ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

«Հայաստանի Հանրապետությունը» մանիպուլացնում է՝ օրինագիծը ներկայացնելով որպես ԱՄՆ նախագահի ստորագրած օրենք

19:23, 21 Հնվ, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը հունվարի 21-ին հրապարակել է հարցազրույց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ՝  հայազգի գերիների իրավունքների պաշտպանության և նրանց մասին ԱՄՆ իշխանությունների հայտարարությունների թեմայով։

Հարցազրույցի նախաբանում թերթը հղում է անում ԱՄՆ 2022 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքին՝ պնդելով, որ Ջո Բայդենի ստորագրած այս օրենքում ասվում է, թե «Ադրբեջանը և Թուրքիան օտարերկրյա ջոկատների աջակցությամբ ռազմական հարձակում են սկսել Արցախի վրա»։

«Իրավական ակտում ընդգծված է, որ չնայած Ժնևյան կոնվենցիաներով և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին՝ հակամարտության ավարտից տևական ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերի, պատանդ և ձերբակալված անձանց»,- ասվում է նյութում։

«Հայաստանի Հանրապետության» պնդումները, սակայն, մանիպուլյատիվ են։ Օրենքը, որին հղում է անում օրաթերթը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իսկապես ստորագրել է դեկտեմբերի 27-ին։ Այն պահանջում է (մաս 1302), որ օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո երկրի պաշտպանության նախարարը, «խորհրդակցելով դաշնային այլ գերատեսչությունների և ղեկավարների հետ», Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին ներկայացնի հաշվետվություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի հակամարտության մասին։ Օրենքը պահանջում է տեղեկություններ նոյեմբերի 9-ի պայմանագրի խախտման դեպքերի՝ ներառյալ ռազմագերիների կամ գերեվարված քաղաքացիական անձանց մասին, պատերազմում օտարերկրյա դերակատարների, նրանց ռազմական և դիվանագիտական ներգրավվածության մասին և այլ մանրամասներ։

Ստորագրված օրենքում պատերազմը սկսողների կամ Ադրբեջանում մինչ օրս պահվող հայազգի գերիների մասին որևէ հստակ պնդում չկա․ կողմերին միայն կոչ է արվում «անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց»։

Իրականում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի և շուրջ 200 հայ գերիների մասին մեջբերումը վերցրել է մեկ այլ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից 2021-ի սեպտեմբերի 23-ին ընդունված H.R.4350 փաստաթղթից, որը դեռևս չունի օրենքի կարգավիճակ և նախագահին ներկայացվելուց առաջ պետք է քննարկվի և ընդունվի նաև Սենատում։ 

Այս նախագծի 1326-րդ մասում ներառված է զեկույց՝ հայ-ադրբեջանական պատերազմի վերաբերյալ, որից էլ օրաթերթը կատարել էր մեջբերումներ։  «2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը և Թուրքիան «օտարերկրյա աշխարհազորային ջոկատների աջակցությամբ» ռազմական հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի վրա, որը հայտնի է նաև Արցախ անունով, ինչի արդյունքում տեղահանվել են տասնյակ հազարավոր հայազգի բնակիչներ»։ Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ գերիների։ 

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը մանիպուլացնում է՝ դեռևս ամբողջապես չընդունված և քննարկման փուլում գտնվող օրինագիծը ներկայացնելով որպես ԱՄՆ նախագահի ստորագրած օրենք։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթԱՄՆՋո Բայդենն

Հարակից հոդվածներ

Սիրիայի հետ անհարկի համեմատություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունից
Մանիպուլյատիվ

Սիրիայի հետ անհարկի համեմատություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունից

19:16, 24 Մրտ, 2022

Մարտի 24-ին Ուկրաինայի Ազգային գվարդիան ինֆոգրաֆիկա հրապարակեց Թվիթերի իր միկրոբլոգում, որում նշվում է, թե պատերազմի 22 օրերի ընթացքում Ուկրաինայի վրա...

#InterCheck. Ի՞նչ են ստուգել միջազգային փաստեր ստուգողները
Ֆեյք

#InterCheck. Ի՞նչ են ստուգել միջազգային փաստեր ստուգողները

17:32, 4 Փտր, 2022

«Փաստերի ստուգման հարթակի» նոր շարքում պարբերաբար կներկայացնենք փաստերի ստուգմամբ զբաղվող տարածաշրջանային և միջազգային գործընկերների՝ շաբաթվա ընթացքում հրապարակած կարևոր և Հայաստանի...

Հայաստանից «գրին քարտի» դիմողների թիվը պակասում է, բայց երկիրը մնում է աշխարհի առաջատարներից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանից «գրին քարտի» դիմողների թիվը պակասում է, բայց երկիրը մնում է աշխարհի առաջատարներից

13:59, 17 Դկտ, 2020

Ամեն տարի հոկտեմբեր ամսվա ընթացքում խաղարկվում է ԱՄՆ Բազմազանության վիզաների խաղարկային ծրագիրը (Diversity Visa Program), որն ավելի հայտնի է «գրին...

Ջորջ Սորոսը չի ձերբակալվել․ մի կեղծված փաստաթղթի պատմություն
Սխալ

Ջորջ Սորոսը չի ձերբակալվել․ մի կեղծված փաստաթղթի պատմություն

19:14, 24 Նյմ, 2020

Նոյեմբերի 23-ին մի շարք լրատվականներ տեղեկություններ տարածեցին, թե ամերիկացի գործարար Ջորջ Սորոսը ձերբակալվել է Ֆիլադելֆիայում։ Ըստ այս կայքերի՝  Սորսը ձերբակալվել...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens