ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ռադայի հեռացված թվիթի մանիպուլյացիան

13:23, 25 Մրտ, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Համացանցի հայկական տիրույթում մարտի 24-ի երեկոյան ու մարտ 25-ի առավոտյան ակտիվորեն տարածվեց Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի թվիթերյան էջի գրառումը, որով ողջունվում էին նույն օրը Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունները:

Գրառման մեջ ասվում է. «Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով ռուս զինվորների՝ Ուկրաինա մեկնելու փաստից»:

Արցախի տեղեկատվական շտաբը մարտի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Լարված իրավիճակ էր Ասկերանի շրջանի մեկ այլ՝ Խրամորթ գյուղում: Մարտի 25-ի առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները գիշերը  կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Իրականում ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախում շարունակում է իր գործունեությունը, իսկ խաղաղապահ զորախմբից Ուկրաինա մեկնած զինվորների մասին որևէ արժանահավատ տվյալ չկա։ Ավելին՝ վերջին լարվածության ընթացքում խաղաղապահները մասնակցում են ադրբեջանցիների հետ հայկական կողմի բանակցություններին: 

«Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Հետևաբար, ուկրաինական խորհրդարանի թվիթերյան գրառման պնդումը, թե Արցախից ռուս զինվորներ են տեղափոխվել Ուկրաինա, որևէ կերպ հիմնավորված չէ և մանիպուլյատիվ է: 

Նշենք, որ ուկրաինական խորհրդարանի թվիթերյան գրառումը մեծ աղմուկ հանեց հայ օգտատերերի շրջանում։ Այն դատապարտում էին ոչ միայն հայ օգտատերերը, այլև որոշ ուկրաինացի օգտատերեր՝ համարելով, որ դիկտատոր Ալիևի վարած էթնիկ զտման քաղաքականությանը չի կարելի աջակցել: 

Ի վերջո, Ուկրաինայում Հայաստանի դեսպանության միջամտությամբ թվիթը հեռացվեց:

Լուսինե Ոսկանյան

Նարեկ Մարտիրոսյան

Հակոբ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱրցախՈւկրաինառուս խաղաղապահներ

Հարակից հոդվածներ

Թևան Պողոսյանը սխալվում է․ Լաչինի միջանցքում ՀՀ քաղաքացիների «մատը փուշ մտել է»
Սխալ

Թևան Պողոսյանը սխալվում է․ Լաչինի միջանցքում ՀՀ քաղաքացիների «մատը փուշ մտել է»

16:04, 11 Հնվ, 2023

Հունվարի 10-ին Factor TV-ի հետ հարցազրույցի ընթացքում ԱԺ նախկին պատգամավոր   Թևան Պողոսյանը, ի պատասխան Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների պարտավորությունների...

Կեղծիք «բաց միջանցքի» և «Ադրբեջանում ապրող 30,000 հայի» մասին․ Փաշազադեն կրկնում է Բաքվի քարոզչական թեզերը
Սխալ

Կեղծիք «բաց միջանցքի» և «Ադրբեջանում ապրող 30,000 հայի» մասին․ Փաշազադեն կրկնում է Բաքվի քարոզչական թեզերը

13:33, 26 Դկտ, 2022

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշյուքուր Փաշազադեն, ի պատասխան Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հռոմի պապի կոչին, պնդել է, թե ադրբեջանական կողմը...

Անհիմն պնդում՝ Հանրայինի եթերում․ արդյոք խաղաղապահներն ադրբեջանցիներին միջանցքը բացելու վերջնաժամկետ էին տվել
Առանց վճռի

Անհիմն պնդում՝ Հանրայինի եթերում․ արդյոք խաղաղապահներն ադրբեջանցիներին միջանցքը բացելու վերջնաժամկետ էին տվել

17:38, 14 Դկտ, 2022

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» դեկտեմբերի 12-ի թողարկման ընթացքում հարցազրուցավարը պնդել էր, թե Ռուսաստանը «ժամանակ է տվել» Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցք...

«Ալիևների անվան» էկոակտիվիստները. ովքեր են փակել Արցախ տանող Լաչինի միջանցքը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ալիևների անվան» էկոակտիվիստները. ովքեր են փակել Արցախ տանող Լաչինի միջանցքը

14:43, 14 Դկտ, 2022

Դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով, բնապահպան ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Մի քանի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens