ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ղրիմի պաշտոնյաները՝ Ալեն Սիմոնյանի հետ նույն շարքում․ ԱԺ-ն տեղյակ չի եղել

18:54, 6 Ապր, 2022
ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ազգային ժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջը մամուլի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը»։

Հրապարակմանը կցված լուսանկարները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ միջոցառմանը, ի թիվս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնանի, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանի և այլոց, մասնակցել են նաև Ղրիմի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ (փոխվարչապետ) Գեորգի Մուրադովը և Ղրիմի մեկ այլ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն, որոնք նստած են ՀՀ ԱԺ նախագահի հետ նույն շարքում։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ռուսաստանի դեսպանության աջակցությամբ։

Ղրիմը ինքնավար հանրապետություն է, որը 2014-ից Ռուսաստանի Դաշնությունը համարում է իր տարածքի մի մասը։ ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին և այն համարում է Ուկրաինայի տարածք։ Ղրիմը ՌԴ կազմում չի ճանաչել նաև Հայաստանը։

Ղրիմի պատվիրակության՝ Հայաստան ժամանման մասին հայտնի է դարձել մի քանի օր առաջ։ Ապրիլի 1-ին Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը ռուսական պետական ТАСС գործակալությանը հայտնել էր, որ մոտ օրերս Երևանում անցկացվելու են Ղրիմի օրեր․ «Առաջիկա օրերին Հայաստանում կանցկացնենք Ղրիմի օրերը։ Այնտեղ մեզ սպասում են, հանրությանը հետաքրքրում է այն ամենը, ինչ կատարվում է Ղրիմում։ Կանցկացվեն ղրիմյան և հայկական բիզնեսների հանդիպումներ, հանդիպումներ հանրության հետ, ելույթներ, կոնֆերանսներ, մեր ստեղծագործական խմբերի ելույթներ։ Դրանք լիարժեք միջոցառումներ են»։ 

Ապրիլի 2-ին այցի մասին հաղորդագրություն տարածեց նաև հայկական մամուլը։

«Մեդիամաքս» գործակալությունը նշում է, որ Հայաստանում «Ղրիմի օրերի» կազմակերպիչը «Սահմանադրական Իրավունքի Միություն» կուսակցության նախագահ, «Ղրիմի ընկերներ» ակումբի ղեկավար Հայկ Բաբուխանյանն է:

Ղրիմի պատվիրակության անդամները՝ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը
Ղրիմի պատվիրակությունը Երևանում։  Լուսանկարը` Ղրիմի կառավարության կայքից:

«Փաստերի ստուգման հարթակը» կապվեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակի հետ՝ պարզելու, թե արդյոք ԱԺ նախագահը նախապես տեղյակ է եղել միջոցառման մասնակիցների ցանկի մասին և արդյոք Սիմոնյանին հայտնել են, որ նրա հետ նույն շարքում են նստելու նաև Հայաստանի կողմից չճանաչված Ղրիմի հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահը տեղյակ չի եղել Ղրիմի ներկայացուցիչների ներկայության մասին։ Խաչատրյանի խոսքով, Սիմոնյանին միջոցառմանը հրավիրել է «Մոսկվայի տունը»։ «ԱԺ նախագահի աշխատակազմին նախապես տեղեկացվել է միայն, որ պարոն Սիմոնյանի կողքին նստելու է Հայաստանում ՌԴ դեսպանը։ Մասնակիցների ով լինելու ու նրանց նստելու տեղի հետ կապված բոլոր հարցերը համակարգել են միջոցառման կազմակերպիչները»,- ասաց ԱԺ նախագահի խոսնակը։ 

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ազգային ժողովԱլեն ՍիմոնյանՂրիմ

Հարակից հոդվածներ

Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է․ Փաշինյանը նոր Սահմանադրության մասին խոսել է մինչև Ալիևի 2021թ. հայտարարությունը
Սխալ

Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է․ Փաշինյանը նոր Սահմանադրության մասին խոսել է մինչև Ալիևի 2021թ. հայտարարությունը

14:19, 12 Օգս, 2026

Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ իշխող քաղաքական ուժի հայտարարություններին և...

Հետամտում (stalking), «գրումինգ» (grooming), էվթանազիա․ ինչ նոր արարքներ են դարձել քրեորեն պատժելի Հայաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հետամտում (stalking), «գրումինգ» (grooming), էվթանազիա․ ինչ նոր արարքներ են դարձել քրեորեն պատժելի Հայաստանում

12:02, 21 Հլս, 2026

Հետամտումը (stalking),  անչափահասների նկատմամբ գրումինգը (grooming), տուժողի խնդրանքով սպանությունը (էվթանազիա), կրիպտոակտիվների շուկայում գհնային չարաշահումներ․ սրանք այն նոր արարաքներից մի քանիսն...

Ովքեր են ամենաշատ անհարգելի բացակայած պատգամավորները․ ԱԺ 8-րդ գումարման թոփ 10-ը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են ամենաշատ անհարգելի բացակայած պատգամավորները․ ԱԺ 8-րդ գումարման թոփ 10-ը

11:52, 8 Հլս, 2026

Հուլիսի 3-ին Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը։  «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պատգամավորների խորհրդարանական նիստերին մասնակցության տվյալները՝...

Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան թվերով
Մանիպուլյատիվ

Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան թվերով

10:26, 15 Հնս, 2026

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո՝ հունիսի 14-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2026 և...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens