ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Փաշինյանի «դռնփակ» ասուլիսին լրագրողների հարցերի ձևակերպումներն աղավաղվել են

19:44, 25 Հնվ, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և տեղեկացրել, որ հունվարի 24-ին ժամը 20։00-ին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին։ Լրատվամիջոցներն իրենց հարցերը պետք է կառավարության էլ․ փոստին ուղարկեին մինչև հունվարի 23-ի ժամը 20։00-ը։ 

Հարցազրույցը վարում էր Հանրային հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Տաթև Դանիելյանը, որը, սակայն, որոշ հարցեր հնչեցրեց ոչ այն ձևակերպմամբ, որով դրանք ուղարկվել էին՝ դրանով իսկ աղավաղելով հարցերի շեշտադրումներն ու համատեքստը*։ 

Նախ՝ հարցազրույցի հենց սկզբում հեռուստամեկնաբանը հարց հնչեցրեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ՝ հղում անելով «Հետք» առցանց պարբերականի` ասուլիսից կարճ ժամանակ առաջ հրապարակված  բացահայտմանը, և  նշեց, որ վերջիններս պարզել են, թե նախագահը պաշտոնը ստանձնելիս ՀՀ քաղաքացի չի եղել։ Սակայն իրականում «Հետքը»  գրել էր ոչ թե Արմեն Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացի չլինելու, այլ երկքաղաքացիություն ունենալու մասին, ինչն օրենքով անհնար է դարձնում անձի ընտրվելը նախագահի պաշտոնում։ Ընդ որում, հիշատակվող հոդվածի հենց սկզբում գրված է, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի լինելուց բացի նաև այլ երկրի քաղաքացի է եղել առնվազն մինչև նախագահ դառնալը։ Հետևաբար, հեռուստամեկնաբանը հարցը սխալ է ներկայացրել, ընդ որում՝ երկու անգամ։ Սրան անդրադարձել են նաև «Սիվիլնեթի» մեր գործընկերները։

Ասուլիս վարողը նույն կերպ կիսատ և մանիպուլյատիվ է կարդացել Factor TV-ի հարցը։ Ըստ լրատվամիջոցի հրապարակման՝ հարցազրույց-ասուլիսի վարողը չի կարդացել հարցի մի զգալի հատվածը, միավորել է լրատվամիջոցի հարցի սկիզբն ու վերջը՝ այդպիսով աղավաղելով հարցի բովանդակությունը։

Իրենց հարցի աղավաղման մասին բարձրաձայնեց նաև «Ա1+» լրատվականը։ Միավորելով «Արմդեյլի» և «Ա1+» լրատվականների հարցերը՝ զրուցավարը կարդում է. «Թե՛ որպես վարչապետ, թե՛ հատկապես որպես նախկին լրագրող, որքանո՞վ է Ձեզ համար ընդունելի ձեր կուսակից պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ԱԺ ամբիոնից լրագրողներին վերբալ մարմնավաճառներ անվանելու հայտարարությունը։ Չե՞ք պատրաստվում քայլեր ձեռնարկել նրան կարգի հրավիրելու ուղղությամբ՝ որպես քաղաքական թիմի ղեկավար, և ի՞նչ կանեիք դուք, եթե լինեիք լրագրող կամ խմբագիր»։

Մինչդեռ, «Ա1+» լրատվականի գլխավոր խմբագիր Կարինե Ասատրյանը «Փաստերի ստուգման հարթակին» տեղեկացրեց, որ իրենց հարցը նույնպես աղավաղված է հնչել և կոնտեքստն զգալիորեն փոխվել է։ Ասատրյանը տրամադրեց Նիկոլ Փաշինյանին ուղղված իրենց հարցը, որը հնչել էր փոփոխված․ 

«Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը մեկ տարի անց՝  ինչքան տարածքով և բնակչությամբ, և ինչպես եք  վերաբերում որոշ ուժերի՝ «Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա դառնալու»  ձևակերպումներին։ Եվ նման հրապարակումների ֆոնին կիսո՞ւմ եք Հայաստանի լրագրողական  համայնքի վերաբերյալ ԱԺ-ում Ձեր թիմակիցների վերջին գնահատականները, և դրանք ինչքանո՞վ են էթիկական սկզբունքներին համապատասխան»։ 

Համեմատելով այս ձևակերպումը ասուլիսին հնչեցված հարցի հետ՝ նկատում ենք, որ դրանք ակնհայտորեն տարբեր են։ Հարցի առաջին մասն առհասարակ չի հնչեցվել, իսկ երկրորդ մասը բովանդակային առումով նման է լրատվամիջոցի հարցին, սակայն Հանրայինի հեռուստամեկնաբանը մասնավորեցնում և պատգամավորի անուն է նշում, ինչը բացակայում է «Ա1+»-ի տեքստից։ 

Քանի որ լրագրողները հարցերն ուղարկել են կառավարության [email protected] հասցեին, ենթադրվում է, որ հարցերը մշակվել  են վարչապետի աշխատակազմում։ Ստացվում է, որ հարցերն  «ազատ ոճով» ձևափոխելու պատճառով մի դեպքում աղավաղվում է հոդվածի բովանդակությունը՝ հանգեցնելով աղավաղված կամ ոչ լրիվ պատասխանի, մյուս դեպքերում՝  խմբավորվում են մի քանի լրատվամիջոցներից ստացված հարցերը՝ փաստացի աղավաղելով լրատվամիջոցի հարցի բովանդակությունը կամ առնվազն շեշտադրումները։

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն մեկ անգամ անդրադարձել է, թե ինչպես վարչապետը հեռացավ մամուլից և հանրությունից՝ արձանագրելով, որ հանրության առջև «թափանցիկ, հաշվետու ու բաց» կառավարման խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան 2021-ում կտրուկ նվազեցրել է իր սոցցանցային ակտիվությունն ու շփումները ԶԼՄ-ների հետ: 

Սակայն հունվարի 24-ի ասուլիսն արդեն 3-րդն է, որ անցկացվում է այս ձևաչափով։ Նույն ձևաչափի առաջին ասուլիսն անցկացվել է 2021 թվականի նոյեմբերի 23-ին, հաջորդը՝ դեկտեմբերին։ 

Ուշագրավ է նաև, որ վարչապետն ասուլիսի մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է հունվարի 23-ին՝ կիրակի օրը, և նշել, որ լրատվամիջոցները հարցեր ուղղելու իրավունք ունեն մինչև նույն օրվա երեկո` ժամը 20։00-ն: Փաստացի, լրատվամիջոցներին կիրակի օրը տեղեկացնելու և հարցերն ուղարկելու համար մինչև այդ օրը երեկո ժամանակ տրամադրելու պատճառով ԶԼՄ ներկայացուցիչները ստիպված են եղել աշխատել նաև ոչ աշխատանքային օրը, բացի դրանից, նվազել է կառավարության ղեկավարին հարցեր տալու հնարավորությունը:

*Հ.Գ. Հանրային հեռուտաալիքի լուրերի մեկնաբան Տաթև Դանիելյանը նյութի հրապարակումից հետո կապվեց Fip.am-ի խմբագրության հետ և պարզաբանեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսին ԶԼՄ-ների և ՀԿ֊ների նախօրոք ուղարկած հարցերն իրեն փոխանցել են կառավարության աշխատակազմից` արդեն խմբավորած։ Դանիելյանը դրանք հնչեցրել է առանց խմբագրելու կամ աղավաղելու` ճիշտ ինչպես եղել է իրեն փոխանցված թղթերում։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` մամուլի ասուլիսՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը

11:50, 27 Մյս, 2026

Մայիսի 18-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հակասական օր էր․ առավոտը սկսել է «սիրում եմ...

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում
Ֆեյք

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում

13:32, 19 Մյս, 2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ պետական այցից օրեր անց սոցիալական մեդիայում և սունկ կայքերում համակարգված ձևով տարածվում է նրա ու...

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 

14:24, 13 Մյս, 2026

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն մեկնարկած նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերն օգտագործում են նաև երեխաներին։  Երեխաները մարդկանց...

«300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը

12:22, 11 Մյս, 2026

Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը, դրանց աջակցող մեդիա ռեսուրսները միմյանց գործունեության վերաբերյալ ակտիվորեն տարածում են քարոզչական նարատիվներ,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens