ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

ՔՊ-ական պատգամավորը սխալվում է․ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անհամաչափ բիրտ ուժ է կիրառել

18:29, 16 Մյս, 2022

ՍԽԱԼ

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Freenews-ի եթերում մայիսի 14-ին տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով այս օրերին փողոցում տեղի ունեցող ընդդիմության գործողություններին, նշել է, որ ոստիկանությունը որևէ անգամ անհամաչափ կամ բիրտ ուժ չի կիրառել փողոցային պայքարի դուրս եկած քաղաքացիերի նկատմամբ։ 

«Ես ձեզ կխնդրեմ, որ դուք այս ընթացքում, մինչև ես կպատասխանեմ, բերեք որևէ օրինակ՝ որտեղ է բիրտ ուժ կիրառվել, և այն ոստիկանության, որը այսօրվա հրապարակում կանգնած ղեկավարների կողմից է ստեղծվել։ Իրենց ժամանակ արդյո՞ք բիրտ ուժ կիրառվել է, իրենց ժամանակ արդյո՞ք ջրցաններ օգտագործվել են, իրենց ժամանակ արդյո՞ք մահակներ օգտագործվել են, իրենց ժամանակ արդյո՞ք լուսաձայնային կամ այլ տիպի նռնակներ օգտագործվել են։ Եվ այսօր իրենց ընդդիմություն համարող քաղաքական գործիչները, ովքեր հրապարակում են, իրենք արդյո՞ք հիմա բարձրաձայնում են այդ մասին, որ հիմա ջրցաններ են օգտագործվում, հիմա մահակներ են օգտագործվում, լուսաձայնային նռնակներ են օգտագործվում կամ այլ միջոցներ, արդյո՞ք ոստիկանության կողմից օգտագործվում է։ Եվ եթե կա նման դեպք, ինչի՞ մենք կամ հասարակության որևէ անդամ դրանից տեղյակ չէ»,- ասում է Բաքոյանը։ 

Սրան ի պատասխան, հարցազրուցավարն ասում է․ «Դե նրանք լուսանկարներ են հրապարակում տելեգրամյան ալիքներով»։ Բաքոյանը հակադարձում է․ «Խնդրում եմ ինձ ասեք մի դեպք, որ նման բան տեղի է ունեցել։ Ոստիկանության պահանջը հետևյալն է․ երբ պահանջում են որևէ գործողություն, որևէ տեղում սահմանների մեջ պահել կամ խախտումներ են անում, օրենքն են շրջանցում, ոստիկաններն իրենց հրավիրում են ոստիկանություն։ Եվ եթե այս հրավերը անհամաչափ ուժ է համարվում, ապա շնորհավում եմ մեր գործող կառավարությանը, որովհետև մենք այստեղ որևէ միջամտություն, առաջինը,  չենք ունենում և երկրորդը՝ մեր կառավարման ժամանակ ոստիկանության կողմից որևէ անգամ անհամաչափ կամ բիրտ ուժ չի կիրառվել, որի մասին նաև վկայում են այն տեսանյութերը իրենց կողմից տարածվող, որ ցույց են տալիս, թե իբր․․․ տեսեք էստեղ գոյություն չունեցող բան են ցույց տալիս և ժողովրդին ուզում են համոզել, որ էստեղ բիրտ ուժ կա։ Որտե՞ղ եք տեսել էդ բիրտ ուժը»:

Հաջորդ հարցի ժամանակ էլ Բաքոյանը անդրադառնում է ոստիկանության գործողություններին՝ նշելով, որ դրանցում դատապարտելի որևէ գործողություն չկա․ «Ունենք ՀՀ քաղաքացիներ, այդ մարդիկ, այո, մտածում են, որ գուցե մեր քաղաքականությունն այլ կերպ պետք է լինի և դրա համար դուրս են եկել փողոց, և այդ քաղաքացիների նկատմամբ որևէ ճնշում, որևէ բռնություն չի գործադրվում, և եթե դուք նկատում եք մինչև հիմա էլ իրենք փողոցում են, հրապարակում են կամ հրապարակներում են և ոստիկանների կողմից իրենց նկատմամբ որևէ գործողություն չկա, որ պետք է դատապարտվի»։

Թեև Բաքոյանը պնդում է, որ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անհամաչափ կամ բիրտ ուժ չի կիրառվել, սակայն փաստերն այլ բան են ասում։

Ընդդիմության փողոցային անհնազանդության ակցիաների ընթացքի որոշ օրերին դրանց տեղում հետևել են նաև «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները։ Մայիսի 2-ին «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողն արձանագրեց ոստիկանության գործողությունները հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու ընթացքում։ Տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը մի քանի անգամ բռունցքով հարվածում բերման ենթարկվող ցուցարարի գլխին։

Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց արագ արձագանքման խմբերի ուսումնասիրությունը, որում տեղ էր գտել նաև վերոնշյալ քաղաքացու նկատմամբ կիրառված անհամաչափ ուժի դրսևորումը․ «Մի շարք լրատվական միջոցներով տարածված տեսանյութի ուսումնասիրությունից երևում է քաղաքացուն բերման ենթարկելիս ոստիկանության 4-6 ծառայողների կողմից նրա նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, իսկ մեկ ծառայող էլ բերման ենթարկվող անձի գլխի շրջանում մի քանի հարվածներ է հասցնում»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում։ 

Նույն հաղորդագրության մեկ այլ հատվածում էլ ՄԻՊ-ն արձանագրել է, որ «ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու գործելակերպերում շարունակել է խնդրահարույց մնալ անհամաչափ ուժի գործադրումը»։

Բռնության դեպքեր եղել են նաև լրագրողների նկատմամբ։ Այս տեսանյութում երևում է, թե ինչպես է ՊՊԾ պետը ոտքով հարվածում օպերատորին։ Սա ևս տեղ է գտել պաշտպանի զեկույցում, սակայն ոչ թե լրատվամիջոցի հրապարակած տեսանյութերի հիման վրա, այլ հենց սեփական աշխատակիցների ականատես լինելու հիմքով։ 

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն ականատես է եղել ՊՊԾ ղեկավարի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնության կիրառման դեպքի, ինչը Պաշտպանն անթույլատրելի և դատապարտելի է համարում, հատկապես այն դեպքում, երբ արարքն իրականացվում է ոչ թե շարքային ծառայողի, այլ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից»,-ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում։

ՄԻՊ տարբեր օրերի հաղորդագրություններում ևս արձանագրվում են ոստիկանության աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառման դրսևորումները, այսինքն՝ անհամաչափ ուժի կիրառումը եղել և արձանագրվել է ոչ միայն մայիսի 2-ին, այլև դրանից հետո ՄԻՊ տարբեր հաղորդագրություններում։

Այսպիսով՝ պատգամավոր Բաքոյանի այն պնդումը, թե իրենց քաղաքական ուժի կառավարման ժամանակ ոստիկանության կողմից որևէ անգամ անհամաչափ կամ բիրտ ուժ չի կիրառվել, սխալ է։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` խաղաղ հավաքՀՀ ոստիկանությունՌուստամ Բաքոյան

Հարակից հոդվածներ

Ռուսաստանցի սթենդափերի «հետապնդման» հետքերով․ Ի՞նչ է հայտնի Շչուկինայի և նրա «դեպքի» մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուսաստանցի սթենդափերի «հետապնդման» հետքերով․ Ի՞նչ է հայտնի Շչուկինայի և նրա «դեպքի» մասին

19:05, 17 Հնս, 2022

Երևան տեղափոխված ռուսաստանցի սթենդափ դերասան Տատյանա Շչուկինան հունիսի 16-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, թե Հայաստանի ոստիկանությունը «Ռուսաստանի հրամանով» քաղաքական...

Հունիսի 3-ի բախման քրոնիկոնը․ Ինչպես սկսվեց և ինչ արձագանք ստացավ բռնությունը  (տեսանյութեր)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հունիսի 3-ի բախման քրոնիկոնը․ Ինչպես սկսվեց և ինչ արձագանք ստացավ բռնությունը (տեսանյութեր)

17:47, 14 Հնս, 2022

Գլխավոր լուսանկարը՝ Photolure  «Դիմադրություն» շարժումն արդեն ավելի քան 40 օր փողոցային պայքարի միջոցով փորձում է հասնել գործող վարչապետի հրաժարականին։ Շարժման մասնակիցները...

Երեխաները խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք ունեն. փոխոստիկանապետի հարցադրմանն ի պատասխան
Մանիպուլյատիվ

Երեխաները խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք ունեն. փոխոստիկանապետի հարցադրմանն ի պատասխան

19:05, 1 Հնս, 2022

Մայիսի 31-ին ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում, արձագանքելով լրագրողի պնդմանը, թե ցույցերի ընթացքում ուժ է կիրառվել նաև անչափահաների...

Պատգամավոր Ղազինյանը սխալվում է․ ծանր հայհոյանքի համար բերման ենթարկելը իրավաչափ է
Մեծամասամբ սխալ

Պատգամավոր Ղազինյանը սխալվում է․ ծանր հայհոյանքի համար բերման ենթարկելը իրավաչափ է

15:36, 18 Մյս, 2022

Այսօր ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման փողոցային անհնազանդության ակցիաների ժամանակ միջադեպ եղավ ոստիկանների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի միջև։ Ըստ տեսագրության՝...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens