ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միլիոնավոր դրամների գնումներ՝ Արթիկի փոխհամայնքապետի հետ կապվող ԱՁ-ից

Նանե Մանասյան Նանե Մանասյան
13:42, 22 Ապր, 2025

Արթիկի համայնքապետարանը 2022 թվականին 2.7 մլն դրամի գնման երկու պայմանագիր է կնքել փոխհամայնաքապետ Արման Աջամօղլյանի հետ կապվող «Արմինե Հակոբյան» ԱՁ-ից (անհատ ձեռնարկատեր)։ 

Այս ԱՁ-ի հետ է կապվում նաև համայնքապետարանի ֆինանսատնտեսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Փանոյանի անունը, որը, ըստ FIP.am-ի տեղեկությունների, համատեղում է համայնքային ծառայության ու ԱՁ-ի հաշվապահի աշխատանքները։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԱՁ-ի գործունեությունն ու կապերը համայնքապետի տեղակալի ու աշխատակցի հետ, ինչպես նաև համայնքի հետ կնքված գնման պայմանագրերը։ 

ԱՁ-ն գրանցվել է Աջամօղլյանի՝ համայնքում պաշտոն զբաղեցնելուց ամիսներ հետո

ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային E-register.am համակարգից տեղեկանում ենք, որ «Արմինե Հակոբյան» ԱՁ-ն հիմնադրվել է 2022 թվականի փետրվար ամսին․ այն գրանցված է Արթիկի Շինարարների փողոց 9, 37 հասցեում։ 

Արտապատկերումը՝ E-register.am համակարգից։

Սա այն հասցեն է, որտեղ, համաձայն ՀՀ ընտրողների ռեգիստրի, փաստացի գրանցված է և բնակվում է Արմինե Հակոբյանը։ 

Արտապատկերումը՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից։

ԱՁ-ն, սակայն, ձեռնարկատիրական գործունություն է ծավալում համայնքի Գարեգին Նժդեհի ⅓ հասցեում՝ որպես սննդի և ժամանցի «Պիցցա-Նիցա» անունով հաստատություն։ 

Արտապատկերումը՝  spyur.am-ից։

Արմինե Հակոբյանը ներկայացված է որպես ԱՁ հիմնադիր և տնօրեն։ 

Հատկանշական է, որ ԱՁ-ի գրանցումից ամիսներ առաջ՝ 2021 թվականի նոյեմբերին, Արման Աջամօղլյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արթիկ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ 

Այդ տարի համայնքում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, որոնցում հաղթել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. համայնքի ղեկավար է դարձել կուսակցության թեկնածու Անանիկ Ոսկանյանը, իսկ Աջամօղլյանը նշանակվել է համայնքապետի տեղակալ։ 

Վերջինս նախկինում եղել «Օրինաց երկիր» կուսակցության անդամ։

Արտապատկերումը՝ համայնքապետարանի կայքից։

Գնման պայմանագրեր՝ ճոխ հյուրասիրությունների համար

Համայնքապետարանն արդեն 2022 թվականի հուլիս ամսին համայնքի կարիքների համար ճաշկերույթների և ֆուրշետների կազմակերպման ծառայության մատուցման պայմանագիր է կնքել «Արմինե Հակոբյան» ԱՁ-ի հետ՝ 1․8 մլն դրամ արժեքով։

Արտապատկերումը՝ Էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգից։

«Արմինե Հակոբյան» ԱՁ-ի հետ երկրորդ պայմանագիրը համայնքապետարանը կնքել է 2022 թվականի դեկտեմբերին, այս անգամ ամանորյա միջոցառման համար հյուրասիրության ծառայության նպատակով՝ 900,000 դրամ արժեքով։ 

Արտապատկերումը՝ գնման պայմանագրից։

Կապը համայնքապետարանի աշխատակիցների հետ

FIP.am-ի տրամադրության տակ են հայտնվել տեղեկություններ, համաձայն որոնց, Արթիկի համայնքապետարանի ֆինանսատնտեսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Փանոյանը համատեղում է համայնքային ծառայողի գործունեությունը փոխհամայնքապետ Աջամօղլյանի հետ կապվող ԱՁ-ի հաշվապահի պարտականությունների հետ։ 

Արտապատկերումը՝ համայնքապետարանի կայքից։

Այս տեղեկությունը հաստատվում է գնման պայմանագրերի ուսումնասիրությունից ի հայտ եկած ուշագրավ մի փաստով։ Այսպես․ ամանորյա հյուրասիրության նպատակով կնքված գնման պայմանագրում մրցույթին մասնակցող ԱՁ կոնտակտային էլեկտրոնային հասցեն նշված է հենց Մարիամ Փանոյանի անունով։    

Արտապատկերումը՝ գնման մրցույթին մասնակցելու հայտից։

Մենք հարցում ուղարկեցինք Արթիկի համայնքապետարան՝ ճշտելու, թե որքանո՞վ է Փանոյանը ներգրավված գնման գործընթացներում, ինչին ի պատասխան համայնքապետարանից նշեցին, որ Փանոյանն առհասարակ ներգրավված չէ գնման որևէ գործընթացում։

Հատկանշական է, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ ճիշտ է՝ Փանոյանը չի եղել վերոհիշյալ երկու գնումների մրցութային հանձնաժողովներում, սակայն համայնքի գնման այլ գործընթացներում նա ներգրավված է որպես հանձնաժողովի անդամ։  

Արտապատկերումը՝ Էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգից։

FIP.am-ը փորձեց ճշտել իր տրամադրության տակ հայտնված տեղեկությունը, համաձայն որի՝ «Արմինե Հակոբյան» ԱՁ-ի իրական սեփականատերը փոխհամայնքապետ Արման Աջամօղլյանն է։ Մենք կապ հաստատեցինք ԱՁ-ի կողմից շահագործվող «Պիցցա-Նիցա» հաստատություն և խնդրեցինք տրամադրել Արման Աջամօղլյանի հեռախոսահամարը։ Ի պատասխան ասացին, որ Արմանը տեղում չէ, բայց հեռախոսահամարը տրամադրեցին։ 

Հատկանշական է, որ հաստատությունից տրամադրեցին այն նույն հեռախոսահամարը, որը նշված է Spyur.am-ում գրանցված «Պիցցա-Նիցայի» կոնտակտային տվյալներում։ 

Այս համարով մեր հեռախոսազանգին պատասխանելիս Արման Աջամօղլյանն ասաց, որ որոշ ժամանակ առաջ աշխատել է ձեռնարկությունում, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։ 

Փաստացի՝ հարցը, թե ինչո՞ւ է իր անձնական հեռախոսահամարն առ այս պահը Spyur.am-ում նշված որպես կոնտակտային հեռախոսահամար, ինչպես նաև այն, թե ինչո՞ւ են աշխատակիցները հարցերի համար իրեն ուղղորդում, մնացին չպարզաբանված։

Այսպիսով, FIP.am-ի՝ գնման գործընթացի ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկան փաստեր, որոնք հաստատում են «Արմինե Հակոբյան» ԱՁ-ի փոխկապակցվածությունը Արթիկի համայնքապետարանի երկու պաշտոնյաների՝ փոխհամայնքապետի և բաժնի պետի հետ։ 

Նանե Մանասյան

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` պետական գնումներ

Հարակից հոդվածներ

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները

10:38, 17 Մրտ, 2026

Երևանի քաղաքապետարանը FIP.am-ին հայտնել է, որ Հրաչյա Քոչարի փողոցում ավտոկայանատեղիների կապույտ գծանշումները կատարվել են հոկտեմբերի 15-20-ին։ Սակայն հոկտեմբերի 8-ին հրապարակված...

Առանց փարոսիկների ու կիսով չափ չինարեն համակարգով․ ՆԳՆ-ի գնած նոր էլեկտրոմոբիլների մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Առանց փարոսիկների ու կիսով չափ չինարեն համակարգով․ ՆԳՆ-ի գնած նոր էլեկտրոմոբիլների մասին

11:00, 27 Փտր, 2026

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) 869 մլն դրամով ձեռք է բերել 57 էլեկտրոմոբիլ, որի մի մասն արդեն շահագործվում է...

Արթիկի տեխնիկական հսկողությունների ֆավորիտը․ Վահրամ Կնյազյանի 31 հաղթանակը 40-ից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արթիկի տեխնիկական հսկողությունների ֆավորիտը․ Վահրամ Կնյազյանի 31 հաղթանակը 40-ից

16:05, 24 Փտր, 2026

Արթիկ համայնքում իրականացված շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման 40 մրցույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից 31-ում հաղթող է...

Շրջակա միջավայրի նախարարության գնման մրցույթի հետքերով հարուցվել է քրեական գործ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շրջակա միջավայրի նախարարության գնման մրցույթի հետքերով հարուցվել է քրեական գործ

16:57, 20 Փտր, 2026

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակում քննության առարկա է դարձրել 2025 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից հայտարարված օդային եղանակով նյութերի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens