ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԿԿՀ դիրքորոշումը պաշտոնյաների ընտանիքի անդամների հայտարարագրման վերաբերյալ նոր հարցեր է հարուցում

19:02, 3 Փտր, 2022

Օրերս «Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը, հայտնաբերել էր, որ մինչև 2020 թվականը պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները պաշտոնատար անձի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագիր չեն ներկայացրել։

Քանի որ «Հանրային ծառայության մասին» նախկինում գործող օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում էր, որ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը, «Փաստերի ստուգման հարթակը» խնդրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին պարզաբանել, թե ինչպե՞ս է ստացվել, որ մինչ «Հանրային ծառայության մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելը չեն կիրառվել հին օրենքով գործող կարգավորումները․ պաշտոնատար անձի ընտանիքի անդամները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիր չեն ներկայացրել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացրեց իր պարզաբանումը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև (ընդգծումները մերն են — խմբ․)

«Մինչ 2020 թվականի հունվարի 1-ը գործող 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (2017 թվականի հունիսի 9-ի փոփոխություններով) (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածը սահմանում էր գույքի, եկամուտների, շահերի և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականությունը: Այս առումով, տվյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձը օրենքով նախատեսված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագիր, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը՝ նաև շահերի հայտարարագիր։ Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում էր, որ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք՝ նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձ, սույն օրենքով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը։

Վերոնշյալ նորմերի համապարփակ վերլուծությունից պարզ է դառնում, որ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք ունեցել են հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու պարտականություն: Ընդ որում, հատկանշական է, որ Օրենքը չի սահմանել «տարեկան հայտարարագիր» եզրույթը, այլ «գույքի և եկամուտների հայտարարագիր» հասկացության ներքո նկատի է ունեցել յուրաքանչյուր տարեկան հայտարարագիրը: Ինչ վերաբերում է պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերին՝ հարկ է նշել, որ վերոնշյալ նորմերի վերլուծությունից հստակ բխում է, որ այս պարտականությունը սահմանվել է բացառապես հայտարարատու պաշտոնատար անձանց համար»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարզաբանման մեջ կան մի քանի եզրակացություններ, որոնց վերաբերյալ մեր տեսակետը ներկայացնում ենք ստորև։

Ինչպես նշեցինք, 2011 թ. մայիսի 26-ին ուժի մեջ մտած՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 32-րդ հոդվածի համաձայն՝ 

2․ Հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքով նախատեսված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագիր, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը՝ նաև շահերի հայտարարագիր:

4․ Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք՝ նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձ, սույն օրենքով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը: Անչափահաս զավակի հայտարարագիրը ներկայացնում է հայտարարատու պաշտոնատար անձը:

Նույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝  հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը։

Մինչև 2020 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնի նշանակվելու կամ պաշտոնից ազատվելու դեպքում էթիկայի հանձնաժողով հայտարարագրեր չէին ներկայացնում։ 

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ վերոնշյալ նորմերի համապարփակ վերլուծությունից պարզ է դառնում, որ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք ունեցել են հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու պարտականություն: 

Հանձնաժողովի պնդմամբ՝ օրենքը չի սահմանել «տարեկան հայտարարագիր» եզրույթը, այլ «գույքի և եկամուտների հայտարարագիր» հասկացության ներքո նկատի է ունեցել յուրաքանչյուր տարեկան հայտարարագիրը: Ինչ վերաբերում է պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերին, Հանձնաժողովը գրել էր «վերոնշյալ նորմերի վերլուծությունից հստակ բխում է, որ այս պարտականությունը սահմանվել է բացառապես հայտարարատու պաշտոնատար անձանց համար»:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նման ձևակերպումը թույլ չի տալիս հասկանալ, թե ինչպես են համապարփակ վերլուծության ենթարկվել վերոնշյալ նորմերը, ինչպես են հանձնաժողովի մասնագետները առանց որևէ փաստական տվյալի որոշել, որ Օրենքը չի սահմանել «տարեկան հայտարարագիր» եզրույթը, այլ «գույքի և եկամուտների հայտարարագիր» հասկացության ներքո նկատի է ունեցել յուրաքանչյուր  տարեկան հայտարարագիրը։ Ինչի՞ց է բխում նման եզրակացությունը՝ անհասկանալի է։ 

Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Մինչև 2018 թ. ապրիլի 7-ը գործող ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Գործող  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կանոններով, քննարկման առարկա Օրենքի նպատակներից մեկն է հանդիսանում, այդ թվում, կոռուպցիայի կանխարգելումը հայտարարագիր ներկայացնելու միջոցով։ Պաշտոնի նշանակման, պաշտոնից ազատելու և պաշտոնավարման յուրաքանչյուր տարվա հայտարարագրերը, այդ թվում նաև ընտանիքի անդամների հայտարարագրերը, նպատակ ունեն պարզելու բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքային դրությունը պաշտոնի նշանակվելիս և պաշտոնից ազատվելիս, ինչպես նաև գույքի տարեկան շարժը։ 

Հաշվի առնելով առնվազն օրենքի ընդունման շրջանում առկա պրակտիկան, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց գույքը գրանցում էին/են ընտանիքի անդամների անունով, անհրաժեշտություն է առաջացել հայտարարագրման պարտականություն սահմանել նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ընտանիքի անդամների համար։ Առանց պաշտոնի նշանակման պահի և պաշտոնից ազատվելու պահի հայտարարագրերի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների գույքի տարեկան շարժը հայտարարագրելը նույնպես անիմաստ կդառնար։ Ընդ որում, օրենքը հենց նման կարգավորում էր սահմանել՝ նշելով, որ ընտանիքի անդամները «սույն օրենքով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը»։ 

Ավելորդ չենք համարում հիշեցնել նաև հետևյալ դրվագը․ օրենքի ընդունման առաջին ընթերցման ժամանակ նախագծի զեկուցող, այն ժամանակ՝ Արդարադատության նախարար, ներկայիս ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, պատասխանելով պատգամավոր Հեղինե Բիշարյանի հարցին, թե ինչու՞ պետք է ընտանիքի անդամները (բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ բնակվողները) հայտարարագիր ներկայացնեն, պատասխանեց․ «․․․շատ պարզ պատճառով, որովհետև իր հետ ապրել` նշանակում է, որ միասնական մեկ տնտեսություն են վարում»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այն պնդումը, որ նշված նորմը պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման պահին հայտարարագրերի համար չի գործում, քանի որ ընտանիքի անդամները պաշտոնի չեն նշանակվում և ազատվում, հիմնավոր չէ, որովհետև նույն տրամաբանությամբ՝ նույն անձինք չեն կարող նաև տարեկան հայտարարագիր ներկայացնել, որովհետև 33-րդ հոդվածի համաձայն՝ նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Այսինքն, եթե նույն կանոնը կիրառենք, ապա բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները միայն իրենց պաշտոնավարման ընթացքում պետք է յուրաքանչյուր տարի հայտարարագիր ներկայացնեն։ Եվ քանի որ ընտանիքի անդամը չի պաշտոնավարում, հետևաբար ստացվում է, որ օրենքի այս կարգավորումը որևէ կերպ կիրառելի չէ։ Նման կարգավորում օրենսդիրը չէր կարող ուղղակի սահմանել, ներդնել մի ինստիտուտ, որի իրականացումը անհնար է։ Ավելին՝ շուրջ 9 տարի անօրինական հայտարարագրեր (թեկուզ՝ տարեկան) պահանջել ընտանիքի անդամներից։ 

Վաղարշ Աղաբեկյան

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Էթիկայի հանձնաժողովԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովհայտարարագիր

Հարակից հոդվածներ

Բազմաթիվ անճշտություններ ու թերացումներ․ Վահե Ղալումյանի հետհեղափոխական հայտարարագրերի քրոնիկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բազմաթիվ անճշտություններ ու թերացումներ․ Վահե Ղալումյանի հետհեղափոխական հայտարարագրերի քրոնիկան

17:44, 29 Հնս, 2023

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԱԺ պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մտերիմ Հայկ Ղալումյանի (ՔՊ) և նրա ընտանիքի անդամների՝ վերջին...

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել
Առանց վճռի

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել

17:23, 12 Հլս, 2022

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը փակ նիստում հաստատեց և Ազգային ժողովին ներկայացրեց Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման...

Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում

17:46, 31 Հնվ, 2022

2019 թվականին այն ժամանակ դեռևս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կեղծ տվյալներ էր ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրում։ «Փաստերի ստուգման հարթակը»...

Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին

16:40, 4 Հկտ, 2021

Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 4-ին որոշում կայացրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնելու մասին՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով...

Հարակից հոդվածներ

Բազմաթիվ անճշտություններ ու թերացումներ․ Վահե Ղալումյանի հետհեղափոխական հայտարարագրերի քրոնիկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բազմաթիվ անճշտություններ ու թերացումներ․ Վահե Ղալումյանի հետհեղափոխական հայտարարագրերի քրոնիկան

17:44, 29 Հնս, 2023

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԱԺ պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մտերիմ Հայկ Ղալումյանի (ՔՊ) և նրա ընտանիքի անդամների՝ վերջին...

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել
Առանց վճռի

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել

17:23, 12 Հլս, 2022

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը փակ նիստում հաստատեց և Ազգային ժողովին ներկայացրեց Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման...

Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում

17:46, 31 Հնվ, 2022

2019 թվականին այն ժամանակ դեռևս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կեղծ տվյալներ էր ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրում։ «Փաստերի ստուգման հարթակը»...

Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին

16:40, 4 Հկտ, 2021

Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 4-ին որոշում կայացրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնելու մասին՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens