ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ryanair-ը պետբյուջեից €5 մլն սուբսիդավորում չի ստացել․ վարչապետի նախկին խորհրդականը ապատեղեկացնում է

18:55, 17 Փտր, 2022

ՍԽԱԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Ֆեյսբուքի իր էջում այսօր՝ փետրվարի 17-ին, գրել է․ «ՀՀ-ից 5 միլիոն եվրո սուբսիդավորում ստացած ու Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում ՈՉ ՄԻ ԹՌԻՉՔ դեպի ՀՀ չկատարած, ինչպես նաև պատերազմից առաջ և հետո Քովիդի պատրվակով դեպի ՀՀ թռիչքները ԴԱԴԱՐԵՑՐԱԾ իռլանդական ավիաընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈւՄ ՉԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԻ թռիչքները դեպի ՈւԿՐԱԻՆԱ (այնտեղ չեն սուբսիդավորվում և Քովիդը հաղթահարված չէ) քանի դեռ Ուկրաինան չի հրթիռակոծվում» (բնագրի ուղղագրությունը պահպանված է-խմբ․):

Ճաղարյանի գրառումը որոշակի տարածում է գտել մեդիայում։ Մասնավորապես, գրառումը տարածել են News.am-ը, Panorama.am-ը, «Ավրորա Նյուզը», «Փաստինֆոն», Hayacq.com-ը, Ankakh.com-ը և այլք։ 

FIP.am-ը փորձեց հասկանալ՝ ինչքանո՞վ է վարչապետի նախկին խորհրդականի գրառումը առնչվում իրականության հետ։ 

Ryanair-ը՝ դեպի Ուկրաինա թռիչքները չդադարեցնելու վերաբերյալ

«Ryanair ավիաընկերությունը չի դադարեցնի թռիչքները դեպի Ուկրաինա, քանի դեռ չկան պատերազմ և հրթիռներ», իսկապես, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Օ’Լիրին։ 

«Մենք թռիչքները դադարեցնելու պատճառ չենք տեսնում, քանի դեռ եվրոպական իշխանությունները մեզ չեն ասել, որ թռչելն անվտանգ չէ»,- ասել էր նա։

Փոխարենն ապահովագրական ընկերությունները հայտնել էին, որ չեն ապահովագրելու Ուկրաինայի օդային տարածքով թռչող ինքնաթիռները, ինչից հետո Ուկրաինայի Ենթակառուցվածքների նախարարությունը հավաստիացրել էր, որ պատրաստ է ֆինանսական երաշխիքներ տալ ավիափոխադրողներին։

Չնայած դրան, փետրվարի 12-ին նիդերլանդական KLM ավիաընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա։ 

Ե՞րբ էին նախատեսվում լոուքոսթերի հայաստանյան թռիչքները, ինչու՞ ընդհատվեցին

2019 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ իռլանդական Ryanair ավիաընկերության տնօրեն Դեյվիդ Օ’Բրայենն ասել էր, որ 2020-ի հունվարից ընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Երևանից Հռոմ և Միլան, իսկ ամռանից՝ դեպի Բեռլին։ Ընկերության տնօրենը նաև նշել էր, որ 2020-ի ամռանից Գյումրիի օդանավակայանից թռիչքներ կիրականացվեն դեպի Մեմմինգեն (Մյունխենի մոտակայքում)։ Հունվարի 15-ին կայացավ Ryanair ավիաընկերության առաջին թռիչքը Երևանից Հռոմ։ Լոուքոսթերը (էժան պայմաններ առաջարկող ավիաընկերությունը), սակայն, Երևանից չվերթներ իրականացրեց միայն հունվար-մարտ ամիսներին՝ շաբաթական երկու օր, իսկ Գյումրուց դեպի Մեմմինգեն չվերթներ այդպես էլ չեղան, քանի որ դրանք նախատեսված էին մարտին։

2020-ի մարտին ավիաընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է բոլոր չվերթները Երևանից դեպի Իտալիա և հակառակ ուղղությամբ, քանի որ Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսային վարակով պայմանավորված երկրի ողջ տարածքում կարանտին էր հայտարարել։ 

2021-ի սեպտեմբերին COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված՝ Հայաստանը հայտնվեց Եվրամիության չափանիշներով համաճարակային առումով վտանգավոր՝ «կարմիր» գոտում, որի պատճառով ինչպես Ryanair-ը, այնպես էլ մի շարք այլ ավիաընկերություններ չվերսկսեցին իրենց չվերթները դեպի Հայաստան։ 

Ryanair-ի՝ Հայաստան վերադառնալու հարցում դեռ հստակություն չկա

«Փաստերի ստուգման հարթակը» զրուցեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանի հետ՝ հասկանալու, թե երբ է Ryanair-ը վերադառնալու Հայաստան։

«Ես կարող եմ ասել, որ հայտ չունեմ այս պահի դրությամբ, կարող է մի ժամից հայտ գալ, կարող է՝ տասն օրից, կարող է ընդհանրապես չգա։ Եթե ստանամ հայտ, համապատասխան թույլտվությունը կտրվի, թռիչքները հնարավոր է կատարվեն, բայց այս պահին հայտ չունենք»,- ասաց Փայասլյանը։

Ryanair-ը պետբյուջեից 5 միլիոն եվրո սուբսիդավորում չի ստացել

Լոուքոստեր ընկերությունների՝ հարկատուների հաշվին սուբսիդավորելու վերաբերյալ լուրերին FIP.am-ն արդեն անդրադարձել է։ 2020-ի փետրվարին ևս լրատվամիջոցները գրում էին, որ բյուջետային ավիափոխադրողները սուբսիդավորվելու են պետբյուջեից, դարձյալ լուրեր էին շրջանառվում 5 մլն եվրո սուբսիդավորման մասին։

Դեռևս այդ ժամանակ FIP.am-ի հարցմանն ի պատասխան կառավարությունից հայտնել էին, որ ո՛չ RyanAir և ո՛չ էլ Wizz Air ավիաընկերություններին պետական բյուջեից որևէ աջակցություն նախատեսված չէ։

Այսպիսով, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը կրկնել է դեռ երկու տարի առաջ հերքված տեղեկությունը, իսկ մի շարք լրատվամիջոցներ վերարտադրել են ապատեղեկատվությունը։

Շուշան Ստեփանյան

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` RyanairՀակոբ Ճաղարյան

Հարակից հոդվածներ

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ
Մանիպուլյատիվ

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ

18:22, 17 Սպտ, 2021

Ընթացիկ շաբաթվա՝ սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ։ «Փաստերի ստուգման հարթակը»...

RyanAir ավիաընկերությունը փոխհատուցում է չեղարկված թռիչքների համար
Սխալ

RyanAir ավիաընկերությունը փոխհատուցում է չեղարկված թռիչքների համար

19:02, 23 Սպտ, 2020

«Հրապարակ» օրաթերթը սեպտեմբերի 18-ին գրել էր, որ RyanAir ավիաընկերությունը Հայաստանում մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել,...

Ryanair-ը փոխհատուցում է, իսկ «Իրավունք» թերթը՝ սխալվում
Սխալ

Ryanair-ը փոխհատուցում է, իսկ «Իրավունք» թերթը՝ սխալվում

18:25, 11 Մրտ, 2020

«Իրավունք» թերթը մարտի 11-ի համարում ««Ryanair»-ից քաշվածները» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշվում է, թե ավիաընկերությունը հրաժարվում է փոխհատուցել Հայաստանից...

Հարակից հոդվածներ

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ
Մանիպուլյատիվ

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ

18:22, 17 Սպտ, 2021

Ընթացիկ շաբաթվա՝ սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ։ «Փաստերի ստուգման հարթակը»...

RyanAir ավիաընկերությունը փոխհատուցում է չեղարկված թռիչքների համար
Սխալ

RyanAir ավիաընկերությունը փոխհատուցում է չեղարկված թռիչքների համար

19:02, 23 Սպտ, 2020

«Հրապարակ» օրաթերթը սեպտեմբերի 18-ին գրել էր, որ RyanAir ավիաընկերությունը Հայաստանում մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել,...

Ryanair-ը փոխհատուցում է, իսկ «Իրավունք» թերթը՝ սխալվում
Սխալ

Ryanair-ը փոխհատուցում է, իսկ «Իրավունք» թերթը՝ սխալվում

18:25, 11 Մրտ, 2020

«Իրավունք» թերթը մարտի 11-ի համարում ««Ryanair»-ից քաշվածները» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշվում է, թե ավիաընկերությունը հրաժարվում է փոխհատուցել Հայաստանից...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens