ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բաքվից տարածվող կեղծ թեզեր՝ Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ

19:00, 25 Մրտ, 2022

Արցախի Հանրապետությունում, մասնավորապես, Ասկերանի շրջանում վերջին օրերի լարվածությունը ուղեկցվում է ադրբեջանական պրոպագանդայի մի շարք դրսևորումներով՝ թե՛ պետական մակարդակով և թե՛ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից։ 

Այս մանիպուլյացիաները վերաբերում են հիմնականում Արցախում գազամատակարարման խնդրին և Արցախից «հայկական զորքերի դուրսբերման» հարցին։ 

«Զորքերի դուրսբերման» կեղծ պարտավորությունը

Վերջին օրերի լարվածությունը Ադրբեջանի իշխանությունները և սոցիալական ցանցերի մի շարք ադրբեջանցի օգտատերեր բացատրում են նրանով, թե իբր Հայաստանը չի կատարում 2020 թ․ նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի 4-րդ կետը, որով հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից։ 

Այս պնդումը, սակայն, մանիպուլացնում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները։ Լեռնային Ղարաբաղից հայկական (հայաստանյան) զինված ուժերի դուրսբերման մասին կետը վերաբերում է նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի դրությամբ դեռ հայկական վերահսկողության տակ գտնվող շրջաններին։ 

Պատերազմից հետո՝ 2021 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում Ադրբեջանի նախագահ Ալիևը ևս հաստատել էր սա՝ նշելով, որ հրադադարի պայմանագրով հայկական ուժերը դուրս են բերվել «Աղդամի (Ակնա), Լաչինի (Քաշաթաղ) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջաններից»։ Զանգելանի և Կուբաթլուի տարածքից հայկական զորքերը դուրս եկան ավելի ուշ, ըստ վարչապետ Փաշինյանի՝ բանավոր պայմանավորվածության հիման վրա։  Իսկ արդեն այս տարվա փետրվարի վերջին Ալիևը պահանջում էր հայկական զորքերի դուրսբերում՝ համաձայն հրադադարի պայմանագրի՝ ըստ երևույթին՝ նկատի ունենալով Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները, որոնց լուծարման վերաբերյալ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչինչ չկա։  

Ընդ որում, Արցախի իշխանությունները ևս պարբերաբար հերքել են պնդումները, թե Արցախի Պաշտպանության բանակը լուծարվելու է։

Ուշագրավ է, որ այս թեզը առաջ մղելիս ադրբեջանական պրոպագանդան նաև լեզվական մանիպուլյացիայի է դիմում՝ ռուսերեն և անգլերեն, համապատասխանաբար,  армянские вооруженные силы և Armenian armed forces արտահայտությունները ներկայացնելով որպես «հայկական զինված ուժեր», թեև միջազգային փաստաթղթի համատեքստում պետք է հասկանալ «հայաստանյան», այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող զինված ուժեր։  

Գազի մատակարարումը

Արցախում գազի մատակարարումն առաջին անգամ դադարել էր մարտի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ենթադրյալ վթարի հետևանքով։ Շուրջ 10 օր հայկական կողմին վթարի վայրին մոտենալ արգելելուց հետո ադրբեջանական կողմը վերականգնեց գազամատակարարումը մարտի 18-ի երեկոյան։ Մարտի 21-ին գազամատակարարումը կրկին դադարեց։ Այս անգամ, ըստ հայկական կողմի տվյալների, Ադրբեջանը գազամուղի վրա փական է տեղադրել։

Այս կոնտեքստում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում քննարկումներ են, թե Արցախը գազ ստանում էր Ադրբեջանից, այն էլ՝ անվճար, և թե Արցախի իշխանությունները պետք է կապ հաստատեն ադրբեջանական «Ազերգազի» հետ՝ գազամատակարարման խնդիրները լուծելու համար։

Նման պնդումները, սակայն, տեղեկացված չլինելու կամ ապատեղեկացված լինելու հետևանք են։ Գազամատակարարումը Արցախ ապահովվում է ՀՀ-ից գնացող գազամուղով, իսկ գազամուղի մի հատվածը պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գազատարը վնասվել է Շուշի քաղաքի մոտակայքում։

Մանիպուլյացիաների տեղիք տվեց նաև Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե գազի վթարի տարածքը գտնվում է «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»։ 

Միրզոյանը հայտարարել էր, որ այս պատճառով ՀՀ իշխանությունները առաջին հերթին կապ են պահպանում ռուսական կողմի հետ՝ դիմելով նաև միջազգային հանրությանը։ Ադրբեջանական քարոզչությունն այս թեմայով աշխատում էր՝ ապացուցելու, որ գազամատակարարման «խնդիրը» կապված է հայկական և ռուսական կողմերի հետ։ Մինչդեռ հենց Ադրբեջանի իշխանությունները ընդունել են, որ գազամուղի վթարված հատվածը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում է, սակայն տեղի ունեցածը կոչել էին տեխնիկական խնդիր։

Բացի այդ, Միրզոյանի ելույթով արձանագրվել է փաստը, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը Ռուսաստանի խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում է գտնվում, թեպետ ելույթի ձևակերպումները շփոթության տեղիք էին տալիս և կարող էին հասկանալի չլինել շատերին։ 

Վերջին օրերի լարման ընթացքում մանիպուլյացիաներ և կեղծ տեղեկություններ են տարածվել սոցցանցերի նաև հայալեզու տիրույթում:

Օրինակներից մեկը ֆեյսբուքյան մի (ամենայն հավանականությամբ՝ կեղծ) օգտատիրոջ տարածած տեսանյութն է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներից մեկից, որտեղ, ըստ հեղինակի, «օրեր առաջ» Պուտինը սպառնացել է Ալիևին՝ ասելով, թե «եռակողմ հայտարարության դրույթների խախտման այլընտրանքը պատերազմն է»։ Հրապարակումը տարածվել է շուրջ 8000 անգամ։ 

Տեսանյութը, սակայն, 2020 թվականի նոյեմբերի 20-ին տեղի ունեցած հանդիպումից է, որտեղ Պուտինն արձագանքում է Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի դիտարկմանը, թե Արցախում եռակողմ հայտարարությունը  չկատարելու և խաղաղապահների առաքելությունը կասկածի տակ դնելու «տենդենցներ» կան։

Անի Ավետիսյան 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ասկերանի շրջանԱրարատ ՄիրզոյանԱրցախպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է

15:39, 26 Հլս, 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝...

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները

11:30, 24 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում

15:36, 8 Հլս, 2024

Մինչև 2023 թվականին Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվում էր մոտ 34․5 հազար ԱՀ քաղաքացի, իսկ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens