ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Ապատեղեկատվություն ՀՀ-ում ԱՄՆ կենսաբանական զենքի մասին

17:52, 24 Նյմ, 2016

Այսօր որոշ հայկական լրատվամիջոցներ, լուսաբանելով «Բժշկա-կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության համատեքստում» թեմայով համաժողովը, հանդես եկան հրապարակումներով՝ ՀՀ-ում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող լաբորատորիաների «կասկածելի» նպատակների մասին։ Նույն նյութը նաև տարածվել է «Արարատ» հեռուստաընկերության կողմից։

Մասնավորապես, նշված աղբյուրներում ասվում է, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին Երևանում, Գյումրիում և Իջևանում բացված ռեֆերենս լաբորատորիաները կարող են կենսաբանական զենք ստեղծել և օգտագործել ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության դեմ։

«Այդ լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն, այսինքն՝ կարող են օգտագործվել նաև կենսաբանական պատերազմներ վարելու համար… Հետևաբար, այդ կենտրոնները հանդիսանում են սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը, եթե դրանք  «X» ժամին կամ որոշակի պահից հետո ԱՄՆ—ի կողմից օգտագործվեն ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության դեմ…»,- մասնավորապես, ասվում է այդ հրապարակումների մեջ։

bioarms-1

Հայաստանի Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայաթյանը նման պնդումների մասին լսելիս զարմանք հայտնեց և ժամանակ խնդրեց տեղեկատվությունը ստուգելու համար։ Քիչ անց նախարարությունից միանշանակ հայտնեցին, որ վերը բերված պնդումները որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը։

Կապվեցինք նաև ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) հետ։ Այստեղից ևս միանշանակ հայտնեցին, որ այդ պնդումներն անհեթեթություն են։

Ավելին, այդ ՊՈԱԿ-ում և դրա բոլոր (այդ թվում՝ խնդրահարույց) լաբորատորիաներում աշխատում են բացառապես հայաստանցիներ: Ամերիկացիներ, կամ, առավել ևս, ամերիկացի զինվորականներ այդ կենտրոններում չկան և չեն եղել:

Անդրադառնալով խնդրին, նկատենք, որ կարծես թե՝ Միացյալ Նահանգները երբեք Հայաստանին որպես թշնամի պետություն չեն դիտարկել, իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր է։

Հավելենք, որ վերջին 7 տարվա ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի և Համաշխարհային բանկի կողմից անհատույց Հայաստանի առողջապահության ոլորտի ստացված գույքը, գումարային առումով, կազմել է 51 մլն ԱՄՆ դոլար:

Հ․Գ. Նկատենք, որ խնդրո առարկա համաժողովը տեղի է ունեցել նույն շենքում, ուր տեղակայված է ռուսական Sputnik գործակալության հայաստանյան խմբագրությունը, իսկ խնդրո առարկա հրապարակումները, հիմնականում, տարածվել են ռուսամետ դիրքորոշում ունեցող լրատվամիջոցների կողմից։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ArmeniaBiological WeaponNATORussiaUSAUSAIDАрмениябиологическое оружиероссийская пропогандаспутник арменияСШАԱՄՆԱՄՆ պաշտպանության դեպարտամենտկենսաբանական զենքՀամաշխարհային բանկՀայաստանՀՀ առողջապահության նախարարությունՆԱՏՕՌԴռուսական պրոպոգանդաՌուսաստան

Հարակից հոդվածներ

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում և Վրաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում և Վրաստանում

13:52, 16 Փտր, 2021

Շուրջ մեկ տարի է, ինչ Հարավային Կովկասում գրանցվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը։ Չնայած սկզբնական փուլում Հայաստանն աշխարհում «ամենավատ» ցուցանիշներ ունեցող երկրների...

Հայաստանի և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումներ չեն իրականացվում
Մեծամասամբ սխալ

Հայաստանի և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումներ չեն իրականացվում

16:58, 8 Փտր, 2021

Մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարի 11-ին, մի շարք լրատվականներ գրեցին, որ 2018-ին Ադրբեջանից Հայաստան են կատարվել 200 մլն դոլարից ավել...

Հայաստանից «գրին քարտի» դիմողների թիվը պակասում է, բայց երկիրը մնում է աշխարհի առաջատարներից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանից «գրին քարտի» դիմողների թիվը պակասում է, բայց երկիրը մնում է աշխարհի առաջատարներից

13:59, 17 Դկտ, 2020

Ամեն տարի հոկտեմբեր ամսվա ընթացքում խաղարկվում է ԱՄՆ Բազմազանության վիզաների խաղարկային ծրագիրը (Diversity Visa Program), որն ավելի հայտնի է «գրին...

Երևան-Բաքու «հանելուկային» թռիչքի ոչ հանելուկային հետքերով
Մանիպուլյատիվ

Երևան-Բաքու «հանելուկային» թռիչքի ոչ հանելուկային հետքերով

00:36, 9 Դկտ, 2020

Դեկտեմբերի 8-ի երեկոյան հայկական որոշ լրատվականներ և սոցցանցերի օգտատերեր գրեցին նույն օրը տեղի ունեցած Երևան-Բաքու թռիչքի մասին։ Հրապարակվել էին նաև...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×