ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

3 կեղծիք և մանիպուլյացիա «5-րդ ալիքի» մեկ թողարկման ընթացքում

17:34, 29 Հնս, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Եթե շտապում ես․ համառոտ՝ նյութի մասին

«5-րդ ալիքի» «Հայլուրի» եթերում մի քանի մանիպուլյատիվ ու սխալ պնդումներ են հնչել։ 

  • ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան մանիպուլացնում է՝ խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացքում Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արժանիքների մասին: 2020 թ.-ից վեր հայտարարության դրույթները բազմիցս խախտվել են կամ չեն իրականացել:
  • Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական ուժերը չեն հարվածել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Սակայն բազմաթիվ փաստեր վկայում են, որ դա կեղծ պնդում է: Ռուսական զինուժը հարվածել է բնակելի շենքերի, հիվանդանոցների և քաղաքացիական այլ օբյեկտների:
  • «5-րդ ալիքի» լրագրողը պնդել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, թե Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, քանի դեռ այդ երկիրը պատերազմում չի հաղթել: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նման հայտարարություն չի արել:

 

«5-րդ ալիք» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Հայլուրի» հունիսի 28-ի երեկոյան թողարկման ընթացքում հնչել են կեղծ և մանիպուլյատիվ պնդումներ:

«Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրել է դրանցից մի քանիսը: Թեև ներկայացված 3 պնդումից 2-ի հեղինակները ՌԴ պաշտոնատար անձինք են, այդուհանդերձ, լրատվամիջոցը չի ներկայացրել համընդգրկուն փաստեր՝ դիտողին օբյեկտիվ տեղեկություն տրամադրելու համար:

Մանիպուլյացիա. Ձևի համար ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր, հետո՝ դրանք չեն իրականացել. Մարիա Զախարովա

«Ռուսաստանի դերը՝ 44-օրյա պատերազմում. Զախարովան հայտնում է՝ ով է դադարեցրել արյունահեղությունը» ռեպորտաժի ընթացքում անդրադարձ է կատարվում 2020-ի պատերազմին և Վաշինգթոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների մասին ՌԴ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի մեկնաբանություններին:

Լրագրողը մեջբերում է Մարիա Զախարովային, ըստ որի՝ Ռուսաստանն Արևմուտքը չէ, որ ուզում է այս պատմության մեջ ուղղակի ներկայություն ունենալ ու խանդոտ մրցակցության մեջ է Մոսկվայի հետ.

«Նորագույն պատմության էջերում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ձևի համար ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր, հետո՝ դրանք չեն իրականացել: Դուք նաև Հայաստանի մասով օրինակներ կարող եք հիշել: Խաղաղության պայմանագիրը պետք է հավասարաչափ բխի և Հայաստանի, և Ադրբեջանի շահերից: Դրան կարելի է հասնել ճանապարհային քարտեզով, որը Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները եռակողմ համաձայնագրով են հաստատել: Հիմա որպես այլընտրանք, չգիտես ինչու, ընկալվում է արևմտյան տարբերակը»,- ասել է Զախարովան: 

Նա չի պարզաբանում, թե ինչ բազմաթիվ պայմանագրերի մասին է խոսքը, սակայն հղում է անում եռակողմ համաձայնագրին: FIP.am-ը մի քանի անգամ գրել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները չեն կատարվում: 

Այսպես, թեև ըստ հայտարարության, հրադադարից հետո կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում, դրա ստորագրումից շաբաթներ անց ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները գրավեցին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը․ գերեվարվեց 62 հայ զինծառայող։

Համաձայնագրի 8-րդ կետի համաձայն՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Բաքվում շարունակում է գերեվարված մնալ առնվազն երկու անձ՝ Ալյոշա Խոսրովյանը և Լյուդվիգ Մկրտչյանը, որոնք երկուսն էլ գերեվարվել են պատերազմի օրերին` մինչև հայտարարության ուժի մեջ մտնելը: Երկուսին էլ Բաքվի դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման: 

2022 թ. մարտին ադրբեջանցիները, խախտելով Ռուսաստանի միջնորդությամբ ու մասնակցությամբ ստորագրված համաձայնագիրը, գրավեցին Փառուխ գյուղը և հաստատվեցին Քարագլուխի բարձունքում: Արցախի Հանրապետությունն ունեցավ 3 զոհ:

Ադրբեջանը հրադադարը կրկին խախտեց 2022 թ. օգոստոսի 1-ին, որի հետևանքով ՊԲ երկու զինծառայող զոհվեց: Բաքուն պահանջում էր փոխել ԼՂՀ-ն ու Հայաստանը կապող երթուղին: Օգոստոսի 25-ին Աղավնո, Բերձոր և Սուս բնակավայրերն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Դեպի Ստեփանակերտ երթուղին փոխվեց եռակողմ հայտարարության մեջ նշված ժամկետների խախտումով (6-րդ կետ): 2022 թ. դեկտեմբերի 12-ից ի վեր արգելափակված է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչի հետևանքով Արցախի բնակչությունը հայտնվել է շրջափակման մեջ: 

Բացի վերոնշյալից, Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով սպանվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ:

Այսպիսով, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանիպուլացնում է՝ չնշելով, որ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված՝ 2020 թ. եռակողմ հայտարարության կետերը նույնպես խախտվում են՝ հաճախ հանգեցնելով Արցախում բնակչության իրավունքների խախտմանը: 

Կեղծիք. Ռուսաստանը չի թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները Ուկրաինայում. Պեսկով

Անդրադառնալով Ուկրաինական պատերազմին՝ «5-րդ ալիքի» հաղորդավարը հայտնում է, որ Կրամատորսկում տեղի ունեցած հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 10-ի: Այնուհետև մեջբերվում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակի մեկնաբանությունը դեպքի վերաբերյալ. «Ռուսաստանի Դաշնությունը չի թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները: Հարվածներ են հասցվում այն օբյեկտներին, որոնք ինչ-որ կերպ կապված են ռազմական ենթակառուցվածքների հետ»:

Ռուսաստանը 2022 թ.-ին Ուկրաինա կատարած լայնամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրերից հարվածել է քաղաքացիական օբյեկտների, ինչի հետևանքով զոհվել են բազմաթիվ քաղաքացիականներ: 

«Փաստերի ստուգման հարթակը» դրան նույնպես մի քանի անգամ անդրադարձել է:  Հարձակման առաջին իսկ օրը հրթիռակոծվել էր Կիևի հարավային բնակելի թաղամասերից մեկը: 

2022 թ. մարտի 3-ին ռմբակոծվել է ուկրաինական Չեռնիգովի բնակելի թաղամասը: Ըստ Amnesty international իրավապաշտպան կազմակերպության՝ միանգամից մի քանի ռումբ է ընկել փողոցների, խանութների և շենքերի վրա, ինչի արդյունքում 47 մարդ է զոհվել: 

Օրեր անց, նույն քաղաքում ռմբակոծվել էին հացի հերթում կանգնած քաղաքացիները: Ըստ Human Rights Watch-ի` զոհվել էր 17 անձ: «Ռուսական ուժերը մարտին բազմիցս հարձակվել են Չեռնիգովի բնակեցված տարածքների վրա ցամաքից և օդից՝ ակնհայտորեն հաշվի չառնելով քաղաքացիական զոհերը»,- նշված էր կազմակերպության հաշվետվությունում: Ուշագրավ է, որ կազմակերպությունը նշել է, որ ուկրաինական ուժերը վտանգի են ենթարկել խաղաղ բնակիչներին հարձակման ժամանակ գրանցված 5 դեպքերում, սակայն ամեն դեպքում՝ ռուսական ուժերի գործողությունները շարունակում էին համարվել պատերազմական հանցագործություն: 

2022 թ․ մարտի 16-ին ռուսական ուժերը ռմբակոծել էին Մարիուպոլում գտնվող Դոնեցկի մարզային թատրոնը, ինչի հետևանքով տանիքը և երկու հիմնական պատերը փլուզվել էին: Հարձակման պահին հարյուրավոր խաղաղ բնակիչներ էին գտնվել թատրոնում, որն այդ պահին ծառայում էր որպես խաղաղ բնակիչներին դեղորայքով, սննդով և ջրով ապահովելու կենտրոն։ Amnesty International-ի հետաքննությունը եզրակացրել է, որ հարվածի հետևանքով զոհվել էր առնվազն 10 մարդ:

Ըստ Human Rights Watch-ի զեկույցի՝ ռուսական կողմը ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորել է հիվանդանոցներ, հարձակվել է հումանիտար օգնության ավտոշարասյունների վրա: Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ 2022 թ.-ից սկսված էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորման նպատակը քաղաքացիական բնակչության ահաբեկումն էր: 

Այսպիսով, միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերն ապացուցում են, որ Պեսկովի պնդումը, թե ՌԴ-ն չի թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները, կեղծ է, ինչի մասին «5-րդ ալիքի» թողարկման մեջ հիշատակում չկա։ 

Սխալ. Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամները չեն դիտարկում Ուկրաինան դաշինքում, քանի դեռ այդ երկիրը պատերազմում չի հաղթել:

«Ուկրաինան հատուկ հրավեր է ստացել ՆԱՏՕ-ից» խորագրով ռեպորտաժում լրագրողը նշում է, որ հյուսիսատլլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամները չեն դիտարկում Ուկրաինան դաշինքում, քանի դեռ այդ երկիրը պատերազմում չի հաղթել:

Ուկրաինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի անդամ դառնալու համար 2022 թ. սեպտեմբերին, երբ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի 4 մարզերը՝ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժյեն ՌԴ կազմ ընդունելու վերաբերյալ հանրաքվեներ նախաձեռնելու, փաստացի՝ այդ տարածքները բռնակցելու մասին:

2023 թ․ մարտին Յենս Սթոլթենբերգն ասել է, որ Ուկրաինան չի միանա ռազմական դաշինքին, քանի դեռ պատերազմը շարունակվում է, բայց անդամակցության ուղին լինելու է ապագայում: «Մենք բոլորս համակարծիք ենք, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»,- ասել է նա: 

Հունիսի 1-ին նա հայտարարել է, որ դաշինքի դուռ բաց է Ուկրաինայի անդամակցության համար. «Մենք չգիտենք, թե երբ կավարտվի պատերազմը, բայց պետք է այնպես անենք, որ երբ այն ավարտվի, վստահելի պայմանավորվածություններ ունենանք՝ ապագայում Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու և Ռուսաստանի ագրեսիայի շրջանը կոտրելու համար»:

Թեև դեռևս պարզ չէ, թե երբ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն Յենս Սթոլթենբերգը չի հայտարարել, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին միայն հաղթանակի դեպքում, ինչպես սխալմամբ պնդում է «5-րդ ալիքի» լրագրողը:

Այսպիսով, ուսումնասիրելով «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական հաղորդման մեկ թողարկումը, արձանագրեցինք դրանում արված երկու սխալ և մեկ մանիպուլյատիվ պնդում։ 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 5-րդ ալիքՄարիա ԶախարովաՆԱՏՕ

Հարակից հոդվածներ

ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ ի՞նչ է տարածվում տեղեկատվական դաշտում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ ի՞նչ է տարածվում տեղեկատվական դաշտում

12:18, 27 Ապր, 2026

Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական նոր առաքելության (EUPM) տեղակայման մասին որոշումը դեռ պաշտոնապես ուժի մեջ չի մտել, սակայն այն արդեն դարձել...

Մեկ շաբաթում մի քանի կեղծ ու սխալ պնդումներ ՌԴ արտգործնախարարությունից
Սխալ

Մեկ շաբաթում մի քանի կեղծ ու սխալ պնդումներ ՌԴ արտգործնախարարությունից

10:47, 23 Հնվ, 2026

Այս շաբաթ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ նախարար Սերգեյ Լավրովը և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,...

Ի՞նչ է BRICS-ը և որ երկրներն են «հերթ կանգնել» անդամագրվելու համար
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է BRICS-ը և որ երկրներն են «հերթ կանգնել» անդամագրվելու համար

14:31, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 8-ին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС–ին տված հարցազրույցում հայտարարել է,...

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է
Սխալ

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է

14:16, 26 Մյս, 2024

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ ճեպազրույցում համեմատել էր Երևանում և Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների...

Հարակից հոդվածներ

ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ ի՞նչ է տարածվում տեղեկատվական դաշտում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ ի՞նչ է տարածվում տեղեկատվական դաշտում

12:18, 27 Ապր, 2026

Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական նոր առաքելության (EUPM) տեղակայման մասին որոշումը դեռ պաշտոնապես ուժի մեջ չի մտել, սակայն այն արդեն դարձել...

Մեկ շաբաթում մի քանի կեղծ ու սխալ պնդումներ ՌԴ արտգործնախարարությունից
Սխալ

Մեկ շաբաթում մի քանի կեղծ ու սխալ պնդումներ ՌԴ արտգործնախարարությունից

10:47, 23 Հնվ, 2026

Այս շաբաթ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ նախարար Սերգեյ Լավրովը և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,...

Ի՞նչ է BRICS-ը և որ երկրներն են «հերթ կանգնել» անդամագրվելու համար
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է BRICS-ը և որ երկրներն են «հերթ կանգնել» անդամագրվելու համար

14:31, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 8-ին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС–ին տված հարցազրույցում հայտարարել է,...

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է
Սխալ

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է

14:16, 26 Մյս, 2024

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ ճեպազրույցում համեմատել էր Երևանում և Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens