ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Հետհեղափոխական կառավարությունը ոչ թե կրճատել, այլ ավելացրել է ռազմական ծախսերը․ 168 TV-ի հյուրը սխալվում է

20:16, 11 Նյմ, 2022

ՍԽԱԼ

168 TV-ի Review հաղորդման նոյեմբերի 10-ի թողարկման ընթացքում «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը պնդել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուն պես կրճատել է ՀՀ ռազմական ծախսերը։ 

«Էս կառավարությունը, ի սկզբանե հենց եկավ իշխանության, 25%-ով ռազմական ծախսերը կրճատեցին ու ժողովրդին ասեցին՝ տեսե՛ք, նրանք թալանում էին, մենք չենք թալանում, մենք ասֆալտ ենք քցում։ Բայց էդ բանակի փողն էր»,- ասել է Իգիթյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց ի վեր՝ 2018-2022 թվականների պետական բյուջեով պաշտպանության ոլորտին, մասնավորապես ռազմական պաշտպանությանը հատկացված ծախսերը։ 

Նշենք, որ 2018 թվականի պետական բյուջեն ընդունվել էր 2017 թվականի դեկտեմբերին՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից, երբ դեռ իշխող մեծամասնությունը ՀՀԿ-ն էր, իսկ երկրի նախագահը՝ Սերժ Սարգսյանը։ 

Այդ տարի ՀՀ պաշտպանության ոլորտին հատկացված ծախսերը կազմել են ընդհանուր առմամբ 247․8 մլրդ դրամ, այդ թվում՝ ռազմական պաշտպանությանը՝ 238․2 մլրդ դրամ։ 

2019 թվականի պետական բյուջեով, որն ընդունվել է արդեն Նիկոլ Փաշինյանի վարչապետության ընթացքում, ռազմական պաշտպանությանը հատկացվել է 302․1 մլրդ դրամ, ինչը 2018 ռազմական պաշտպանության ծախսերից մոտ 27%-ով ավելի է։ 

2020-ին պաշտպանության ոլորտին հատկացված ընդհանուր ծախսերից ռազմական պաշտպանությանը բաժին է հասել 302.8 մլրդ դրամ, իսկ հետպատերազմյան 2021 թվականին՝ 306.3 մլրդ դրամ։ 

2022 թվականին պաշտպանության ոլորտին, այդ թվում՝ նաև ռազմական պաշտպանությանը հատկացվել է 340 մլրդ դրամ, իսկ 2023 թվականի բյուջեի դեռևս չհաստատված նախագծով ոլորտին հատկացվող ծախսերը գրեթե կկրկնապատկվեն՝ կազմելով 509 մլրդ  դրամ։ 

Այսպիսով, պնդումը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ ռազմական ծախսերը կրճատվել են, չի համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, գործող վարչապետի կառավարության հաստատած առաջին բյուջեով  ռազմական ծախսերը գերազանցել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության վերջին տարում ընդունված բյուջեով նախատեսված համապատասխան ծախսերը։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Կարեն ԻգիթյանՆիկոլ Փաշինյանպետական բյուջեռազմական բյուջե

Հարակից հոդվածներ

Թբիլիսիից Երևան ճանապարհներն այնքան էլ «փայլուն վիճակում» չեն. վարչապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

17:58, 17 Հնվ, 2023

Հունվարի 12-ին Երևանում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկու...

Ըստ Փաշինյանի՝ շուրջ 5000 ուսուցիչներ ֏75,000-ից պակաս են ստանում, որովհետև «նորմալ կրթություն չեն ստացել»

12:01, 17 Նյմ, 2022

Սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կրթության կարևորության մասին, մի քանի անգամ կրկնեց, որ այն մարդիկ, որոնք պատրաստ...

Շուշիի և Հադրութի դեօկուպացիան ՔՊ նախընտրական ծրագրում կա. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

14:46, 16 Նյմ, 2022

Նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին «ակնհայտ...

Մասնավոր զրույցներ՝ վիճակագրության փոխարեն․ ինչի հիման վրա էին նպաստներով խաղադրույքներ անելու մասին վարչապետի պնդումները
Առանց վճռի

15:55, 10 Նյմ, 2022

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ նպաստառուներ իրենց տրվող սոցիալական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)