ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ֆեյք

#InterCheck․ Ապացույց չկա, որ Ջոնի Դեպի նախկին կինը դատարանում կոկաին է օգտագործել

15:30, 13 Մյս, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրացական factcheck.ge-ն անդրադարձել է «Ալտ-ինֆո» հեռուստաընկերությամբ և հետագայում նաև սոցցանցերում տարածված պնդմանը, թե COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ոչնչացնում են իմունիտետը՝ առաջացնելով իմունային անբավարարություն, ՁԻԱՀ, քաղցկեղ և այլն: Վրաստանցի փաստեր ստուգողներն ուսումնասիրել են այդ պնդումը և եզրակացրել, որ այն կեղծ է և չհիմնավորված: «Անկախ կազմակերպությունների համաձայն՝ չկա որևէ ապացույց, որ պատվաստանյութերը քաղցկեղի կամ ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի պատճառ են դառնում: Ավելին՝ չկա որևէ ապացույց, որ պատվաստանյութերը ոչնչացնում կամ թուլացնում են իմունային համակարգը: COVID-19 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները և հետպատվաստումային տվյալները ցույց են տալիս, որ հաստատված պատվաստանյութերը քաղցկեղի կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի զարգացման բարձր ռիսկ չունեն»,- գրել է կայքը:

Ադրբեջանական Fakt Yoxla-ն ուսումնասիրել է Demokrat.az կայքի պնդումը, թե Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը սխալմամբ լուսանկարվել է Մալդիվների դրոշի առաջ: Ադրբեջանցի փաստերի ստուգողները պարզել են, որ 2021 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել Մալդիվների Հանրապետության ներկայացուցիչ Աբդուլլահ Շահիդը։ Այդ պատճառով նախագահի գրասենյակում ցուցադրվում է թե՛ Մալդիվների, թե՛ ՄԱԿ-ի դրոշը: Fakt Yoxla-ն եզրակացրել է, որ կեղծ են այն պնդումները, թե Ադրբեջանի մշակույթի նախարարը շփոթել է Ադրբեջանի և Մալդիվների դրոշները։

Ուկրաինական VOXcheck-ն ուսումնասիրել է համացանցում տարածված լուսանկարները և տեսանյութերը, որոնցում իբր պատկերված է ուկրաինացի ռազմագերիների շքերթը Ռոստովում: Տեսանյութում 2014 թվականին գերեվարված ուկրաինացի զինծառայողների շքերթն է Դոնեցկում։ Yandex Images հարթակում որոնման արդյունքները ցույց են տվել, որ տեսանյութը տարածվել է 2014 թվականից։

Միջազգային

Ամերիկյան Snopes-ը ստուգել է, թե արդյո՞ք ամերիկացի գործարար Իլոն Մասկին վերագրվող «Ատում եմ, երբ կրթությունը շփոթում են խելքի հետ» խոսքերը  պատկանում են նրան: Կայքը եզրակացրել է, որ թեև հնարավոր է, որ Մասկը կարող է համաձայնվել այդ տեսակետի հետ, սակայն որևէ հիմք չկա կարծելու, որ նա երբևէ ասել կամ գրել է այդ բառերը, քանի որ նույն մեջբերումը վերագրվել է շատ այլ մարդկանց ևս:

Համացանցում ակտիվորեն հետևում են ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեպի և նրա նախկին կին Էմբեր Հերդի դատավարությանը: Վերջին օրերին սոցցանցերում տարածվեցին տեսանյութեր, ըստ որոնց՝ Հերդը կոկաին է օգտագործում հենց դատարանում: Snopes-ը և Politifact-ը ստուգել են տեսանյութը և եզրակացրել, որ որևէ ապացույց չկա, որ Էմբեր Հերդը կոկաին է օգտագործել: Ավելին՝ Politifact-ը նշել է, որ տեղեկությունը համապատասխանում է սոցցանցերում տարածված տրամադրություններին, որոնք հակված են մեղադրելու Հերդին:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck. Ուկրաինացի ուժայինները ռազմատեխնիկա չեն տեղադրել Դնեպրի դպրոցի հարևանությամբ
Ֆեյք

#InterCheck. Ուկրաինացի ուժայինները ռազմատեխնիկա չեն տեղադրել Դնեպրի դպրոցի հարևանությամբ

19:19, 12 Օգս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ը ստուգել է...

#InterCheck. Պառկած կարդալը վնասակար չէ տեսողությանը
Ֆեյք

#InterCheck. Պառկած կարդալը վնասակար չէ տեսողությանը

18:54, 15 Հլս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ը ստուգել է...

#InterCheck. Բուլգակովը քննադատել է ռուսներին. ոչ թե Միխայիլը, այլ Սերգեյը
Ֆեյք

#InterCheck. Բուլգակովը քննադատել է ռուսներին. ոչ թե Միխայիլը, այլ Սերգեյը

18:45, 8 Հլս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն («Փաստ-մետրը») ստուգել...

#InterCheck. Ինչից է մահացել Լենինը և որտեղ է ծնվել վրաստանցի ակտիվիստը
Ֆեյք

#InterCheck. Ինչից է մահացել Լենինը և որտեղ է ծնվել վրաստանցի ակտիվիստը

18:07, 1 Հլս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն («Փաստ-մետրը») գրել...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens