ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Լավրովը խորհուրդ չի տվել ընդդիմադիրներին վերադառնալ խորհրդարան. Արման Բաբաջանյանը սխալվում է

15:21, 10 Հնս, 2022

ՍԽԱԼ

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խորհուրդ է տվել բողոքի ակցիաներ անող ընդդիմադիրներին վերադառնալ խորհրդարան: 

Խոսելով ընդդիմադիր երկու խմբակցությունների անունից ՌԴ պետդումայի նախարար Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված նամակի մասին՝ Բաբաջանյանը նշել է, որ այն նաև արտահոսել է հենց Վոլոդինի միջոցով՝ ցույց տալու այն վերաբերմունքը, որ ունեն Ռուսաստանի իշխանություններն «այդ խմբակի հանդեպ»: 

«Այսօր Լավրովն էլ ուղղակի խոսեց, որ նրանց սակավամարդությունը և առհասարակ հավաքների բազմամարդությունը տպավորություն չի թողնում, ուստի չի էլ ցանկանում մեկնաբանել նրանց գործողությունները և խորհուրդ է տալիս գնալ խորհրդարան և օգտվել այն կարևոր հարթակից, որը վերապահված է նրանց»,- ասել է Բաբաջանյանը: 

Իրականում, սական, ՌԴ արտաքին գործերի նախարարը նման հայտարարություն չի արել:

Հունիսի 8-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Հունիսի 9-ին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ ասուլիսին Արարատ Միրզոյանին հարց է ուղղվել, թե արդյո՞ք Երևանում ընթացող բողոքի ակցիաները նշանակում են, որ Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ: 

Ի պատասխան, Միրզոյանը նշել է, որ ինքն ինչքանով հասցրել է հետևել, տեղի ունեցող հանրահավաքների բազմամարդությունը կամ սակավամարդությունը, թերևս, չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքները աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից:

«Ես այդտեղ ողջախոհության հետ կապված որոշակի հարցեր եմ տեսնում ինքս ինձ համար և կարող եմ ասել նաև՝ ինչու: Նախ՝ այդ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն իրենց գործունեությունը ծավալել խորհրդարանում և ամենասուր քննադատության ենթարկել իշխանություններին և ամենասուր հարցերը տալ, որից, ցավոք կամ բարեբախտաբար, նրանք չեն օգտվում. իրենց իրավունքն է կրկին»,- հավելել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Այսինքն՝ Լավրովին վերագրվող հայտարարությունը համատեղ ասուլիսի ընթացքում իրականում արել է Արարատ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ արտգործնախարարին, ապա նա ասուլիսի ընթացքում որևէ կերպ չի անդրադարձել Երևանում ընթացող ցույցերին: 

Այսպիսով, Արման Բաբաջանյանի պնդումը, թե Սերգեյ Լավրովը խորհուրդ է տվել բողոքի ակցիաներ անող ընդդիմադիրներին վերադառնալ խորհրդարան, սխալ է: Նման հայտարարություն իրականում արել է Արարատ Միրզոյանը:

Լուսինե Ոսկանյան 

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արարատ ՄիրզոյանԱրման Բաբաջանյանխորհրդարանական ընդդիմությունՍերգեյ Լավրով

Հարակից հոդվածներ

ՀՀ-ն Մոսկվային գազի պարտք չունի․ գործադիրն ու «Գազպրոմ Արմենիան» հերքում են Բաբաջանյանին
Առանց վճռի

ՀՀ-ն Մոսկվային գազի պարտք չունի․ գործադիրն ու «Գազպրոմ Արմենիան» հերքում են Բաբաջանյանին

15:19, 21 Նյմ, 2022

Հոկտեմբերի 16-ին «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, թե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության սպառած բնական գազի դիմաց...

Լավրովն աղավաղում է Զելենսկու խոսքերը. ոչ թե «միջուկային», այլ  ուղղակի «կանխարգելիչ» հարված
Սխալ

Լավրովն աղավաղում է Զելենսկու խոսքերը. ոչ թե «միջուկային», այլ  ուղղակի «կանխարգելիչ» հարված

13:00, 12 Հկտ, 2022

Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի անդամ երկրներին...

Երանոսյանը հերքում է բացահայտը․ նրա հրամանով ցուցարարների դեմ բռնություն կիրառվել է
Սխալ

Երանոսյանը հերքում է բացահայտը․ նրա հրամանով ցուցարարների դեմ բռնություն կիրառվել է

18:30, 29 Ապր, 2022

Ապրիլի 28-ին Ազատության հրապարակում «Դիմադրություն» շարժման հավաքի ընթացքում ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ երբևէ...

Հղի կնոջ ողբերգական վրաերթը. ընդդիմադիրների շահարկումն ու  վարչապետի աշխատակազմի մանիպուլյատիվ արձագանքը
Մանիպուլյատիվ

Հղի կնոջ ողբերգական վրաերթը. ընդդիմադիրների շահարկումն ու վարչապետի աշխատակազմի մանիպուլյատիվ արձագանքը

16:23, 27 Ապր, 2022

Ապրիլի 26-ի երեկոյան Facebook սոցիալական ցանցում լուր տարածվեց ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մասին։ Քիչ անց արդեն կայքերը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens