ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանկերի շահույթն ավելացնող օրենքին Սուքիասյանի քվեարկելը խնդրահարույց է, թեև «թղթերով ամեն ինչ կարգին է»

18:42, 27 Հնվ, 2022

Հունվարի 18-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը։ Համաձայն ընդունված օրենքի, 2022 թվականի հունվարի 1-ից սկսած՝ ֏300 հազարը գերազանցող յուրաքանչյուր գործարք անհատ ձեռնարկատերերը, նոտարները, փաստաբանները և կազմակերպությունները պետք է իրականացնեն անկանխիկ եղանակով, իսկ ֆիզիկական անձանց համար անկանխիկ գործարքի շեմը սահմանվել է ֏500 հազարից ավելին։ Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է դեռևս 2021 թվականի նոյեմբերի 17-ին։

Երկրորդ ընթերցման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Վերջինս ելույթում նշեց, որ անկանխիկ գործարքներն առաջին հերթին ստվերի դեմ պայքարի համար են․ «Բանկը դա արյունատար անոթն է, էսօր շատ լավ վիճակում է Հայաստանի տնտեսությունը․․․ և ֏300 հազարը դեռ շատ բարձր գումար է, դա էլ պետք է նվազեցվի ապագայում․․․»,- ելույթում նշեց Սուքիասյանը։

Հատկանշական է, որ անկանխիկ և բանկային համակարգով գործարքների ավելացման նախագծի վերաբերյալ ՔՊ խմբակցության անունից ելույթ է ունենում Խաչատուր Սուքիասյանը, որը զգալի մասնաբաժին ունի «Հայէկոնոմբանկում»։ Սուքիասյանը որպես ԱԺ պատգամավորի թեկնածու ներկայացրած հայտարարագրում նշել է, որ «Հայէկոնոմբանկում» ունի հասարակ (12․02%) և արտոնյալ (5.75%) բաժնետոմսեր` ընդհանուր՝ 17․83%-ի, իսկ տարեկան շահաբաժինը կազմել է 57․3 մլն դրամ։ 

  • Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անկանխիկ գործարքների ավելացումը կնպաստի բանկային գործարքների ավելացմանը, հետևաբար՝ նաև բանկերի շահութաբերությանը։

Համաձայն ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 4-րդ հոդվածի, «պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաև Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեև ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը»։

Ըստ նույն օրենքի՝ շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է Ազգային ժողովի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ։

Սուքիասյանն օրինագծի առաջին ընթերցման քվեարկության ժամանակ բացակա է եղել, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ և՛ ելույթ է ունեցել, և՛ կողմ է քվեարկել։

Սուքիասյանը պաշտոնն ստանձնելիս նշել է, որ «Հայէկոնոմբանկի» մասնաբաժինը հանձնել է հավատարմագրային կառավարման, սակայն բանկի պաշտոնական կայքում նշված է, որ բանկի գրանցված և ամբողջությամբ վճարված բաժնետիրական կապիտալի 71.85% (14․1 մլրդ դրամ) պատկանում է Սուքիասյաններին, որոնք հանդիսանում են բանկի վերջնական վերահսկող: «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահը Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանն է, հետևաբար՝ եթե ոչ Սուքիասյանը, ապա առնվազն նրա հետ փոխկապակցված անձինք զգալի մասնակցություն ունեն «Հայէկոնոմբանկում»։

Շահերի բախում կա՞, թե՞ չկա

Համաձայն նույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետի, «շահերի բախման սահմանված դրույթները մեկնաբանելիս համարվում է, որ պատգամավորը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե նա հանդես է գալիս Ազգային ժողովի հանձնաժողովի կամ խմբակցության անունից, կամ տվյալ գործողությունը ունի համընդհանուր կիրառելիություն և անդրադառնում է հասարակության լայն շերտերի վրա այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես պատգամավորի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»։ 

Օրենքի այս կետի համաձայն, թվարկված պատգամավորները տեխնիկապես շահերի բախում չունեն, քանի որ Խաչատուր Սուքիասյանը ելույթ է ունեցել ՔՊ խմբակցության անունից (չի բացառվում, որ խմբակցության անունից ելույթ ունենալու իրավունքը վերապահվել է Սուքիասյանին հենց այս նկատառումով)։ Բացի այդ, օրենքը կարող է անդրադառնալ հասարակական լայն շերտերին։ 

Այնուամենայնիվ, արձանագրենք, որ փաստացի՝ «Հայէկոնոմբանկի» 71․85%-ը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին և օրենքի կիրառելիությունը բարելավելու է նրանց ֆինանսական վիճակը։

Ստացվում է, որ հաշվի առնելով Խաչատուր Սուքիասյանի և նրան փոխկապակցված անձանց` «Հայէկոնոմբանկում» ունեցած զգալի մասնաբաժինը՝ առնվազն խնդրահարույց է նրա գործուն մասնակցությունը բանկերի ֆինանսական վիճակը բարելավող օրենքների քննարկմանը և քվեարկությանը, թեպետ նախագծի վերաբերյալ ելույթ ունենալը կամ քվեարկության մասնակցելը, ըստ օրենքի ձևակերպման, չի առաջացնում շահերի բախում։ 

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքԱզգային ժողովբանկԽաչատուր Սուքիասյան

Հարակից հոդվածներ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել
Մանիպուլյատիվ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել

20:32, 4 Մրտ, 2025

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում, հայտարարությունների ժամին հղում անելով The Economist Intelligence Unit-ի  (EIU) 2024...

Խաչատուր Սուքիասյանը մանիպուլացնում է․ 44-օրյա պատերազմում ամենաշատ զոհերն Արցախից էին
Մանիպուլյատիվ

Խաչատուր Սուքիասյանը մանիպուլացնում է․ 44-օրյա պատերազմում ամենաշատ զոհերն Արցախից էին

13:20, 9 Սպտ, 2024

Խաչատուր Սուքիասյանը սեպտեմբերի 3-ին Factor.am լրատվամիջոցին տված հարցազրույցում մանիպուլյատիվ հայտարարություն է արել 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին։  Նա, մասնավորապես, անդրադառնալով...

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է
Սխալ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է

10:30, 20 Հնս, 2024

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների...

Ինչ կապ ունի գնումների պլանավորումն իրականության հետ․ ոչ մի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ կապ ունի գնումների պլանավորումն իրականության հետ․ ոչ մի

17:33, 30 Նյմ, 2023

Յուրաքանչյուր տարի պետական գերատեսչությունները հաջորդ տարվա բյուջեն ծրագրելիս կազմում են նաև այդ տարվա համար նախատեսված գնումների պլանը, համաձայն որի՝ նշում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens