Հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը, ընդդիմադիր քաղաքական ուժերն ակցիա և երթ էին կազմակերպել երեխաների մասնակցությամբ: Մեկ ամսից ավել տևող բողոքի ակցիաների ընթացքում էլ մի քանի անգամ անչափահասներ են բերման ենթարկվել:
FIP.am-ն ուսումնասիրել է երեխաների իրավունքների մասին Հայաստանի օրենքներն ու միջազգային կոնվենցիաները և պարզել, որ երեխաները Հայաստանում ունեն հավաքներին մասնակցելու իրավունք: