ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ֆեյք

Ապատեղեկատվություն․ «ՆԱՏՕ-ի զորքերը»՝ «Կիևի մետրոյում»

16:24, 25 Հնվ, 2022

ՖԵՅՔ

Հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ տարածել են մի տեսանյութ, որում սպառազինված զինվորականները տեղաշարժվում են մետրոյով։ Մասնավորապես, «Ավրորա», MediaHub.am և politik.am լրատվականների ներկայացմամբ՝ դրանք «ՆԱՏՕ-ի զինված զորքերն են Կիևի մետրոյում»։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց տարածված տեսանյութը և պարզեց, որ այն որևէ կապ չունի ՆԱՏՕ-ի և Կիևի հետ․ տեսանյութում Շվեդիայի զինված ուժերի զորավարժություններից մեկի կադրերն են։

Սկսենք զինվորներից

Տեսանյութում հստակ երևում է, որ զինվորների համազգեստի թևքերին պատկերված է Շվեդիայի դրոշը, ինչը նշանակում է, որ զինվորները Շվեդիայի զինուժի ներկայացուցիչներն են։

Նախ, արձանագրենք, որ Շվեդիայի թագավորությունը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ինչպես և կազմակերպության անդամ չէ Ուկրաինան։ Եվ առհասարակ, ՆԱՏՕ-ն զինվորականների՝ Ուկրաինա  տեղափոխելու վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն մինչ այս պահը չի արել։

Մետրոյի մասին

Չնայած լրատվականները նշում են, որ զինվորականները Կիևի մետրոյում են, սակայն տեսանյութի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն նկարահանված չէ Կիևում։ Կիևի մետրոպոլիտենը և հատկապես՝ խորհրդային շրջանից մնացած շարժակազմն ավելի շատ հիշեցնում է Երևանի մետրոն:

Կիևի մետրոն (լուսանկարը վերցված է Կիևի մետրոյի ֆեյսբուքյան էջից)

Իրականում՝ ներկայացրած տեսանյութը ավելի քան վեց տարվա վաղեմություն ունի․ այն արվել է 2015 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, երբ ուսումնական վարժանքների շրջանակներում շվեդական բանակի էլիտար ստորաբաժանումներից մեկը փորձարկում էր հասարակական տրանսպորտով զորքերի տեղաշարժի արդյունավետությունը։

Ուսումնական վարժանքը տեղի էր ունեցել 2015 թվականի օգոստոսի 12-ին, ինչի վերաբերյալ Շվեդիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել։

Ուսումնական վարժանքի ընթացքում մոտ 40 զինվորականներ տեղաշարժվել էին Ստոկհոլմի մետրոյի Ստադիոն (Stadion) կայարանից դեպի Սլուսսեն (Slussen) կայարան։ 

Ի դեպ, փոքր-ինչ ուշադիր դիտելիս կարող ենք տեսանյութում նկատել մետրոյում տեղադրված շվեդերեն գովազդներն ու անգամ Slussen կայարանի՝ հայելային արտացոլված ցուցանակը։

Կից տեսանյութի բնօրինակը՝ Շվեդիայի զինուժի ուսումնական վարժանքը Ստոկհոլմի մետրոյում։

Այսպիսով փաստենք՝ ոչ թե ՆԱՏՕ-ի զորքեր, այլ Շվեդիայի, ոչ թե Կիևում, այլ Ստոկհոլմում, ոչ թե այսօր, այլ 2015 թվականին։ 

Հ․Գ․ Նյութը հրապարակելուց հետո մեզ հետ կապ հաստատեցին Auroranews.am-ի մեր գործընկերները և տեղեկացրեցին, որ հրապարակումը հեռացվել է։

Սևադա Ղազարյան

Մհեր Թարոյան

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` մետրոՆԱՏՕՈւկրաինա

Հարակից հոդվածներ

«Բախմուտը վնասաբեր էր ու դոտացիոն». Զելենսկուն վերագրվող կեղծ մեջբերում՝ հայալեզու ֆեյսբուքում
Սխալ

«Բախմուտը վնասաբեր էր ու դոտացիոն». Զելենսկուն վերագրվող կեղծ մեջբերում՝ հայալեզու ֆեյսբուքում

22:49, 21 Մյս, 2023

Ֆեյսբուքի հայալեզու հատվածում անցած հանգստյան օրերին տարածվում էր մի ֆոտոկոլաժ, որում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իբր, հայտարարում է՝ Բախմուտը, մեկ...

Կիևին՝ Արևմուտքից զենք, Մոսկվային՝ Վիետնամից ֆեյք. կեղծ օգտահաշիվներից գրոհ՝ ի պատասխան Զելենսկու գրառման
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կիևին՝ Արևմուտքից զենք, Մոսկվային՝ Վիետնամից ֆեյք. կեղծ օգտահաշիվներից գրոհ՝ ի պատասխան Զելենսկու գրառման

15:01, 15 Մրտ, 2023

Որևէ հանրային գործչի կամ կազմակերպության սոցցանցային էջում հրապարակման արձագանքների քանակն ու բնույթը ընկալվում են որպես նրանց վարկանիշի կամ ժողովրդականության ցուցանիշ։...

Ուկրաինան չի դատապարտել Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը Հայաստանի վրա. սոցիոլոգը սխալվում է
Սխալ

Ուկրաինան չի դատապարտել Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը Հայաստանի վրա. սոցիոլոգը սխալվում է

14:53, 27 Փտր, 2023

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը փետրվարի 23-ին Factor.TV-ի եթերում հայտարարել է, որ Ուկրաինան դատապարտել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի...

Լավրովն աղավաղում է Զելենսկու խոսքերը. ոչ թե «միջուկային», այլ  ուղղակի «կանխարգելիչ» հարված
Սխալ

Լավրովն աղավաղում է Զելենսկու խոսքերը. ոչ թե «միջուկային», այլ  ուղղակի «կանխարգելիչ» հարված

13:00, 12 Հկտ, 2022

Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի անդամ երկրներին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens