Հանրահավաքային ակտիվության փուլերում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացնում է հավաքների մասնակիցների թվերը, որոնք հաշվվում են հստակ մեթոդաբանությամբ (տե՛ս առաջին մեկնաբանությունը)։
Հաճախ հավաքների կազմակերպիչները կամ համակիրները թերահավատորեն են վերաբերում հաշվարկներին՝ որպես փաստարկ ներկայացնելով իրենց ունեցած լուսանկարներն ու տեսանյութերը։
Բանն այն է, որ նկարահանման անկյունը եւ բարձրությունը էապես փոխում է պատկերը․ տարբեր անկյուններից ու բարձրություններից նույն հավաքի մասնակիցների խտությունն ու քանակը տարբեր կերպ կարող են երեւալ։ Այդ տարբերությունը հստակ երեւում է մեր տեսանյութում։
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է փոխվում տեսողական ընկալումը տարբեր անկյուններից ու բարձրություններից։