ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

«Հարկադիր ամլացման» ծրագիր․ ի՞նչ է դա նշանակում և ինչ է առաջարկում ՀՀ ԱՆ-ն

18:54, 21 Հլս, 2022

Հայաստանի Առողջապահության նախարարությունը հուլիսի 15-ին նոր օրենսդրական նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով փոխել «կամավոր ամլացման» օրենսդրական կարգավորումները, միաժամանակ առաջարկելով անգործունակ ճանաչված մարդկանց ամլացում՝ դատարանի որոշմամբ։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել նախագիծը, դրա խնդրահարույց կետն ու միջազգային փորձը։

Ինչ է առաջարկվում

Հանրային քննարկման ներկայացված նախագիծը, ի թիվս այլնի, սահմանում է  «դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց` բժշկական ցուցումներով ամլացումը` դատարանի որոշմամբ»։ 

Այս ձևակերպումը կարող է նշանակել, որ թույլատրվում է որոշում կայացել առանց անձի համաձայնության։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների տեսակետի համաձայն, այս դրույթը «խախտում է նախագծի՝ կամավորության սկզբունքի վրա հիմնված լինելը» և այն դարձնում «հարկադիր ամլացման» նախագիծ։ 

Մյուս կողմից, այն խախտում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։ 

Հետաքրքիր է, որ դատարանի որոշմամբ ամլացման մասին նախադասությանը նախորդում է այս որոշման «կամավոր» լինելու կարևորության մասին պատմող պարբերությունը. «․․․ կամավոր բժշկական ամլացումը վիրաբուժական միջամտություն է, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ և կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝ չափահաս անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության դեպքում: Կամավոր բժշկական ամլացումը կարող է իրականացվել անհատի ցանկությամբ կամ բժշկական ցուցումներով` անհատի գրավոր իրազեկված համաձայնությամբ»:

Հատկանշական է նաև, որ Հայաստանի կառավարության՝ 1998 թվականին ընդունած որոշումն արգելում է դատարանին նման որոշում կայացնել։ 

Նախագծի հրապարակումից հետո «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի առաջարկությունը՝ խնդրահարույց կետը հանելու և «Բժշկական ամլացմանը ենթակա չեն դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձինք» կետը ներառելու մասին, Առողջապահության նախարարությունը ընդունել է «ի գիտություն»՝ նշելով, որ նախագիծը կխմբագրվի։ 

Ըստ առողջապահության նախկին նախարար, ներկայիս գումարման ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ նախագիծը իրականում ենթադրում է «անգործունակ» ճանաչված անձանց կամավոր ամլացում, սակայն դատարանի որոշմամբ։ Նախագծի հավելվածի քննարկվող հատվածի առկա ձևակերպումները, այդուհանդերձ, չեն համապատասխանում Արսեն Թորոսյանի մեկնաբանություններին։

Միջազգային փորձը

Հարկադիր ամլացումը կոնկրետ խմբի մարդկանց դեմ ուղղված՝ վերջիններիս կամքից անկախ ամլացում իրականացնելու պետական նախագիծ է։ Այսպիսի ծրագրերը որոշակի դեպքերում ուղղված են եղել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխարգելմանը, բնակչության թվի վերահսկմանը և այլն։ Սա միջոց է եղել  նաև Էթնիկ զտումների, ցեղասպանությունների իրականացման համար։ Որոշ, հիմնականում ավտորիտար երկրներում նման օրենքներ կան մինչ օրս։ 

Բանգլադեշում, օրինակ, հարկադիր ամլացումը ծնելիության վերահսկման պետական քաղաքականության մաս է և, որպես կանոն, թիրախավորում է անապահով խավին՝ փոքր չափի գումար առաջարկելով վիրահատության ենթարկվելուն համաձայնեցնելու համար։ Բրազիլիայում ևս, առանձին դեպքերում դատարանը իրավունք ունի անձին ամլացնելու (ստերիլիզացնելու) որոշում կայացնել։ 

Կանադայի իշխանությունները նախորդ դարի վերջին դեռևս սիստեմատիկորեն իրականացնում էին տեղաբնիկ ժողովուրդների ամլացում՝ իրենց կամքին հակառակ՝ կրկնակի նվազեցնելով ծնելիության մակարդակը բնիկ ժողովուրդների շրջանում։ Անգամ 2018-ին դեռևս բողոքներ կային հարկադիր ամլացման մասին, որից հետո Կանադայի կառավարությունը խոստացավ ՄԱԿ-ի հետ կիսել իր տիրապետության տակ եղած ցանկացած տեղեկություն։ 

Նմանատիպ  կարգավորումներ ամբողջ աշխարհում գործում էին 19-ից 20-րդ դարերում և մինչև 21-րդ դարի սկիզբ։ ԱՄՆ-ում, օրինակ, այս քաղաքականությունը երկար ժամանակ թիրախավորում էր փոքրամասնություններին։

Հաշմանդամություն ունեցող անձանց հարկադիր ամլացման դեպքեր Միացյալ Նահանգներում արձանագրվել են ընդհուպ մինչև 2019 թվականը։ Ըստ 2022-ի սկզբին հրապարակված հետազոտության՝ ԱՄՆ գրեթե բոլոր նահանգները մինչ օրս օրենքներ ունեն, որոնք թույլ են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց (որոշ նահանգներում նաև երեխաների) հարկադիր ամլացումը։

Մինչ օրս որոշ, ներառյալ եվրոպական երկրներ պահանջում են ամլացման վիրահատություն՝ անձի սեռափոխությունը օրինականացնելու համար։

Հակասություններ միջազգային կոնվենցիաների հետ

Ստամբուլյան կոնվենցիան, որը Հայաստանը ստորագրել է 2018-ին, սակայն մինչ օրս չի վավերացրել, արգելում է հարկադիր ամլացումը (հոդված 39). Լայնամասշտաբ կամ սիստեմատիկ հարկադիր ամլացումը համարվում է «մարդկության դեմ հանցագործություն»՝ ըստ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի։ Այս պայմանագիրը նույնպես, սակայն, պարտադիր ուժ չունի, քանի որ մի շարք երկրներ՝ ներառյալ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը, չեն վավերացրել այն։ 

Հարկադիր ամլացումը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, որը վավերացվել էր 2010 թվականին։ Հարկադիր ամլացման ծրագրերը դատապարտվել են մի շարք միջազգային հայտարարություններում և համաձայնագրերում ևս։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` հաշմանդամությունՀՀ առողջապահության նախարարություն

Հարակից հոդվածներ

Առողջապահության նախարարությունը դեպքերի, ոչ թե մարդկանց վիճակագրությունն է ներկայացնում. նախարարը սխալվում է
Սխալ

Առողջապահության նախարարությունը դեպքերի, ոչ թե մարդկանց վիճակագրությունն է ներկայացնում. նախարարը սխալվում է

15:52, 10 Փտր, 2022

Փետրվարի 10-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հետաքրքրվելով,...

֏22,950,000 տուգանք՝ չպատվաստված կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք չներկայացրած աշխատողներ ունենալու համար
Տվյալների լրագրություն

֏22,950,000 տուգանք՝ չպատվաստված կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք չներկայացրած աշխատողներ ունենալու համար

14:30, 3 Փտր, 2022

Առողջապահության նախարարության կատարած փոփոխությունների համաձայն՝ 2021-ի հոկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության...

Հայաստանի պատվաստումային վիճակագրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի պատվաստումային վիճակագրությունը

17:56, 24 Նյմ, 2021

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր սկսեց ներկրել և բնակչության շրջանում կիրառել 2021 թվականի գարնանը:  Առաջինը Հայաստանի բնակիչների համար հասանելի դարձան բրիտանա-շվեդական...

ՊՇՌ թեստերի գների ոդիսականը
Առանց վճռի

ՊՇՌ թեստերի գների ոդիսականը

15:30, 30 Սպտ, 2021

Վերջին օրերին հանրային լայն քննարկման առարկա է դարձել Հայաստանում ՊՇՌ թեստի գների կտրուկ անկումը. դրանց գները 15-20 հազար դրամից դարձել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens