ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վերականգնելով կապը Իրանի հետ․ մանրամասներ ճանապարհների կառուցման ընթացքից

15:35, 20 Հնվ, 2022

Հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ Գորիս-Կապանին փոխարինող Տաթև-Աղվանի ճանապարհը տեղ-տեղ սկսել է քանդվել։ Նրան արձագանքեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ չհերքելով տեղեկությունը։ 

Մարինա Ղազարյանը նշեց, որ ճանապարհի 6-7 հատվածներում կան խնդիրներ, քանի որ այն շատ արագ է կառուցվել։ Ղազարյանը նաև ասաց, որ սա գյուղամիջյան ճանապարհ է, չի համապատասխանում միջպետական ճանապարհի ստանդարտներին։ Պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանն էլ վստահեցրեց, որ խնդրահարույց ճանապարհահատվածների դեպքում կապալառուներն իրենց հաշվին են իրականացնելու աշխատանքները և պետության հետ կնքված պայմանագրային արժեքում ավելացում չի լինելու։

Քանդվածությունը, սակայն, Տաթև-Աղվանի ճանապարհի միակ խնդիրը չէ։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ փուլում է գտնվում սահմանային նոր իրադրությամբ պայմանավորված այլընտրանքային ճանապարհների կառուցումը և ինչ խնդիրների են բախվում Իրանին կապող այս ուղիներից օգտվող բեռնափոխադրողները։

Այլընտրանքային ճանապարհի դժվարությունն ու նոր այլընտրանքը

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետր հատվածն ադրբեջանական կողմին անցավ 2020-ի դեկտեմբերին։ Դրանից կես տարի անց կառավարությունը սկսեց Գորիս-Կապան ճանապարհը շրջանցող Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհի հինմանորոգումը։ Այս ճանապարհի մասին խոսակցություններն ակտիվացան օգոստոսի վերջին, երբ Ադրբեջանը մաքսակետեր տեղադրեց Գորիս-Կապան ճանապարհին։ 

Այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումն ավարտվեց 2021-ի նոյեմբերին, մինչ այդ վարորդները հիմնականում օգտվում էին ադրբեջանական կողմին անցած հատվածից։ Գորիսից Կապան տանող նախկին ճանապարհահատվածի երկարությունը մոտ 65 կմ էր, լայնությունը՝ 6-8 մ։ Նոր կառուցված Տաթև-Աղվանին, որը փոքր-ինչ երկար է (68 կմ), նախկինից ավելի նեղ է՝ 6․6-7․2 մ, ինչը դժվարացնում է բեռնատարների տեղաշարժը։ Սակայն ճանապարհի գլխավոր դժվարությունը ոլորաններն են։ Հալիձոր-Սատանի կամուրջ-Տաթև հատվածը ոլորանների պատճառով դժվարանցանելի է մեծ բեռնատարների համար։

Սա է պատճառը, որ իրանցի վարորդները դեռ նախընտրում են օգտվել Գորիս-Կապան ճանապարհից՝ չնայած ճանապարհն այնքան էլ անվտանգ չէ և ավելի թանկ է արժենում, քանի որ ադրբեջանական անցակետերով անցնելը լրացուցիչ վճար է պահանջում։

«Սաթի» բեռնափոխադրող կազմակերպության տնօրեն Տիգրան Պռոշյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ քչերն են նախընտրում օգտվել նոր՝ Տաթև-Աղվանի ճանապարհից։ Արդյունքում, Տիգրան Պռոշյանի խոսքով, բեռնափոխադրման գները թանկացել են։

«Ճանապարհը նեղ է, մեքենաները այդ ճանապարհով չեն կարողանում անցնել։ Բեռնափոխադրման գները թանկացել են, որովհետև ճանապարհն անվտանգ չի համարվում, և իրանցի վարորդներն ավելի շատ գումար են պահանջում։ Մոտ 40-50%-ով թանկացել են բեռնափոխադրման գները»,- ասաց բեռնափոխադրող ընկերության տնօրենը։

Ոլորանները շրջանցելու նպատակով կառավարությունը նախաձեռնել է Տաթև-Լծեն ճանապարհի կառուցումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ այն կունենա 19․9 կմ երկարություն, լայնությունը կկազմի 6․6-9 մ։ Այս ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։ 

Հիշեցնենք, որ Տաթև-Աղվանիից և Տաթև-Լծենից բացի, նախատեսված են այլընտրանքային մի քանի ճանապարհներ ևս, որոնք կծառայեն Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերը հայկական մյուս բնակավայրերին կապելու նպատակին։ Սահմանային իրադրության փոփոխությունից հետո այս գյուղերը գրեթե շրջափակման մեջ էին հայտնվել, և բնակիչները տեղաշարժվելու համար ստիպված էին օգտվել դաշտամիջյան ճանապարհներից։ Կառավարությունը խոստացել էր կառուցել կամ վերակառուցել Որոտան-Խոտ, Քաշունի-Բարձրավան, Տանձավեր-Շուռնուխ ճանապարհները, որոնք երթևեկելի կլինեն բոլոր տեսակի մեքենաների համար, բոլոր եղանակներին։ 

2021-ի նոյեմբերի 15-ին ադրբեջանական կողմը փակեց նաև Կապան-Ճակատեն ճանապարհը։ Ճակատեն գյուղն արտաքին աշխարհի հետ կապելու համար Գեղանուշ-Ճակատեն հատվածում կատարվել է ժամանակավոր բարելավում՝ մինչև Կապան-Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի կառուցումը։ 

Նախարարությունից մեզ հայտնեցին, որ այս աշխատանքները նույնպես կավարտվեն մինչև 2022-ի վերջը։

Իրան տանող մյուս նախագիծը՝ Հյուսիս-Հարավ

Իրանին կապող ճանապարհային նախագծերից ամենախոշորը, թերևս, Հյուսիս-Հարավ միջանցքի ներդրումային ծրագիրն է։ 2021-ի սեպտեմբերին կառավարության ընդունած որոշմամբ որպես առաջնահերթություն է սահմանվել Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը։ 

Այս ծրագրով նախատեսվում է կառուցել նոր ճանապարհահատված մոտ 60 կմ երկարությամբ՝ ներառյալ 4․7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12․5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը լինելու է Բագրուշատի թունելը (մոտ 8․6 կմ)։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից FIP.am-ին տեղեկացրին, որ շինարարական աշխատանքները տևելու են 6 տարի։

Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մյուս՝ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) հատվածին, ապա ծրագրի շրջանակներում նախագծման աշխատանքներն ավարտվել են։ Նախատեսվում է կառուցել շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհ, որի շինարարությունը կտևի 3 տարի։ Շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը հայտարարվել է, սակայն մեկնարկի ժամկետ չի նշվում։

Շուշան Ստեփանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` այլընտրանքային ճանապարհԻրանԻրան-ՀայաստանՍյունիք

Հարակից հոդվածներ

#InterCheck. GQ-ի տարվա մարդն ու Թրամփի ընդամենը 3.2 սանտիմետրը
Չդասակարգված

#InterCheck. GQ-ի տարվա մարդն ու Թրամփի ընդամենը 3.2 սանտիմետրը

19:56, 18 Նյմ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է...

«Իրանական ռազմական տեխնիկայի» տեղաշարժի մասին տեսանյութը հին է
Սխալ

«Իրանական ռազմական տեխնիկայի» տեղաշարժի մասին տեսանյութը հին է

19:13, 13 Սպտ, 2022

«Ռադիո Ավրորայի» համացանցային կայքը Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սկսած հարձակման ֆոնին տեսանյութ է տարածել՝ գրելով, թե դրանում իրանական զինտեխնիկան...

Սեյրան Օհանյանի թյուրընկալված պնդումը․ Երևան-Գորիս մայրուղին Ադրբեջանի վերահսկողության տակ չի գտնվում
Սխալ

Սեյրան Օհանյանի թյուրընկալված պնդումը․ Երևան-Գորիս մայրուղին Ադրբեջանի վերահսկողության տակ չի գտնվում

18:41, 19 Նյմ, 2021

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Սյունիքում ստեղծված...

Ապատեղեկատվությունն ու ցայտնոտը մարտական գործողությունների ժամանակ
Մանիպուլյատիվ

Ապատեղեկատվությունն ու ցայտնոտը մարտական գործողությունների ժամանակ

19:16, 17 Նյմ, 2021

Ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի սուվերեն տարածում նոյեմբերի 16-ին սկսած ռազմական գործողություններից հետո սոցցանցերի հայկական և ադրբեջանական տիրույթներում տարածվեցին մի շարք...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens