ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

ՀՀԿ-Սփյուռք համաժողով. մուտքը՝ Հանրապետականի կուսակցատոմսով

14:35, 17 Հկտ, 2017

Սեպտեմբերի վերջին Երևանում կայացավ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը: «Հայաստան-Սփյուռքին», պաշտոնական տվյալների համաձայն, մասնակցել է մոտ 1600 հոգի:  Մասնակիցների թվում են Հայաստանի և  հայկական սփյուռքի ներկայացուցիչներ աշխարհի 70 երկրներից՝ Հարավաֆրիկյան հանրապետությունից մինչև Մյանմար ու չճանաչված Աբխազիա:

Ավանգարդը

Թերթելով համաժողովին ներկաների ցանկը, կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանի՝ այդ նույն համաժողովի ամբիոնից ներկայացվող Հայաստանն, ուր «բազմակարծությունը չեն ճնշում»,  բավականին հեռու է իրականություն լինելուց:

Հայաստանի Հանրապետությունից ներկայացված անձանց ցանկում 235 մարդ կա: Այստեղ կարելի է գտնել բազմաթիվ հիմնադրամների տնօրենների և գերատեսչությունների ղեկավարների, համալսարանների ռեկտորների, այնպիսի լրատվամիջոցների ներկայացուցիչների, քաղաքագետների և վերլուծաբանների, որոնք հիմնականում աշխատում են Բաղրամյան 26-ի «ավազանում», ինչպես նաև Ազգային ժողովի 6-րդ գումարման մի շարք պատգամավորների՝ գրեթե բոլորը Հանրապետական կուսակցությունից:

«Ազգային ժողովից հրավիրվել են ԱԺ նախագահը, ԱԺ նախագահի երեք տեղակալները, ինչպես նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները, մշտական հանձնաժողովների ղեկավարները և տեղակալները: Հրավիրվել էին նաև ՀՀԿ Գործադիր մարմնի այն անդամները, ովքեր ԱԺ պատգամավորներ են» — «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» հայտնեցին ՀՀ Սփյուռքի նախարարությունից: Կարճ ասած՝ ներիշխանական գումարում:

Փաստացի, Ազգային ժողովի 4 խմբակցություններից ու խորհրդարանական 6 կուսակցություններից միայն Հանրապետական կուսակցությունն է «արժանի եղել» համաժողովին ներակայանալ նաև կուսակցության Գործադիր մարմնի անդամ բոլոր պատգամավորների կազմով:

Այնինչ համաժողովին չեն հրավիրվել անգամ խորհրդարանական կուսակցությունների ղեկավար հանդիսացող պատգամավորները (օրինակ՝ Էդմոն Մարուքյանը կամ Արամ Սարգսյանը): Այլ կերպ ասած, կառավարությունը բացահայտ կերպով առավելություն է տվել մի կոնկրետ կուսակցությանը:

Սա հստակ ապացույց է այն հանգամանքի, որ կառավարությունը արտոնյալ պայմաններ է ստեղծում Հանրապետական կուսակցության համար (մյուս խորհրդարանական ուժերի համեմատ):

Մինչդեռ Հանարապետական կուսակցության Գործադիր մարմինը  ոչ այլ ինչ է, քան  ներկուսակցական նշանակության կազմակերպչական աշխատանքներ իրականացնող կառույց: Այս պարագայում դրա անդամ պատգամավորներին յուրահատուկ կերպով ԱԺ մյուս պատգամավորներից առանձնացնելը նշանակում է կամ մեծացնել ՀՀԿ Գործադիր մարմնի դերը, կամ նվազեցնել «Հայաստան-Սփյուռք»-ի դերը՝ դարձնելով այն ՀՀԿ-Սփյուռք համաժողով:

Միայն պաթոս ու խորհրդային ավանդույթներ

Սերժ Սարգսյանը համաժողովի ամբիոնից խոսում էր «մեծամասնության կարծիքը չգերադասելու» անհրաժեշտության, համագործակցության, ու պաթետիկ այլ եզրույթների մասին, հայտարարում էր, թե «մեր ուժը մեր բազմակարծության մեջ է», քաղաքական երկխոսության, քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու մեջ է: Պատմում էր «օբյեկտիվ իրականության» մասին, թե ինչ կարևոր է «Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին Հայաստանի իրական կյանքին ծանոթացնելը՝ անկախ նրանց կուսակցական կամ քաղաքական նախասիրություններից»:

Մինչդեռ համաժողովին ներկայացաված չէր ոչ քաղաքացիական հասարակության, ոչ էլ քաղաքական կուսակցությունների այն հատվածը, որը կարող էին այլընտրանքային պատկերացում տալ համաժողովի մասնակիցներին: Ինֆորմատիվ գործառույթն ամբողջությամբ դրված էր Հանրապետականի և իշխանական թևի ներկայացուցիչների վրա:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` sut.amдиаспораРеспубликанская партияРеспубликанская партия АрменииՀայաստան-Սփյուռք համագումարՀանրապետական կուսակցությունՀՀԿՀՀԿ համագումարսփյուռք

Հարակից հոդվածներ

Սփյուռքից Հայաստան օգնություն ուղարկելու որևէ խոչընդոտ չկա․ ազատամարտիկի դժգոհության հետքերով
Առանց վճռի

Սփյուռքից Հայաստան օգնություն ուղարկելու որևէ խոչընդոտ չկա․ ազատամարտիկի դժգոհության հետքերով

19:20, 6 Հկտ, 2020

«Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը ֆեյսբուքյան իր էջում դժգոհել էր, որ ազատամարտիկների համար Ֆրանսիայից դեղեր են ուղարկել, սակայն մաքսակետում խնդիրներ...

Հիշեցնելով անհիշելին․ Աշոտյանը տարակուսելի հայտարարություններ է արել ընտրությունների մասին
Մանիպուլյատիվ

Հիշեցնելով անհիշելին․ Աշոտյանը տարակուսելի հայտարարություններ է արել ընտրությունների մասին

18:59, 11 Սպտ, 2020

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հարցականի տակ դնելով 2018-ի դեկտեմբերի 9-ի Ազգային...

ՀՀԿ-ի քաղաքական ամնեզիան և Ծառուկյանի դառը անցյալը
Սխալ

ՀՀԿ-ի քաղաքական ամնեզիան և Ծառուկյանի դառը անցյալը

20:30, 25 Հնս, 2020

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հունիսի 23-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հայտարարել է,...

ՀՀԿ-ն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը չեղարկելու համար նամակ չի գրել
Լրատվական

ՀՀԿ-ն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը չեղարկելու համար նամակ չի գրել

12:05, 4 Հկտ, 2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունը Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ նամակներ է հղում, որպեսզի չեղարկվի հոկտեմբերի 7-ին Հայաստանում նախատեսված...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens