ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ Միրզոյանի հայտարարության արձագանքները մանիպուլյատիվ են

19:06, 16 Մրտ, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս կայացած Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հարցազրույց էր տվել թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը՝ հայտարարելով, որ «Հայաստանի բնակչությունը, ընդհանուր առմամբ, ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»։ 

«Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին»,- հայտարարել էր Արարատ Միրզոյանը։ 

Միրզոյանի պնդումը, սակայն, միանշանակ չի ընդունվել։ ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր պնդում են, թե Միրզոյանը մանիպուլացրել է հանրային կարծիքի հարցումների արդյունքները և որ Հայաստանի բնակչությունը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Այդ հասարակական կարծիքը կառավարական «դաչաներ»-ու՞մ եք հաշվել։ Մեր երկրում միայն այդտեղի բնակիչներն են թուրքի գիրկը վազելուն կողմ։ Հասարակության 68-90%-ը համարում է Թուրքիան սպառնալիք (ըստ ոլորտի՝ տնտեսական, քաղաքական, անվտանգային) և միայն 5%-ն է համարում, որ անհրաժեշտ է առաջնահերթ հենց այդ երկրի հետ բարելավել հարաբերությունները»,- գրել էր Մամիջանյանը։ 

Մամիջանյանի գրառումը տարածել էին մի շարք լրատվականներ, այդ թվում՝ News.am-ը, Pastinfo.am-ը, aravot.am-ը և այլք։ Որպես ապացույց՝ Մամիջանյանն օրինակ է բերում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)՝ հունվարի 31-ին հրապարակած հարցման արդյունքները։ Ամենայն հավանականությամբ՝ Արարատ Միրզոյանի հայտարարության հիմքում ևս նույն սոցհարցումն էր։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել IRI-ի հարցումը և դրա վերաբերյալ իրարամերժ մեկնաբանությունների ճշմարտացիությունը։ 

Ինչ են ցույց տալիս հարցման արդյունքները

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) իրականացրած հարցմանը մասնակցել էր 1512 չափահաս անձ։ Հարցման սխալանքը կազմում է ոչ ավել, քան 2․5 տոկոս։ 

Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցերից որոշները վերաբերում էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և Թուրքիայի՝ Հայաստանի համար սպառնալիք լինել-չլինելուն։ 

Ըստ այդմ, հարցվածների միայն 5 տոկոսն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն համարում, հարցվածների 73%-ը «համաձայն» կամ «որոշ չափով համաձայն» է, որ «Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Թուրքիայի հետ և կարգավորի երկկողմ հարաբերությունները՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման օրակարգը»։ Իսկ հարցվածների 70%-ը «համաձայն» կամ «որոշ չափով համաձայն» է, որ երկխոսություն սկսվի՝ Հայաստանի առաջ քաշած նախապայմաններով՝ օրինակ, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին չխոչընդոտի։ 

Հարցվածների 44%-ը որևէ պարագայում համաձայն չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Արարատ Միրզոյանի պնդմանը հակափաստարկ ներկայացնողները ուշադրություն են հրավիրում հարցման մյուս հատվածին, որտեղ հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 70-90 տոկոսը, կարծում է, որ Թուրքիան է Հայաստանի համար հիմնական տնտեսական, քաղաքական և անվտանգային սպառնալիքը։ Այս նկատառումը, սակայն, չի բացառում կարգավորումը կամ ժողովրդի վերաբերմունքը կարգավորման գործընթացին, ինչն էլ, ըստ էության, արտացոլված է վերևում մեջբերված տվյալներում։ Հետևաբար՝ պնդումը, թե Հայաստանի բնակչության մեծամասնությունը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, մանիպուլյատիվ է։ 

Նշենք նաև, որ հարցվածների 35 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի հետ տրանսպորտային ուղիների բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի բնակչությունը դրական արտահայտվել է նաև նախկինում իրականացված հարցումներում։ Այսպես, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (ՀՌԿԿ) հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լայնածավալ հետազոտություն էր հրապարակել դեռևս 2015 թվականին, որտեղ հարցվածների 51 տոկոսը դրական էր վերաբերվում հայ-թուրքական սահմանների վերաբացման հեռանկարին, իսկ 46 տոկոսը բացասական վերաբերմունք ուներ գործընթացի կասեցմանը։ 

Անի Ավետիսյան

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արարատ Միրզոյանհայ-թուրքական հարաբերություններՀայկ Մամիջանյանհարցումներ

Հարակից հոդվածներ

Հայկ Մամիջանյանի եկամուտները աճել են, կինն էլ բնակարան է գնել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկ Մամիջանյանի եկամուտները աճել են, կինն էլ բնակարան է գնել

12:20, 1 Հլս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները: Այս...

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար
Սխալ

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար

19:41, 23 Սպտ, 2023

Սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ապա սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայից...

Նոթատետր

Փնտրվում է Արցախի «հզոր դաշնակիցը»․ Մամիջանյանի՝ Բաքվի հարձակումից օրեր առաջ արված պնդման հետքերով

15:45, 22 Սպտ, 2023

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դեռևս սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ իր ճեպազրույցում մեկնաբանել էր Արցախի նախագահի պաշտոնում...

ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին

13:16, 22 Սպտ, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Արցախում ադրբեջանական ագրեսիային, պնդել է, թե նախորդ օրը հրադադարի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens