ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ըստ ՊՆ-ի՝ կառավարությունը պատերազմի ամբողջ ընթացքում պետական գաղտնիքներ է հրապարակել

13:57, 29 Դկտ, 2021

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Այս տարվա նոյեմբերի սկզբին «Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների տվյալները՝ ներառելով նրանց անուն-ազգանունը, ծննդյան ամսաթիվը և զինվորական կոչումը։ 

Պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր տրամադրել պահանջված տեղեկությունը՝ նշելով, որ մեր հայցած տեղեկությունը պարունակում է «պետական և ծառայողական գաղտնիք»։ 

Հարցման պատասխանը, սակայն, խնդրահարույց էր՝ հաշվի առնելով թեկուզ միայն այն հանգամանքը, որ նույն պաշտպանական գերատեսչությունը պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո պարբերաբար հրապարակում էր զոհված զինծառայողների տվյալները, իսկ այժմ շարունակում են հրապարակել նաև սահմանային միջադեպերում սպանված զինծառայողների տվյալները։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պատասխան հարցումով խնդրել էր պարզաբանել այս ամենը և հայտնել, թե ինչու և ինչպես են զինծառայողների տվյալները գաղտնագրվել կամ թե ինչու է Պաշտպանության նախարարությունը հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն։ Դեկտեմբերի 25-ին մենք ստացանք հերթական ոչինչ չասող պատասխանը․

Ինչին է հղում անում ՊՆ-ն

«Փաստերի ստուգման հարթակին» տված երկու պատասխաններում էլ ՊՆ-ն հղում է անում կառավարության 13․03․1998 թ․ N173 որոշմամբ հաստատված ցանկի 8-րդ կետին և պաշտպանության նախարարի 09․07․2015 թ․ N9-Ն հրամանի 1-ին հավելվածի 23-րդ կետին և 10-րդ մասին։

Կառավարության 1998 թվականի որոշումը հանրապետությունում պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկն է, իսկ դրա 8-րդ կետը վերաբերում է ռազմական բնագավառի որոշ գաղտնի տեղեկությունների՝ «զորքերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը, թիվը բացահայտող տեղեկությունները, որոնք ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման»։

ՊՆ-ն հղում է անում մի կետի, որը, ի թիվս այլնի, ենթադրում է գաղտնի պահել Զինված ուժերի թվական տվյալները։ Այս կետը մեջբերելը խնդրական է այն պատճառով, որ զոհված զինծառայողների տվյալները, որ մենք պահանջել ենք նախարարությունից, չեն կարող բացահայտել ԶՈՒ թվակազմը։ 

Առավել անտրամաբանական է երկրորդ՝ պաշտպանության նախարարի 2015 թվականի հրամանի  1-ին հավելվածի 23-րդ կետին և 10-րդ  մասին հղում անելը։ Հրամանի 23-րդ կետով արգելվում է հրապարակել «տեղեկություններ հաստիքացուցակների, հաշվեցուցակների և դրանցում անձնակազմի մարտական և քանակական կազմի վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի»։ Ստացվում է, որ Պաշտպանության նախարարությունը ավելի քան մեկ տարի առաջ զոհված զինծառայողներին շարունակում է ներառել ՊՆ հաստիքացուցակներում։ 

Նույն հրամանի 10-րդ մասը, որին ևս ՊՆ-ն հղում էր արել, արգելում է հրապարակել տեղեկություններ «անձնակազմի համալրման և կադրային հարցերի վերաբերյալ»։ 

Կառավարությունը «պետական գաղտնիք» է հրապարակել

Կառավարական «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը», որը ղեկավարվում է վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ի կողմից, պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո հրապարակում էր զոհված զինծառայողների անունները և զինվորական կոչումները։ Կենտրոնի ֆեյսբուքյան էջում վերջին անգամ զինծառայողների տվյալները ներկայացնող հրապարակում կատարվել է նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին։ Մինչ այդ՝ պատերազմից ի վեր, հանրայնացվել է շուրջ 2000 զինծառայողի տվյալ։ Հետևաբար՝ Պաշտպանության նախարարության տրամաբանության համաձայն, վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ը շարունակաբար հրապարակել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Նույն տվյալները պատերազմի ընթացքում հրապարակել է նաև Արցախի Պաշտպանության բանակը։ 

Սրանից զատ, Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հրապարակում է սահմանին զոհված զինծառայողների տվյալները, ինչպես հրապարակվել են պատերազմից առաջ՝ 2020 թվականին հուլիսյան բախումների ընթացքում զոհված զինծառայողների տվյալները։

2016 թվականին ՊՆ-ն առանց գաղտնիք համարելու հրապարակել էր նաև Քառօրյա պատերազմի զոհերի անձնական տվյալները։ Ստացվում է, որ ՊՆ-ն հղում է անում 2016-ից առաջ ընդունված որոշումների, որոնք առնվազն մինչև այս տարվա հունվար չեն վերաբերել զոհված զինծառայողներին, կամ  էլ պաշտպանական գերատեսչությունը շրջանցել է այս կարգավորումը։ 

Այս հարցերի պատասխանները ստանալու համար ուղարկված հարցումը, ինչպես արդեն նշեցինք, որևէ բովանդակային պատասխան չի ստացել։ 

Հատկանշական է նաև այն, որ նախորդ տարվա պատերազմի հետ մասշտաբներով համեմատելի Արցախյան առաջին պատերազմի պարագայում զոհված զինծառայողների անձնական տվյալները հրապարակվել են և գրեթե ամբողջական են։ Հրապարակվել է շուրջ 5900 անուն։ Իսկ ըստ վերջին տվյալների (2021 թ. նոյեմբեր)՝ Առողջապահության նախարարությունը մահվան վկայական տվել է վերջին պատերազմում զոհված 3396 զինծառայողների համար։

Անունները, այնուամենայնիվ, հրապարակվում են

Ի հակառակ Պաշտպանության նախարարության պնդման, թե զոհված զինծառայողների անունները հրապարակման ենթակա չեն, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պարբերաբար թարմացնում է այն զինծառայողների անունները, որոնց ընտանիքները հիմնադրամից ֆինանսական աջակցություն են ստանում։ 

Այս կերպ, որոշ ժամանակ անց հիմնադրամի կայքում կհրապարակվեն Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած և հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողների տվյալները՝ այնպես, ինչպես «Փաստերի ստուգման հարթակը» խնդրել էր Պաշտպանության նախարարությունից։

Այսպիսով, գաղտնի պահելով զոհված զինծառայողների տվյալները՝ Պաշտպանության նախարարությունը հակասում է թե՛ իր, թե՛ կառավարության գործողություններին։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՀ ԿառավարությունՀՀ ՊՆպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Կարճ շալվարով՝ զինկոմիսարիատ․ Civic.am-ը մանիպուլացնում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կարճ շալվարով՝ զինկոմիսարիատ․ Civic.am-ը մանիպուլացնում է

17:13, 5 Օգս, 2024

Քաղաքացի Էդուարդ Հայրումյանին կարճ շալվար հագած լինելու պատճառով Պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատ թույլ չտալու մասին հրապարակման մեջ Civic.am-ը մանիպուլյացիաներ է...

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

15:23, 19 Հլս, 2024

Այս տարվա մայիսի 23-ին կառավարության 04․05․2017 թ․ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնցով պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար պետական գնումների...

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում

15:36, 8 Հլս, 2024

Մինչև 2023 թվականին Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվում էր մոտ 34․5 հազար ԱՀ քաղաքացի, իսկ...

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ Զինված ուժերում մահացել է 17 զինվոր
Տվյալների լրագրություն

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ Զինված ուժերում մահացել է 17 զինվոր

16:38, 4 Հլս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունները՝ հունվարից սկսած, և պարզել, որ Զինված ուժերում 2024...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens