ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Առողջապահության նախարարությունը դեպքերի, ոչ թե մարդկանց վիճակագրությունն է ներկայացնում. նախարարը սխալվում է

15:52, 10 Փտր, 2022

ՍԽԱԼ

Փետրվարի 10-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք նույն մարդիկ, որոնք մի քանի անգամ վարակվել են կորոնավիրուսով, ներառվում են նախարարության կողմից ներկայացվող ընդհանուր դեպքերի վիճակագրության մեջ, թե՞ ոչ։

«Երբ ասվում է 396,885 մարդ էս պահի դրությամբ վարակվել է, դա նույն մարդու՞ն է վերաբերում, թե՞ մի քանի մարդ տարբեր անգամներ ընդգրկվում է այս թվի մեջ»,- մասնավորապես, հարցրեց Նազարյանը: 

Հարցին ի պատասխան, Ավանեսյանը նշեց, որ տվյալները վերաբերում են անձանց, ոչ թե դեպքերին․ «Ձեր կողմից նշված տվյալները վերաբերում են անձերին: Այսքան  անձ վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ, բայց մենք նաև առանձին ստատիստիկա ենք վարում, ժամանակ առ ժամանակ հրապարակում ենք կրկնավարակների վիճակագրական տվյալները»:

Այսինքն, նախարարի պնդմամբ՝ ներկայացվող վիճակագրությունը ցույց է տալիս, թե քանի մարդ է մինչ օրս վարակվել կորոնավիրուսով։

Իրականում, սակայն, նախարարության կողմից ներկայացվող ամենօրյա վիճակագրությունը ներկայացնում է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը։ 

Այսինքն, փաստացի՝ եթե նույն մարդը տարբեր ժամանակահատվածներում մի քանի անգամ է վարակվել կորոնավիրուսով, այդ բոլոր դեպքերը հայտնվում են ընդհանուր վիճակագրության մեջ:

Այլ կերպ ասած՝ երբ նախարարությունը հայտարարում է, թե ընդհանուր դեպքերի թիվը կազմել է 396 հազար, սա նշանակում է, որ Հայաստանում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի թեստավորման 396 հազար դրական դեպք, որոնց մեջ, բնականաբար, ներառված են նաև կրկնավարակները: Նույնիսկ Առողջապահության նախարարության ամենօրյա վիճակագրության մեջ նշվում է ընդհանուր դեպք, այլ ոչ թե՝ անձ:

Դիմակների արդյունավետության մասին

Գեղամ Նազարյանը հարցրեց Անահիտ Ավանեսյանին, թե արդյո՞ք գիտական հետազոտություն կատարվել է՝ պարզելու, թե, ի վերջո, քանի մարդու կյանք է փրկել դիմակների կրումը. «Եթե, իրոք, փրկում է, ինչու՞, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում հիվանդությունը շարունակվեց տարածվել»: 

FIP.am-ը դեռ 2020 թ․-ին էր անդրադարձել դիմակների արդյունավետության մասին քննարկումներին:

Համավարակի սկզբնական շրջանում, երբ վարակակիրների թիվը քիչ էր, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսով չվարակված մարդկանց խորհուրդ չէր տալիս դիմակ կրել, քանի որ այն հիմնականում ոչ թե պաշտպանում է վարակվելուց, այլ օգնում է չվարակել այլոց։ Դիմակները, իհարկե, ամբողջովին չեն չեզոքացնում, բայց կարող են նվազեցնել վարակվելու և վարակելու հավանականությունը։

2022 թվականին թարմացված ուղեցույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ դիմակի կրումը վարակի փոխանցումը կանխարգելող կարևորագույն միջոցներից է և այն պետք է կիրառել հակահամաճարակային այլ միջոցառումների հետ միասին, այն է՝ փակ տարածների օդափոխում, հեռավորության պահպանում և այլն: Կախված տեսակից՝ դիմակները կարող են օգտագործվել կա՛մ առողջ մարդկանց պաշտպանության, կա՛մ հետագա փոխանցումը կանխելու համար, կա՛մ երկուսը միասին:

Կորոնավիրուսի Օմիկրոն շտամի ի հայտ գալուց հետո ամերիկացի մասնագետները խորհուրդ են տալիս առավել որակյալ դիմակներ կրել, օրինակ՝ N95, KN95 կամ KF94 տեսակի, քանի որ հիվանդության այս մուտացիան ամենից արագ տարածվող տեսակն է: 

Այսպիսով՝ Առողջապահության նախարարության կողմից ամենօրյա հաճախականությամբ հրապարակվող կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը ոչ թե վարակված անձանց թիվն է, այլ կորոնավիրուսի թեստավորումների դրական արդյունքներինը, և դրա մեջ ներառված են նաև կրկնավարակները, իսկ դիմակների կրումը ոչ թե բացառում է վարակի տարածումը, այլ նվազեցնում է վարակելու կամ վարակվելու հավանականությունը։ 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Անահիտ ԱվանեսյանկորոնավիրուսՀՀ առողջապահության նախարարություն

Հարակից հոդվածներ

Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը

16:15, 23 Հլս, 2024

Հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ, մասնավորապես «Զարյա-3» կիրառել-չկիրառելու մասին տեղեկություն ստանալու մեր հարցումները...

«Հարկադիր ամլացման» ծրագիր․ ի՞նչ է դա նշանակում և ինչ է առաջարկում ՀՀ ԱՆ-ն
Առանց վճռի

«Հարկադիր ամլացման» ծրագիր․ ի՞նչ է դա նշանակում և ինչ է առաջարկում ՀՀ ԱՆ-ն

18:54, 21 Հլս, 2022

Հայաստանի Առողջապահության նախարարությունը հուլիսի 15-ին նոր օրենսդրական նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով փոխել «կամավոր ամլացման» օրենսդրական կարգավորումները, միաժամանակ առաջարկելով անգործունակ ճանաչված...

֏22,950,000 տուգանք՝ չպատվաստված կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք չներկայացրած աշխատողներ ունենալու համար
Տվյալների լրագրություն

֏22,950,000 տուգանք՝ չպատվաստված կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք չներկայացրած աշխատողներ ունենալու համար

14:30, 3 Փտր, 2022

Առողջապահության նախարարության կատարած փոփոխությունների համաձայն՝ 2021-ի հոկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության...

Հայաստանի պատվաստումային վիճակագրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի պատվաստումային վիճակագրությունը

17:56, 24 Նյմ, 2021

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր սկսեց ներկրել և բնակչության շրջանում կիրառել 2021 թվականի գարնանը:  Առաջինը Հայաստանի բնակիչների համար հասանելի դարձան բրիտանա-շվեդական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens