ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

#InterCheck․ Զելենսկին ու Մասկը կոկաին չեն օգտագործել

18:53, 29 Ապր, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրացական factcheck.ge-ն ստուգել է սոցիալական ցանցերի վրացական տիրույթում տարածված տեղեկությունները, թե Ավստրիան համաձայնվել է ռուսական ռուբլով վճարել գազի դիմաց: Սակայն այս պնդումները սխալ են և հերքվել են բարձր մակարդակով: Մասնավորապես, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը թվիթերյան էջում գրել է, որ շարունակելու են գազի համար եվրոյով վճարել: «Ավստրիան խստորեն հետևում է ԵՄ-ի հետ համաձայնեցված բոլոր պատժամիջոցներին»,— հավելել է նա: 

Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է Ղազախստանի Սենատի անդամ Աբդալա Նուրալիեևի այն պնդումը, թե վերջին երեք տարիների ընթացքում երկրում զգալիորեն աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Պատգամավորը նույն ելույթում նշել էր, որ երկրի բնապահպանական վիճակը վատթարացել է: 

«Ըստ ուսումնասիրությունների՝ 3 տարում քաղցկեղով հիվանդների թիվն աճել է 14%-ով»,- ասել էր պատգամավորը։ 

Ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել էին, որ պատգամավորի պնդումը մանիպուլյատիվ է, քանի որ պարզ չէր, թե ինչ հետազոտությունների է հղում անում նա, իսկ իրականում 2018-2020 թթ. քաղցկեղային հիվանդությունների թիվը Ղազախստանում աճել է 10.6 տոկոսով, ոչ թե 14: Ավելին՝ 2020 թ. հիվանդությունների թիվը կրճատվել էր: Ինչ վերաբերում է բնապահպանական իրավիճակին, ապա պատգամավորը նշել էր, որ արտանետված վնասակար նյութերի կեսը բաժին է ընկնում երկու շրջանի: Factcheck.kz-ի լրագրողները պարզել էին, որ այդ պնդումը ճիշտ է, և հավելել, որ աշխարհում տարեկան օդի աղտոտվածությունից մահանում է 7 մլն մարդ: 

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, երբ հայաստանցի պատգամավորներն իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ թուրք ծայրահեղ ազգայնականների նշանը ցույց տալու փաստի դեմ, Ադրբեջանի մեջլիսի  պատգամավոր Քամալ Ջաֆարովն ի պաշտպանություն հայտարարել էր, որ նույնիսկ Բարաք Օբաման է ցույց տվել այդ նշանը: Ադրբեջանական Fakt Yoxla-ն ստուգել է այս պնդումը և պարզել, որ դա սխալ է: Բարաք Օբաման համանման  նշան է ցույց տվել, սակայն դա ուրիշ նշանակություն ուներ: Կալիֆոռնիայի համալսարան այցերից մեկի ժամանակ Օբաման «մրջնակերի նշան» էր ցույց տվել, որն այդ ուսումնական հաստատության թալիսմանն է և թուրքական «Գորշ գայլերի»  ազգայնական կազմակերպության հետ կապ չունի։  

Միջազգային

Ապրիլի 24-ին Ուկրաինա այցելեցին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և պետքարտուղար Էնթընի Բլինքենը: Այցից անմիջապես հետո ամերիկացի օգտատերերը սկսել են գրել, որ այցն իրականում բեմադրված է այլ վայրում, օրինակ՝ Լեհաստանում, քանի որ լրագրողները բարձրաստիճան պաշտոնյաներին չեն ուղեկցել: Ամերիկյան politifact.com-ի լրագրողները գրել են, որ իրականում հանդիպումը կազմակերպվել է գաղտնիության խստագույն պայմաններում, և անվտանգության նկատառումներից ելնելով լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել այցը: Կիևյան հանդիպումների մանրամասները հայտնի են դարձել միայն Բլինքենի և Օսթինի այցից հետո: Ամերիկացի փաստեր ստուգողները    համեմատել են Ուկրաինայի նախագահի ընդունելության սրահը այլ տարիներին տեղի ունեցած հանդիպումների վայրի հետ և եզրակացրել, որ Բլինքենի ու Օսթինի հանդիպումը Զելենսկու հետ եղել է նույն սենյակում: Հետևաբար, պնդումները, որ ամերիկացիների այցը Կիևում չի տեղի ունեցել, սխալ է:

Թվիթերում և սոցիալական այլ ցանցերում շրջանառվում է տեսանյութ, որից տպավորություն է ստեղծվում, թե Իլոն Մասկի հետ տեսահանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սեղանին կոկային տեսակի թմրամիջոց է դրված:

Zelensky and his inner circle of associates are on cocaine. Zelensky’s drug gang is leading Ukraine into despair. pic.twitter.com/kvRVqFa0UH

— George (@George00333300) April 23, 2022

Բրիտանական Reuters-ի փաստեր ստուգողները պարզել են, որ իրականում տեսանյութը մոնտաժված է. Դրա օրիգինալում Զելենսկու սեղանի այդ հատվածը դատարկ է:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Володимир Зеленський (@zelenskiy_official)

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheckԻլոն ՄասկՉավուշօղլուՎլադիմիր Զելենսկի

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens