ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ՔԱԿ-ից և Էկոնոմիկայի նախարարությունից հերքում են Հայաստանի՝ պատժամիջոցներին միանալու մասին լուրը

14:34, 4 Մրտ, 2022

ՍԽԱԼ

Նախորդ օրը ռուսալեզու լրատվամիջոցներում և տելեգրամ ալիքներում, այդ թվում՝ Meduza-ի ալիքում լուր տարածվեց այն մասին, որ S7 Airlines (Siberia Airlines) ավիաընկերությունը չեղարկել է բոլոր միջազգային թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ, ինչը կապված է Հայաստանում «կալանքի վերցված» ինքնաթիռի հետ։

«Ավելի վաղ «Ուրալյան ավիաուղիների» Մոսկվա-Երևան օդանավը իջեցրել են Միներալնիե Վոդիի օդանավակայանում։ Ուղևորները բացատրում են դա նրանով, որ Հայաստանը հենց հիմա է միացել սանկցիաներին»,- գրել է Meduza-ն՝ հղում անելով «Можем объяснить» տելեգրամ-ալիքին։  

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետը «Արմենպրեսի» հետ զրույցում հերքել էր Երևանում «կալանավորված» ինքնաթիռի վերաբերյալ լուրը։

Ավելի ուշ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ Երևան ժամանելուց ժամեր առաջ «Սիբիր» ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող ինքնաթիռի մոտ, երբ այն դեռևս գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանելիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։ 

Տելեգրամ ալիքներում նշվում էր, որ ինքնաթիռը կանգնացնելու պատճառը, ըստ երևույթին, կապված է լիզինգային ընկերությունների հետ, որոնք փոխանցել են եվրոպական և ամերիկյան ինքնաթիռները ռուսական ավիաընկերություններին և հիմա հարկադրում են հետ վերադարձնել դրանք։

ՔԱԿ-ի տարածած պարզաբանման մեջ նշվում էր՝ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ծագած խնդիրների առնչությամբ ճշգրտող նամակագրություն է իրականացնում ինքնաթիռի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների հետ»:  

Քաղաքացիական ավիացիայի Թռիչքային պիտանելիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը Fip.am-ի հետ զրույցում ևս նշեց, որ դեռևս չեն ստացել պարզաբանումներ ինքնաթիռը շահագործողից և ՌԴ ավիացիոն իշխանություններից։

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հարցումներ է ուղարկել շահագործող ավիաընկերությանը և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանություններին։ Պատասխանները դեռևս չեն ստացվել։ Պարզաբանումները ստանալուց հետ ինքնաթիռի շահագործումը կվերականգնվի»,- ասել է Կարեն Գյուրջյանը։

Դավիթ Գյուրջյանը, մասնավորապես, նշում է, որ այս պահին խնդիր է ծագել միայն տվյալ ավիաընկերության հետ։

Թռիչքային պիտանելիության վարչության պետը նաև բացատրեց լիզինգային ընկերությունների հետ կնքված պայմանագրերի առանձնահատկությունները։ 

«Լիզինգային պայմանագրերը բացառապես լիզինգային ընկերության և մյուս կողմի միջև կնքված հարցեր են, կախված այն հանգամանքից, թե պայմանագրում ինչ կետեր են ներառվել, լիզինգային ընկերությունը կարող է որոշել հարկադրել հետ վերադարձնել ինքնաթիռը, հնարավոր է լինեն դեպքեր, երբ կնքված պայմանագրով նման պահանջներ ներառված չլինեն, հնարավոր է ինքնաթիռը վարձակալության տրված լինի»,- նշում է Կարեն Գյուրջյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ պատժամիջոցներին միանալուն, ապա Էկոնոմիկայի նախարարությունից և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հերքում են այդ տեղեկությունը։

Շուշան Ստեփանյան

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` S7 AirlinesԷկոնոմիկայի նախարարությունպատժամիջոցներՔաղաքացիական ավիացիայի կոմիտե

Հարակից հոդվածներ

Մակրոնը չի ասել՝ Փաշինյանը դեմ է եղել Բաքվի դեմ ԵՄ պատժամիջոցների հավանական կիրառմանը
Սխալ

Մակրոնը չի ասել՝ Փաշինյանը դեմ է եղել Բաքվի դեմ ԵՄ պատժամիջոցների հավանական կիրառմանը

14:00, 7 Հկտ, 2023

Սոցիալական մեդիայում տարածվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերագրվող՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հավանական կիրառման վերաբերյալ հայտարարություններ։  Մի շարք օգտատերեր, այդ...

Shell-ը դեռ չի բացվել․ Քերոբյանի հետաձգվող խոստման հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Shell-ը դեռ չի բացվել․ Քերոբյանի հետաձգվող խոստման հետքերով

11:43, 4 Մյս, 2023

2023-ի փետրվարին Հանրային հեռուստաընկերության եթերում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտակա մեկ ամսում Հայաստանում իր գործունեությունը կսկսի ծավալել աշխարհահռչակ...

Ոչ թե մոտ 74 հազար, այլ 50 հազար 676․ Քերոբյանի սխալ պնդումը նոր աշխատատեղերի թվի մասին
Սխալ

Ոչ թե մոտ 74 հազար, այլ 50 հազար 676․ Քերոբյանի սխալ պնդումը նոր աշխատատեղերի թվի մասին

16:03, 30 Նյմ, 2022

Նոյեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում պնդել է, որ երկրում «ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր»։  «2...

Նվազագույն աշխատավարձն ու պաշտոնյայի աշխատավարձի չափը․ Քերոբյանի մանիպուլյացիան
Սխալ

Նվազագույն աշխատավարձն ու պաշտոնյայի աշխատավարձի չափը․ Քերոբյանի մանիպուլյացիան

17:08, 7 Ապր, 2022

Ապրիլի 6-ին Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչու՞ մերժվեց ընդդիմության առաջարկած՝ նվազագույն աշխատավարձը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens