ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել

17:23, 12 Հլս, 2022

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը փակ նիստում հաստատեց և Ազգային ժողովին ներկայացրեց Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը: Ցանկում էր նաև այդ պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը։

Հունիսի 27-ին Ազգային ժողովը արտահերթ նիստ գումարեց, որի ժամանակ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը հերթով ներկայացնում էր Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուներին։ Խաչատրյանը թվեց բոլոր թեկնածուներին, որից հետո, դիմելով ԱԺ-ին, ասաց․ «Դուք ունեք բոլորի բարեվարքության եզրակացությունները, ես կարճ կներկայացնեմ բոլորի կենսագրական տվյալները»։

ԲԴԽ կողմից Արթուր Դավթյանին առաջադրելու պահին վերջինս ԱԺ պատգամավոր էր և միայն արտահերթ նիստի օրն էր Դավթյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել։ Այդ մասին հանրությունը տեղեկացել է ԱԺ նախագահի՝ նույն օրը արված հայտարարությունից։

Ազգային ժողովի նիստի հաջորդ օրը՝ հունիսի 28-ին, 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Արթուր Դավթյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր։

Ստացվում է, որ Արթուր Դավթյանը հենց նիստի օրը մանդատից հրաժարվեց, որպեսզի դառնա Վճռաբեկ դատարանի դատավոր։

Վարչապետ Փաշինյանը հաճախ խոսել է դատական համակարգի բարեփոխումների, դատական համակարգի կարևորության մասին, որը պետք է իրականացվի դատավորների որակական փոփոխության միջոցով։ Դատական համակարգի անկախության առանցքային պայմաններից մեկը դատավորների քաղաքական անկախությունն է, քաղաքական կուսակցությունների հետ կապի բացառումը։ «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»,- ասել է Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ 2019-ի մայիսին ունեցած իր մի ելույթում:

Տվյալ պարագայում Արթուր Դավթյանը ԱԺ իշխող ուժի ներկայացուցիչ էր մինչև դատավոր ընտրվելու նախորդ օրը, ինչը կարող է ողջամիտ կասկածի տեղիք տալ նրա՝ որպես դատավորի, քաղաքական անկողմնակալության և անաչառության վերաբերյալ։

Դատավորը, ըստ Սահմանադրության, չի կարող լինել կուսակցական։ Արթուր Դավթյանը, բացի ԱԺ պատգամավոր լինելուց, եղել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ ՔՊ կուսակցությունից «Փաստերի ստուգման հարթակին» տեղեկացնում են, որ Դավթյանը կուսակցությանն անդամակցությունը դադարեցրել է այս տարվա հունիսի 8-ին՝ դատավոր դառնալուց 20 օր առաջ։ 

Խնդրի վերաբերյալ կարծիք ստանալու համար պաշտոնական հարցմամբ դիմել ենք Բարձրագույն դատական խորհուրդ և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Նշենք, որ դատավորի թեկնածուներն անցնում են բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, որի խորհրդատվական եզրակացությունը տրամադրվում է համապատասխան մարմիններին, տվյալ պարագայում՝ ԲԴԽ-ին և ԱԺ-ին։

ԲԴԽ-ի կարծիքով՝ Դավթյանի մոտ «թղթերով ամեն ինչ կարգին է»

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին խնդրել ենք տեղեկություն տրամադրել մի քանի հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ արդյո՞ք ուսումնասիրել են Արթուր Դավթյանի կուսակցական լինելու հանգամանքը, հաշվի առե՞լ են Դավթյանին առաջադրելու պահին ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր լինելու հանգամանքը։ Ի պատասխան, ԲԴԽ-ն մեջբերում է օրենքի մի քանի կետեր, որոնցով սահմանվում է, թե ով կարող է դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր, ինչից կարելի է ենթադրել, որ հաշվի առել են Արթուր Դավթյանի պատգամավոր և նախկին կուսակցական լինելու հանգամանքը, սակայն քանի որ «թղթերով ամեն բան կարգին է», առաջադրել են։

ԲԴԽ-ին հարցրել ենք նաև, թե արդյո՞ք Խորհուրդը մտավախություն չունի, որ Արթուր Դավթյանի՝ դատավոր ընտրվելը կնվազեցնի դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը՝ քաղաքական վերը նշված կապերի հանգամանքը հաշվի առնելով։ Այս հարցին ի պատասխան, ԲԴԽ-ից դարձյալ օրենքներ են մեջբերել և հստակ չեն պատասխանել մեր հարցին, ինչից դժվար է հասկանալ նրանց կարծիքը հարցի վերաբերյալ, սակայն նշել են, որ հաշվի են առել նաև բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը։

ԿԿՀ-ի մոտ կասկածերը չեն փարատվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնում են, որ բարեվարքությունն ուսումնասիրող հանձնաժողովի երկու անդամ կողմ են քվեարկել Դավթյանի վերաբերյալ վերապահումով դրական եզրակացության տրամադրմանը, իսկ մյուս երկու անդամները՝ բացասական եզրակացության տրամադրմանը։ Քանի որ Հանձնաժողովի անդամների ձայները հավասար են բաշխվել, Արթուր Դավթյանի վերաբերյալ բարեվարքության վերջնական գնահատական չի տրամադրվել։

ԿԿՀ-ից հայտնում են, որ անձի կուսակցական պատկանելիությունը բարեվարքության գնահատականի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոն չի դիտարկվում, քանի դեռ այդ փաստը անկողմնակալ դիտորդի մոտ «առերևույթ հովանավորչության» արդյունքում նրան այդ պաշտոնին նշանակելու կասկած չի առաջացնում։

Այնուամենայնիվ, ըստ ԿԿՀ-ի, Դավթյանի վերաբերյալ մի շարք փաստերի և գործոնների համադրությունը ձևավորել է այնպիսի իրավիճակ, որ թեկնածուի օգտին քաղաքականացված որոշում կայացնելու կասկածները Հանձնաժողովի մոտ չեն փարատվել, ինչն էլ ինքնին բարեվարքության գնահատականի վրա բացասական ազդեցություն ունեցող հանգամանք է հանդիսացել։ 

«Առավել ևս, այն պայմաններում, երբ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունն իրականացնելիս քաղաքական բնույթի գործոնները չպետք է օգտագործվեն և որևէ ազդեցություն ունենան որոշումների կայացման վրա, դրանք պետք է ընդունվեն օբյեկտիվ ու նախապես սահմանված չափանիշների հիման վրա, զերծ լինեն ցանկացած տեսակի քաղաքական կողմնապահությունից կամ ցանկացած այլ ազդեցությունից»,- ասվում է ԿԿՀ-ից ստացած պատասխանում։

Փաստացի, ԲԴԽ-ն ասում է, թե հաշվի է առել բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը, սակայն ԿԿՀ եզրակացությունը ոչ միայն միանշանակ դրական չէ, այլև ձայների հավասար բաշխման հետևանքով վերջնական եզրակացություն չի կայացվել անձի բարեվարքության վերաբերյալ, բացի այդ, թեկնածուի օգտին քաղաքականացված որոշում կայացնելու վերաբերյալ Հանձնաժողովի կասկածները չեն փարատվել։

Այսպիսով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արթուր Դավթյանը հունիսի 8-ին դադարեցրել է կուսակցությանն անդամակցությունը, հունիսի 22-ին՝ դարձել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, հունիսի 27-ին հրաժարվել է Ազգային ժողովի մանդատից և հունիսի 28-ին 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ դարձել Վճռաբեկ դատարանի դատավոր, թեպետ թեկնածուի օգտին քաղաքականացված որոշում կայացնելու կասկածները չեն փարատվել։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ազգային ժողովԲԴԽդատարաններԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովՔաղաքացիական Պայմանագիր

Հարակից հոդվածներ

Ինչ կապ ունի գնումների պլանավորումն իրականության հետ․ ոչ մի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ կապ ունի գնումների պլանավորումն իրականության հետ․ ոչ մի

17:33, 30 Նյմ, 2023

Յուրաքանչյուր տարի պետական գերատեսչությունները հաջորդ տարվա բյուջեն ծրագրելիս կազմում են նաև այդ տարվա համար նախատեսված գնումների պլանը, համաձայն որի՝ նշում...

Բազմաթիվ անճշտություններ ու թերացումներ․ Վահե Ղալումյանի հետհեղափոխական հայտարարագրերի քրոնիկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բազմաթիվ անճշտություններ ու թերացումներ․ Վահե Ղալումյանի հետհեղափոխական հայտարարագրերի քրոնիկան

17:44, 29 Հնս, 2023

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԱԺ պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մտերիմ Հայկ Ղալումյանի (ՔՊ) և նրա ընտանիքի անդամների՝ վերջին...

Վահե Ղազարյանի սխալ պնդումը. «Պոլիգրաֆում» միայն մարիխուանա է հայտնաբերվել
Չդասակարգված

Վահե Ղազարյանի սխալ պնդումը. «Պոլիգրաֆում» միայն մարիխուանա է հայտնաբերվել

19:50, 4 Մյս, 2023

Ազգային ժողովում մայիսի 3-ին կառավարություն հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Մարիա Կարապետյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին հարցրեց, թե ապրիլի 23-ին...

Խորհրդարան անցած կուսակցություններ, որոնք ոտնահարում են հայտարարագրման օրենքը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խորհրդարան անցած կուսակցություններ, որոնք ոտնահարում են հայտարարագրման օրենքը

12:59, 27 Ապր, 2023

2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի պահանջով իրավաբանական անձանց, այդ թվում նաև Հայաստանում գրանցված կուսակցությունների համար սահմանվել են...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens