Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցում պետք է նշաձողը իջեցնել, իշխանական թիմի ներկայացուցիչները սկսեցին զարգացնել այս գաղափարը՝ փաստացի նշելով, որ չպետք է բացառել Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Իշխանական գործիչները համարում են նաև, որ ժողովուրդը իրենց խաղաղության բանակցություններ վարելու մանդատ է տվել։
FIP.am-ը փորձել է հասկանալ՝ ինչ կարծիք ունեն այս ամենի մասին երևանցիները։