ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետբյուջեի միջոցներով կազմակերպված ԱԳՆ-ի ամանորյա ֆուրշետը՝ հեղինակային և բացառիկ իրավունք

12:41, 11 Փտր, 2022

Անցած տարեվերջին Արտաքին գործերի նախարարությունն իր տոնական հանդիպում- ֆուրշետի համար ծախսել է 2․4 մլն դրամ։ Ըստ պետական գնումների պաշտոնական տեղեկագրի՝ այս միջոցառումը կազմակերպվել է ԱԳ նախարարի և նախարարության 300 աշխատակիցների տարեվերջյան հանդիպման համար։

Ուշադրության արժանի ոչինչ չէր լինի, եթե պետական գերատեսչության աշխատակիցների տարեվերջյան խնջույքը չիրականացվեր պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին և չներկայացվեր որպես ներկայացուցչական ծախս։

Ըստ պետական գնումների gnumner.am կայքի՝ դեկտեմբերի 29-ին կազմակերպված միջոցառման նպատակը «ԱԳ նախարարի աշխատակիցների հետ տարեվերջյան հանդիպման շրջանակներում 300 անձի համար ֆուրշետի» կազմակերպումն էր։

«Ներկայացուցչական ծախսեր»՝ աշխատակիցներով հավաքվելու համար

Ինչպես նշեցինք, միջոցառման համար ծախսվել է 2․4 մլն դրամ, իսկ մեկ անձով ընտրված մասնակիցը «Քոֆֆիս» ՍՊԸ-ն է։

Հատկանշական է, որ այս գնումը ներկայացվել է որպես ներկայացուցչական ծախս, մինչդեռ ներկայացուցչական ծախսերը հիմնականում լինում են օտարերկրյա պաշտոնական կամ գործարար պատվիրակությունների այցելությունների շրջանակներում, երբ անհրաժեշտություն է առաջանում հյուրերին դիմավորելու և սպասարկելու համար միջոցներ ծախսել կամ՝ համապատասխանաբար, հայաստանյան պատվիրակությունների արտասահմանյան այցերի ժամանակ։ 

«Ներկայացուցչական ծախս» հասկացությունը սահմանված է Հարկային օրենսգրքով, ըստ որի՝ ներկայացուցչական ծախսեր են համարվում այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու և (կամ) այն պահպանելու նպատակով կատարվող ծախսերը:

Տվյալ դեպքում արտգործնախարարությունը որոշել է նախարարի և աշխատակիցների տարեվերջյան հանդիպումն իրականացնել հարկատուների հաշվին, ինչն օրենսդրությամբ նախատեսված չէ։

«Միակ» ֆուրշետ կազմակերպողը Հայաստանում

Քանի որ ֆուրշետի կազմակերպումը պատվիրակվել էր «Քոֆֆիս» ՍՊԸ-ին մեկ անձով գնման ընթացակարգով, պարզաբանում ստանալու նպատակով հարցում ուղարկեցինք արտգործնախարարություն՝ խնդրելով հայտնել, թե ի՞նչ իրավական հիմքով է պետբյուջեի միջոցներից կազմակերպվել կորպորատիվ միջոցառումը և ինչու է ընտրվել մեկ անձից գնման տարբերակը։ Ի պատասխան, ԱԳՆ-ից հայտնեցին, որ գործարքի իրականացման համար առկա է եղել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի պայմանը։

Իսկ ի՞նչ է պահանջում վերը նշված հոդվածը։

«Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է, որ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե դա պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ։

Սա նշանակում է, որ ըստ ԱԳՆ-ի՝ տարեվերջյան ֆուրշետը հեղինակային, հատուկ կամ բացառիկ իրավունքի առարկա է։ Այլ կերպ ասած՝ բացի «Քոֆֆիս» ՍՊԸ-ից, ուրիշ ոչ մի կազմակերպություն չէր կարող ֆուրշետ կազմակերպել։

Այսպիսով, փաստենք, որ ԱԳ նախարարի՝ նախարարության աշխատակիցների հետ տարեվերջյան հանդիպման նպատակով կազմակերպված ֆուրշետը խնդրահարույց է նախ այն առումով, որ իրականացվել է պետբյուջեի հաշվին, իսկ նախարարության ներկայացմամբ՝ մեկ անձով իրականացված գնումը պայմանավորված է հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արտաքին գործերի նախարարությունպետական բյուջեֆուրշետ

Հարակից հոդվածներ

Հետհեղափոխական կառավարությունը ոչ թե կրճատել, այլ ավելացրել է ռազմական ծախսերը․ 168 TV-ի հյուրը սխալվում է
Սխալ

Հետհեղափոխական կառավարությունը ոչ թե կրճատել, այլ ավելացրել է ռազմական ծախսերը․ 168 TV-ի հյուրը սխալվում է

20:16, 11 Նյմ, 2022

168 TV-ի Review հաղորդման նոյեմբերի 10-ի թողարկման ընթացքում «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը պնդել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...

BMW, BMW, ընդդիմություն, BMW. Սիմոնյանի մանիպուլյացիաները ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում
Մանիպուլյատիվ

BMW, BMW, ընդդիմություն, BMW. Սիմոնյանի մանիպուլյացիաները ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում

16:27, 13 Ապր, 2022

Ապրիլի 11-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել էր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին, որի ընթացքում պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։...

Մամիջանյան-Պապոյան վիճակագրական բանավեճը․ ո՞վ էր ճիշտ իրականում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մամիջանյան-Պապոյան վիճակագրական բանավեճը․ ո՞վ էր ճիշտ իրականում

19:18, 1 Մրտ, 2022

Մարտի 1-ին Ազգային ժողովի նիստի քննարկումներից մեկի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին...

Բյուջեի ներկայացում Գևորգ Պապոյանի կողմից՝ զուգորդված մանիպուլյացիաներով
Մանիպուլյատիվ

Բյուջեի ներկայացում Գևորգ Պապոյանի կողմից՝ զուգորդված մանիպուլյացիաներով

19:32, 19 Նյմ, 2021

Ազգային ժողովում նոյեմբերի 17-ին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ներկայացնելով 2022 թ․ պետական բյուջեի մասին օրենքի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens