ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Ոստիկանության կեղծ հաղորդագրությունը «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության մասին

18:27, 5 Հկտ, 2017

Սեպտեմբերի 14-ին ժամը 13։30-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում սպանվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսինյանը և վիավորվել քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը։

Դեպքից ընդամենը ժամեր անց ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց. «Թուֆենկյան հյուրանոցի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է»։ Սա այն պարագայում, երբ գործով առկա չէր որևէ ձերբակալված անձ, չէին կատարվել քննչական գործողություններ՝ առերեսումներ, մատնահետքերի նույնականացում, հարցաքննություն և այլն։

Տրամաբանորեն քրեական գործը կարելի է համարել բացահայտված, երբ առնվազն առկա է հանցանքը կատարած անձ և գործի քննությունն ամբողջովին ավարտած  փոխանցել է դատարան։ Ավելին, եթե այս դեպքում դատարանը արդարացնող վճիռ կայացնի, գործը կրկին կփոխանցվի քննչական մարմիններին այն վերսկսելու համար։

Այս գործով կա 3 կասկածյալ՝ Ռաֆիկ Խաչատրյանը, Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը, որոնցից ձերբակալված է միայն մեկը՝ Ռաֆիկ Խաչատրյանը, ընդ որում, ձերբակալությունը տեղի է ունեցել գործի բացահայտման մասին հաղորդագրության տարածումից միայն 7 օր անց։

Մենք փորձեցինք ոստիկանությունից պարզել, թե ի՞նչ սկզբունքով են վերջիններս հանցագործությունը հաշվառում որպես բացահայտված։

Հարցմանը ի պատասխան ստացված գրությամբ տեղեկացանք․

«ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում պետական վիճակագրությունը ձևավորելիս հանցագործությունը հաշվառվում է որպես բացահայտված, երբ հանցանք կատարած անձի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, կամ քրեական գործը կարճվել է ոչ արդարացնող հիմքով»։

Այլ կերպ ասած, ի հեճուկս ոստիկանության հաղորդագրության՝ սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված հանցագործությունը բացահայտված չէ։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 02 հաղորդումAshot AharonyanpoliceRAshootingsVladimir GasparyanVova Gasparyan«Թուֆենկյան» հյուրանոցВладимир ГаспарянВова ГаспарянполицияТуфенкянԱշոտ ԱհարոնյանկրակոցներհանցագործությունՀՀ ոստիկանությունոստիկանությունՎովա Գասպարյան

Հարակից հոդվածներ

Ոչ թե ներկա, այլ նախկին. ԶԼՄ-ները «մոռացել են» նշել, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող սպաները համակարգում չեն
Մանիպուլյատիվ

Ոչ թե ներկա, այլ նախկին. ԶԼՄ-ները «մոռացել են» նշել, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող սպաները համակարգում չեն

20:27, 25 Փտր, 2021

Հայկական մի շարք լրատվամիջոցներ տարածել են տեղեկություն, թե ոստիկանության բարձրաստիճան սպաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։  News.am-ը, aysor.am-ը, 24news.am-ը,...

Լիազոր մարմնի ի՞նչ որոշում էր պահանջում Արծվիկ Մինասյանը ոստիկանից
Առանց վճռի

Լիազոր մարմնի ի՞նչ որոշում էր պահանջում Արծվիկ Մինասյանը ոստիկանից

18:47, 8 Դկտ, 2020

Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանը դեկտեմբերի 8-ին անհնազանդության ակցիաներ իրականացնելու ժամանակ հայտարարել է, որ ոստիկանությունն ապօրինություն է թույլ տալիս։ Մինասյանը...

1000 դրամների հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի նաև ոստիկաններին
Սխալ

1000 դրամների հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի նաև ոստիկաններին

19:26, 13 Նյմ, 2020

Համացանցում ակտիվորեն տարածվում են տեղեկություններ, թե կառավարությունը որոշել է փոխհատուցում չտրամադրել պատերազմի ընթացքում զոհված և վիրավորված ոստիկանների ընտանիքներին։ Նշվում էր,...

Ինքնասպանությունների վիճակագրությունը Հայաստանում. ինչ են պատմում թվերը
Տվյալների լրագրություն

Ինքնասպանությունների վիճակագրությունը Հայաստանում. ինչ են պատմում թվերը

18:55, 22 Սպտ, 2020

Վերջին ամիսներին ինքնասպանությունների փորձերի և դրանց կանխման մասին նորությունների համատեքստում ավելացել են քննարկումները մարդկանց՝ ինքնասպանություն գործելու, դրա դրդապատճառների և ինքնասպանության...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×