ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Մարությանը լքե՞լ է ՔՊ-ն․ կուսակցության իրարամերժ հայտարարությունները

13:24, 17 Դկտ, 2021

ՍԽԱԼ

2020 թվականի պատերազմից հետո մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խզել է կապերը «Քաղաքացիական պայմանագրի» հետ և կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել։ 

Խոսակցություններն ավելի թեժացան 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ այն ժամանակվա վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը քննադատեց Մարությանին․

«Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն»։ 

Հարությունյանի այդ հայտարարությանն ի պատասխան` քաղաքապետի խոսնակը հայտնեց, որ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։

Դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն արդեն պաշտոնապես հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին։ Հայտարարության մեջ, ի թիվս այլ հիմնավորումների, նշվում է նաև, որ «Հայկ Մարությանը 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը»։

Սակայն 2021 թ․ հունվարի 27-ին այն ժամանակ դեռ ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը «Արմենպրեսին» տված մեկնաբանությունում նշել էր, որ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար կա միայն մեկ ընթացակարգ` պետք է դիմում գրել և ներկայացնել գրասենյակ: Չի արվել նման բան, նման դիմում չենք ստացել, հետևաբար սխալ են այդ տեղեկությունները»:

Այսպիսով, «Իմ քայլը» խմբակցության պնդումը, թե Մարությանը 2020 թ․ դեկտեմբերին լքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հակասում է հենց ՔՊ-ի՝ 2021 հունվարին տված պարզաբանմանը: 

Հ․Գ․ Հայկ Մարությանի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից դուրս գալու հանգամանքը ու ամսաթիվը պարզելու համար գրավոր հարցմամբ դիմել էինք ՔՊ-ին։ Հոդվածը հրապարակելուց հետո ստացել ենք կուսակցության գրավոր պատասխանը, որում ասվում է՝ ՔՊ  վարչությունը հաստատել է Հայկ Մարությանի՝ կուսակցությունից դուրս գալու դիմումը և Մարությանը չի հանդիսանում ՔՊ անդամ սկսած 2020 թվականի դեկտեմբերից։

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Իմ քայլը» դաշինքՀայկ ՄարությանՔաղաքացիական Պայմանագիր

Հարակից հոդվածներ

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել
Առանց վճռի

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել

17:23, 12 Հլս, 2022

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը փակ նիստում հաստատեց և Ազգային ժողովին ներկայացրեց Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման...

Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո․ ՔՊ պատգամավորի ելույթը հակասում է ՔՊ ծրագրին
Մանիպուլյատիվ

Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո․ ՔՊ պատգամավորի ելույթը հակասում է ՔՊ ծրագրին

14:22, 14 Ապր, 2022

Այն բանից հետո, երբ նախօրեին ԱԺ-ում ունեցած իր ծավալուն ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «միջազգային հանրությունը մեզ կրկին ասում...

Ալեքսանյանի 3 մանիպուլյացիաները՝ Հայկ Մարությանի մասին 1 գրառման մեջ
Մանիպուլյատիվ

Ալեքսանյանի 3 մանիպուլյացիաները՝ Հայկ Մարությանի մասին 1 գրառման մեջ

16:18, 18 Փտր, 2022

Ազգային ժողովի «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փետրվարի 17-ին Ֆեյսբուքում գրառում է կատարել, որով անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ...

Ժողովրդի հաղթանակ, թե իշխող ուժի պարտություն․ ինչպես է իշխանությունն արձագանքում ընտրության արդյունքներին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ժողովրդի հաղթանակ, թե իշխող ուժի պարտություն․ ինչպես է իշխանությունն արձագանքում ընտրության արդյունքներին

17:17, 21 Դկտ, 2021

«Սիրելի ժողովուրդ, եթե դուք որոշեք, որ մենք պետք է հեռանանք, մենք կհեռանանք, եթե դուք որոշեք, որ մենք պետք է մնանք,...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens