ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Պատգամավոր Ղազինյանը սխալվում է․ ծանր հայհոյանքի համար բերման ենթարկելը իրավաչափ է

15:36, 18 Մյս, 2022

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Այսօր ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման փողոցային անհնազանդության ակցիաների ժամանակ միջադեպ եղավ ոստիկանների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի միջև։ Ըստ տեսագրության՝ ոստիկանները հայհոյանքի համար բերման են ենթարկել քաղաքացիներից մեկին, Ղազինյանն էլ պնդում է, որ պետք է ազատ արձակել բերման ենթարկված քաղաքացուն։ ԱԺ պատգամավորի և ոստիկանության գնդապետի միջև տեղի է ունենում հետևյալ երկխոսությունը․

Ղազինյան։ Հայհոյելու համար բերման են ենթարկու՞մ։

Ոստիկան։ Ի՞նչ․․․ մեր հայհոյելու համա՞ր, այո։

Ղազինյան։ Բերման են ենթարկու՞մ, լուրջ եք ասու՞մ։

Ոստիկան։ Այո, ծանր վիրավորանք ա դա։

Ղազինյան։ Տենց բան չկա, սուտ եք ասում։ Հայհոյելու համար մինչև հիմա բերման չեն ենթարկել, պարոն Պապյան։ Մինչև հիմա որևէ մեկին հայհոյելու համար բերման չեն ենթարկել երբևիցե։ Նախադեպ ա դրվում ձեր ժամանակ ու ձեր իշխանության ժամանակ։

Ոստիկան։ Մենք բերման ենք ենթարկում, որովհետև․․․

Ղազինյան։ Անձնական վիրավորանքը Քրեական օրենսգրքով բերման չի ենթարկվում։

Ոստիկան։ Նման խուլիգանություններ մենք թույլ չենք տալու։ Վերջ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է՝ արդյո՞ք իրավաչափ է անձնական ծանր վիրավորանք հասցնելու դեպքում քաղաքացուն բերման ենթարկելը, թե ոչ։

2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովը լրացում կատարեց ՀՀ Քրեական օրենսգրքում, որով օրենսգրքում ավելացավ 137․1 հոդվածը՝ «Ծանր վիրավորանքը»։ Ըստ այս հոդվածի, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-500-ապատիկի չափով:

Անձին վիրավորելը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով: Արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 1000-3000-ապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։

Քանի որ այս փոփոխությամբ քրեականացվել է ծանր վիրավորանքը, հետևաբար այն դարձել է հանցանք պարունակող արարք։ «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված է, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է կանխել և խափանել հանցագործություններն ու այլ իրավախախտումները, բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, պարզել հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ։ 

Հետևաբար, ծանր վիրավորանքի մասին ՔՕ հոդվածի և «Ոստիկանության մասին» օրենքի հիշյալ հոդվածի առկայությունը իրավաչափ է դարձնում հայհոյող քաղաքացուն բերման ենթարկելը։

Ինչ վերաբերում է Ղազինյանի այն պնդմանը, որ հայհոյելու համար նախկինում բերման չեն ենթարկել, ապա, ըստ էության, դա ճիշտ պնդում է, օրենքի լրացումը կատարվել է 2021 թվականի հուլիսի 30-ին՝ գործող իշխանության օրոք, և ուժի մեջ է մտել մեկ ամիս անց։

Այսպիսով՝ ոստիկանի հետ վիճաբանության ժամանակ Ղազինյանի արած պնդումը, թե անձնական վիրավորանքի համար ոստիկանը բերման ենթարկելու իրավունք չունի, սխալ է։ Ավելին՝ ոստիկանը նման դեպքերում պարտավոր է բերման ենթարկել ծանր վիրավորանք հասցրած քաղաքացիներին։ 

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արթուր ՂազինյանՀՀ ոստիկանությունցույց

Հարակից հոդվածներ

Ռուսաստանցի սթենդափերի «հետապնդման» հետքերով․ Ի՞նչ է հայտնի Շչուկինայի և նրա «դեպքի» մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուսաստանցի սթենդափերի «հետապնդման» հետքերով․ Ի՞նչ է հայտնի Շչուկինայի և նրա «դեպքի» մասին

19:05, 17 Հնս, 2022

Երևան տեղափոխված ռուսաստանցի սթենդափ դերասան Տատյանա Շչուկինան հունիսի 16-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, թե Հայաստանի ոստիկանությունը «Ռուսաստանի հրամանով» քաղաքական...

Հունիսի 3-ի բախման քրոնիկոնը․ Ինչպես սկսվեց և ինչ արձագանք ստացավ բռնությունը  (տեսանյութեր)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հունիսի 3-ի բախման քրոնիկոնը․ Ինչպես սկսվեց և ինչ արձագանք ստացավ բռնությունը (տեսանյութեր)

17:47, 14 Հնս, 2022

Գլխավոր լուսանկարը՝ Photolure  «Դիմադրություն» շարժումն արդեն ավելի քան 40 օր փողոցային պայքարի միջոցով փորձում է հասնել գործող վարչապետի հրաժարականին։ Շարժման մասնակիցները...

Աչքը կորցրած որևէ քաղաքացի «Մալայան» ԲԿ չի տարվել․ կայքերն ապատեղեկատվություն են տարածում
Սխալ

Աչքը կորցրած որևէ քաղաքացի «Մալայան» ԲԿ չի տարվել․ կայքերն ապատեղեկատվություն են տարածում

17:09, 18 Մյս, 2022

Մայիսի 18-ին մի շարք լրատվամիջոցներ տարածեցին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը, որտեղ վերջինս ասում է, թե նույն...

ՔՊ-ական պատգամավորը սխալվում է․ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անհամաչափ բիրտ ուժ է կիրառել
Սխալ

ՔՊ-ական պատգամավորը սխալվում է․ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անհամաչափ բիրտ ուժ է կիրառել

18:29, 16 Մյս, 2022

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Freenews-ի եթերում մայիսի 14-ին տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով այս օրերին փողոցում տեղի ունեցող...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens