ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատավոր Ստեփանյանի 102 «բացառիկ ուշացումները»․ դատական ակտերի հրապարակման ժամկետների խախտումը՝ գործելաոճ

19:04, 13 Դկտ, 2023

2023 թվականի փետրվարի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց նիստում քննում էր արդարադատության նախարարի միջնորդությամբ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ 

Ըստ նախարարության ներկայացրած միջնորդության՝ դատավորը խախտել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի պահանջները, այն է՝ աշխատանքային վեճով գործի քննությունը և լուծումը դատավորի կողմից իրականացվել է օրենքով սահմանված ժամկետից (3 ամիս) ավելի քան 1 տարի ութ ամիս անց, ինչպես նաև գործով եզրափակիչ դատական ակտը հրապարակել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի անց, եզրափակիչ դատական ակտի օրինակը ևս հայցվորին ու պատասխանողին տրամադրվել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի անց։ 

Դատավոր Ստեփանյանը նիստի ընթացքում, ըստ էության, ընդունելով իրեն վերագրվող խախտումը, պատճառաբանել էր, թե այն ունի «օբյեկտիվ պատճառները՝ բոլորիս քաջ հայտնի (դատարանների,-խմբ․) գերծանրաբեռնվածությունն է»։ 

Նիստը վարող ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այդ ժամանակ նշեց, որ խորհուրդն արձանագրում է՝ «դատավորը ցավով է ընդունում ուշացման փաստը, ինչպես և մենք ենք ընդունում, որ համակարգային խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն»։ 

«Համակարգային ընդհանուր բացասական ֆոնին, որի պատճառով նաև Ձեզ մոտ են լինում որոշակի խնդիրներ աշխատանքի մեջ, կան, լինում են բացառիկ դեպքեր, որոնք ավելի վատ են, քան ընդհանուր վատ իրավիճակը։ Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ սա էն բացառիկ վատթարագույն դեպքերից է, երբ ավելին է ուշացումը, քան կարող է լինել նման դեպքերում։ Ձեր դատական գործերի մեջ արդյո՞ք սա բացառիկ ուշացում է»,- դատավորին հարցրել է ԲԴԽ նախագահը։

Ի պատասխան դատավորն ասել է՝ «ենթադրում եմ՝ բացառիկ դեպքերից է»։ 

FIP.am-ը, սակայն, պարզել է, որ դատավոր Ստեփանյանն իր գործունեության ընթացքում օրենքով սահմանված ժամկետներից ուշացումով գործերի քննության, դատական ակտերի հրապարակման ավելի քան 100 «բացառիկ» դեպք է ունեցել։

Այսպես, դատավորն ունի ընդհանուր 29 գործ, որոնց դատական ակտերը՝ հակառակ օրենքով սահմանված ժամկետների, մինչև օրս այդպես էլ չեն հրապարակվել «Դատալեքս» տեղեկատվական կայքում. այդ ակտերից որոշները չեն հրապարակվել մեկ տարուց ընդհուպ մինչև երեք տարի ժամկետների խախտմամբ։ 

Ստեփանյանի քննած 6 գործերով դատական ակտերը հրապարակվել են նշված ժամկետից 3 տարի և ավելի ուշացմամբ, 28 դատական գործերով՝ ժամկետից 2-3 տարի ուշացմամբ, 39 դատական գործով՝ ժամկետից 1-2 տարի ուշացմամբ։ 

Ստեփանյանի վարույթում գտնվող այդ գործերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշենք նաև, որ ուսումնասիրվել են դատավոր Արթուր Ստեփանյանի վարույթում գտնվող՝ միայն 2018 թվականից մինչև 2021 թվականը հարուցված քաղաքացիական գործերը, մնացած տարեթվերը չեն ուսումնասիրվել։

Հատկանշական է նաև, որ դատավոր Ստեփանյանը դատական ակտի հրապարակման և ակտը հայցվորին տրամադրելու ժամկետի խախտման հիմքով 2022 թվականի նոյեմբերին ԲԴԽ-ի կողմից արդեն իսկ ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության՝ նրան նկատողություն էր հայտարարվել։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արթուր ՍտեփանյանԲԴԽդատական ակտԿարեն Անդրեասյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

FIP.am-ի հրապարակման հետքերով դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին
Չդասակարգված

FIP.am-ի հրապարակման հետքերով դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին

13:35, 9 Հլս, 2024

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հուլիսի 9-ին հրապարակել է որոշում, որի համաձայն, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր...

Զգուշացե՛ք՝ ապրիլմեկյան լրահոս․ ինչ տեղեկություններ տարածվեցին ու հերքվեցին Հիմարների միջազգային օրը
Չդասակարգված

Զգուշացե՛ք՝ ապրիլմեկյան լրահոս․ ինչ տեղեկություններ տարածվեցին ու հերքվեցին Հիմարների միջազգային օրը

16:22, 1 Ապր, 2024

Ապրիլի 1-ը Ծիծաղի կամ Հիմարների միջազգային օրն է․ այսօր ձեզ կարող են խաբել ոչ միայն ձեր մտերիմներն ու ընկերները, այլ...

ԲԴԽ-ն օրենքով չնախատեսված հիմքի հղում անելով է հայտարարել 6 դատավորի պաշտոնավարման դադարեցման մասին
Առանց վճռի

ԲԴԽ-ն օրենքով չնախատեսված հիմքի հղում անելով է հայտարարել 6 դատավորի պաշտոնավարման դադարեցման մասին

16:54, 9 Փտր, 2023

Փետրվարի 8-ին ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց 6 դատավորի պաշտոնավարման դադարեցման մասին․ նրանք են՝ Արա Կուբանյանը, Գևորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens