվական հոսքերի երկրորդ ալիքը սկսվեց հուլիսի կեսերին, երբ Փաշինյանը հյուրընկալեց ՀՀ֊ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին: Դեսպանի հետ հանդիպմանը վարչապետը դարձյալ խոսել էր Մակրոնի Երևան սպասվելիք այցի մասին, սակայն այս անգամ հստակ ժամկետներ չէր նշել: 

«Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,— ասել էր Փաշինյանը:

Լաքոթը, իր հերթին, հավելել էր միայն, որ իր երկրի ղեկավարի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում: Իսկ ավելի ուշ՝ հուլիսի 23-ին, «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում Ֆրանսիայի դեսպանը, ի պատասխան լրագրողի՝ Մակրոնի այցի կոնկրետ ժամկետների մասին հարցի, ասել էր, որ «այն տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի»:

«2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ իր այցի ժամանակ Հանրապետության նախագահը պարտավորվեց երկկողմ այցով վերադառնալ Հայաստան։ Եթե հարցնում եք, թե երբ կլինի այդ այցը, կպատասխանեմ, որ այն տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի։ Իսկ օգտակար պահը այն է, երբ այն թույլ կտա տարածաշրջանում առաջ մղել քաղաքական գործընթաց, օգնել Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել խնդրահարույց հարցերի շուրջ։ Այսպիսով, այցի ամսաթվերն ու պարամետրերը կորոշվեն ըստ այդ նպատակի»,— անորոշ պատասխան էր տվել Լաքոթը։

Այսպիսով, նոյեմբերի 30-ի՝ 2021 թվականի աշնան վերջին օրվա դրությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը, որի մասին հունիսի 1-ին Ելիսեյան պալատում հայտարարում էր Փաշինյանը, չի կայացել: Իսկ Մակրոնի՝ մոտ ապագայում ՀՀ այցի մասին տեղեկություններն անհստակ են ու չհաստատված: 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Էմանուել ՄակրոնՆիկոլ ՓաշինյանՋոնաթան ԼաքոթՖրանսիա

Հարակից հոդվածներ

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մոդուլայինից մինչև ՎՎԷՌ-1000 տիպի ռեակտոր․ ինչպես փոփոխվեց Փաշինյանի «ռազմավարական որոշումը»

10:39, 12 Հկտ, 2026

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները տարիների ընթացքում էական փոփոխություն են կրել։  Եթե 2024 թվականին Փաշինյանը փոքր...

Համայնքի կին ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է
Սխալ

Համայնքի կին ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է

15:54, 7 Հկտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին «CTRL Z» հաղորդման ընթացքում հայտարարել է․ «2018 թվականից առաջ Հայաստանում կին համայնքի ղեկավար չի եղել։...

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Մանիպուլյատիվ

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում

13:30, 7 Հկտ, 2026

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած, հանցագործության մեջ...

ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները
Սխալ

ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները

11:24, 7 Հկտ, 2026

«CTRL Z» նախագծի հոկտեմբերի 6-ի թողարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերին, մի շարք պնդումներ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens