ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Հիշեցնելով անհիշելին․ Աշոտյանը տարակուսելի հայտարարություններ է արել ընտրությունների մասին

18:59, 11 Սպտ, 2020
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հարցականի տակ դնելով 2018-ի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները։

«Ժողովրդավարության դասեր տալուց առաջ լավ կլինի նա (Նիկոլ Փաշինյանը- խմբ.) պատասխանի հետևյալ հարցին՝ 2018-ի դեկտեմբերին ու՞ր կորան Հանրապետականին ընտրողների կողմից տրված 50-60 հազար հավելյալ ձայները»,- գրել էր Աշոտյանը։

Երկու օր անց՝ սեպտեմբերի 11-ին, «Հրապարակի» հետ զրույցում Արմեն Աշոտյանը պնդել է, որ ՀՀԿ-ի ձայները նվազեցվել են. «Ընտրություններից անմիջապես հետո մենք ասել ենք, որ Հանրապետականի ձայները նվազեցվել են, ընթերցեք այդ ժամանակվա մեր բոլոր հարցազրույցները, և մենք հենց այդ պահին ենք ասել, որ ՀՀԿ-ն անցել է, և, ի դեպ, ողջ հանրապետությունը վստահ էր, որ ՀՀԿ-ն անցել է»,- ասել է նա՝ կրկին պնդելով, որ իրենց հաշվարկով՝ առնվազն 50-55 հազար ձայն ՀՀԿ-ից պակասեցվել է։ 

Հիշեցնենք, որ 2018 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստացել էր 

59,083 ձայն՝ չկարողանալով հաղթահարել կուսակցությունների համար սահմանված 5 տոկոս անցողիկ շեմը։ 

Ինչ էր ասում ՀՀԿ-ն 2018-ին

Իրականությունը, սակայն, այլ է։ 2018-ի դեկտեմբերի ԱԺ ընտրություններից հետո ո՛չ ՀՀԿ պաշտոնական հայտարարության մեջ, ո՛չ էլ ՀՀԿ-ականների հայտարարություններում և հարցազրույցներում չի հնչել Հանրապետական կուսակցությունից ձայներ գողանալու մասին որևէ խոսք։

Այսպես, 2018-ի դեկտեմբերի 10-ին՝ ընտրություններից անմիջապես հետո, ՀՀԿ պաշտոնական հայտարարության մեջ խոսք անգամ չկա գողացված կամ նվազեցված ձայների մասին։ Արդյունքների մասին միայն հետևյալն է ասվում. «Անշուշտ, ընտրություններն ամփոփող պաշտոնական տվյալները չեն արտահայտում այն արդյունքը,  որի համար պայքարում էինք»։ Նույն օրը Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել էր իրենց ընտրողներին և հայտարարել. «Ձեր վստահության շնորհիվ, 60 հազար քվեների շնորհիվ մենք մեր տեղն ամրապնդեցինք Հայաստանի քաղաքական դաշտում»։

Փաստացի, Աշոտյանն անձամբ ընդունել է ընտրությունների արդյունքները, մասնավորապես՝ Հանրապետական կուսակցության ստացած ձայների քանակը։

Ընտրություններից երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 25-ին, Աշոտյանը գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում՝ պնդելով, որ ընտրությունները աչքի ընկան իշխանական ռեսուրսի օգտագործման, վարչական լծակների կիրառման, ուժայինների միջամտության, ընտրական օրենսդրության խախտման՝ մամուլում հրապարակված բազմաթիվ ահազանգերով և դեպքերով: Աշոտյանը պնդել էր, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո «շատ արագ հանրային սեփականություն կդառնան այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած և արդյունքների վրա ազդած հարյուրավոր զարհուրելի փաստեր»։ Սակայն կրկին՝ որևէ խոսք ձայների նվազեցման մասին չկար։ 

Դեկտեմբերի 26-ին Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Աշոտյանը նորից հարցականի տակ չէր դրել ընտրությունների պաշտոնական արդյունքները։ «Մենք իշխանություն չենք, մենք անգամ խորհրդարանում չենք, եթե ժողովուրդը այդպես է որոշել, որ այդ մոտեցումը ճիշտ է, ապա դրա գինը երկու անգամ վճարվել է՝ ա) իշխանությունից զրկվելով, բ) խորհրդարան չանցնելով»,- հայտարարել էր նա (26:50-ից սկսած):

Մենք ուսումնասիրեցինք նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետընտրական հայտարարությունները։ Նա ևս ձայների գողացման կամ նվազեցման մասին ոչ մի հայտարարություն չի արել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերով նա իշխանություններին մեղադրել էր վախի մթնոլորտ տարածելու մեջ և հայտարարել, որ 60 հազար արժանապատիվ քաղաքացիներ ձայն է տվել Հանրապետական կուսակցությանը։ Իսկ Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ 60 հազար քաղաքացի մերժել է Փաշինյանին։ 

Հաշվարկի ընդհատումների և պարտադրանքի մասին

Աշոտյանը «Հրապարակի» հետ զրույցում նաև պնդել է, որ ընտրությունների ժամանակ հաշվարկի ընդհատումներ են եղել և պարտադրանք՝ տրամադրել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հրապարակված թվերը։

«Հաշվարկի այդ փնթի տեխնոլոգիաները, որ կիրառվեցին, ընդհատումները հաշվարկի, հիշում եք, հեռուստատեսություններից մեկով, պարտադրանքը՝ անցնել բացառապես ԿԸՀ թվերին և այլն։ Այնպես որ, մենք հենց այդ պահին ենք ասել, որ իրականում հաղթահարել ենք 5 տոկոսը և պետք է լինեինք ԱԺ-ում»,- ասել է Աշոտյանը։

Անհասկանալի է, սակայն, թե ի՞նչ նկատի ունի ՀՀԿ փոխնախագահը՝ «հաշվարկի փնթի տեխնոլոգիաներ» ասելով, քանի որ ձայների հաշվարկը տեղի էր ունեցել այն նույն տեխնոլոգիաներով, ինչ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հիշեցնենք, որ 2018 թ. ընտրություններից առաջ ներկայացվել էր «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը, որին, սակայն, ՀՀԿ պատգամավորները դեմ քվեարկեցին և ընտրությունները տեղի ունեցան հին օրենսգրքով։ 

Ինչ վերաբերում է հաշվարկի ընդհատումներին, ապա այստեղ Արմեն Աշոտյանի հայտարարությունը տարակուսանք է առաջացնում։ 

Ըստ ընտրությունները 300 տեղամասերում դիտարկած «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի զեկույցի՝ քվեների ամփոփման գործընթացի՝ ուշացումով սկսվելու կամ ընդհատվելու դեպքեր են արձանագրվել միայն 14 տեղամասերում կամ դիտարկված տեղամասերի ընդհանուր թվի միայն 4 տոկոսում։ Համեմատության համար՝ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, ըստ նույն դիտորդական խմբի, ուշացումով սկսելու և ընդհատման դեպքերը կազմել են դիտարկված տեղամասերից (200 տեղամաս) 24-ում։

Ավելին, Հանրապետական կուսակցությունը բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում ունեցել է կա՛մ հանձնաժողովի նախագահ, կա՛մ հանձնաժողովի քարտուղար և կուսակցության ներկայացուցիչները որևէ տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում չեն ներկայացրել։

Հեռուստատեսությունների հանդեպ ենթադրյալ պարտադրանքի մասին Աշոտյանի պնդումը ևս անհասկանալի է։ Ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ից ավելի արագ և օպերատիվ հաղորդում էին հեռուստաընկերությունները (օրինակ՝ «Շանթ» ՀԸ), և դրա սահմանափակում չի եղել։ Մեզ որևէ տեղեկություն չհաջողվեց գտնել՝ բացառապես ԿԸՀ ներկայացրած թվերը հայտնելու վերաբերյալ Աշոտյանի պնդման մասով։  

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Արմեն Աշոտյանի հետ՝ փորձելով մեկնաբանություն ստանալ իր հնչեցրած պնդումների վերաբերյալ, սակայն ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց, որ մեր հարթակին հարցազրույց չի տալիս։ 

Այսպիսով, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պնդումը, թե իրենց կուսակցության ձայները պաշտոնական արդյունքներից 50-60 հազարով ավելի շատ են եղել, նոր է, և ո՛չ իր կողմից, ո՛չ էլ ՀՀԿ պաշտոնական հայտարարություններում նախկինում տեղ չի գտել։ Նրա պնդումները, որ հեռուստատեսությունները պարտադրվել են հայտնել միայն ԿԸՀ-ի կողմից հրապարակած արդյունքները, ևս չի համապատասխանում իրականությանը։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` HraparakԱրմեն ԱշոտյանընտրություններՀՀԿ

Հարակից հոդվածներ

IODA-ի անդամները Երևանում կրկնել են ընդդիմության խոսույթը․ ի՞նչ են ցույց տալիս փաստերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

IODA-ի անդամները Երևանում կրկնել են ընդդիմության խոսույթը․ ի՞նչ են ցույց տալիս փաստերը

10:42, 16 Մրտ, 2026

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Երևանում էր գտնվում «International Observatory for Democracy in Armenia» (IODA) անվանումով նորաստեղծ նախաձեռնության պատվիրակությունը, որը հայտարարել...

Վաղարշապատի ընտրությունների մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը չի հիմնավորվում փաստերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վաղարշապատի ընտրությունների մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը չի հիմնավորվում փաստերով

16:29, 23 Փտր, 2026

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան եթերում մի շարք պնդումներ է արել, որոնք չեն հաստատվում պաշտոնական...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միավորում և բաժանում․ ՀՀ-ում ընդդիմադիր դաշինքները փլուզվում են ԱԺ մտնելուց հետո

10:25, 30 Հնվ, 2026

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրային-տեղեկատվական դաշտում ակտիվացել են ընդդիմադիր ուժերի մասնակցության ձևաչափի վերաբերյալ քննարկումները․ մասնավորապես, հնչում են բոլոր ընդդիմադիրների՝...

Վաղարշապատի 14/5 ընտրատեղամասում լցոնումների պնդումը կեղծ է. ինչ են փաստում ուղիղ հեռարձակումն ու օրենքը․ տեսանյութ
Սխալ

Վաղարշապատի 14/5 ընտրատեղամասում լցոնումների պնդումը կեղծ է. ինչ են փաստում ուղիղ հեռարձակումն ու օրենքը․ տեսանյութ

18:00, 20 Նյմ, 2025

TikTok սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում պնդում է արվում, թե Վաղարշապատի թիվ 14/5 ընտրատեղամասում քվեաթերթիկներ են «լցոնել քվեատուփի մեջ»։  Տեսանյութի հեղինակը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens