ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Նևզորովի «ծառայությունը» ուկրաինական բանակում և Ջասթին Բիբերի կաթվածի պատճառները

16:45, 17 Հնս, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերի վրացական տիրույթում տարածված պնդումները, թե հայտնի երգիչ Ջասթին Բիբերի դեմքի մասնակի կաթվածը COVID-19-ի դեմ պատվաստվման հետևանք է: Ըստ գրառումներից մեկի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո բարդությունները ներառում են մարմնի տարբեր մասերի ամբողջական կամ մասնակի կաթված, ներառյալ Բելի կաթվածը և Ռամսեյ-Հանթի համախտանիշը։ Սակայն վրաստանցի փաստեր ստուգողները գտել են, որ Ջասթին Բիբերի Ռամսեյ-Հանթ համախտանիշի ախտորոշումը կորոնավիրուսային պատվաստանյութերի հետ կապելը մանիպուլյացիա է: Ոչ մի ապացույց չկա, որ կորոնավիրուսային պատվաստանյութերն առաջացնում են այս համախտանիշը։ Ավելին՝ հրապարակային տեղեկություն չկա՝ Ջասթին Բիբերը պատվաստվե՞լ է կորոնավիրուսի դեմ, թե՞ ոչ։

Ղազախստանյան Factcheck.kz-ը հոդված է հրապարակել այն մասին, որ չինացի գիտնականները հայտարարել են այլմոլորակայիններից ստացված ազդանշանների հնարավոր հայտնաբերման մասին, սակայն ավելի ուշ հրապարակումը ջնջվել է: Գիտնականները, մասնավորապես, հայտնել են, որ Sky Eye կոչվող հսկա աստղադիտակը, հնարավոր է, այլմոլորակային քաղաքակրթության նշաններ է  հայտնաբերել: Լուրը հայտնվել է Science and Technology Daily պետական ​​թերթում, սակայն ավելի ուշ հեռացվել է: Հայտնի չէ՝ ինչ պատճառներով են հոդվածները հեռացվել: Չինացի գիտնականները նշել են, որ Sky Eye-ը չափազանց զգայուն է ցածր հաճախականության ռադիոտիրույթում և կարևոր դեր է խաղում այլմոլորակային քաղաքակրթությունների որոնման հարցում: Այնուամենայնիվ, կասկածելի ազդանշանները կարող են լինել նաև ռադիո-խզումներ և պահանջում են լրացուցիչ հետազոտություն:

Ուկրաինական VoxCheck-ն ուսումնասիրել է սոցցանցերում տարածված գրառումները, ըստ որոնց՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուկրաինական անձնագրի հետ միասին հայտնի ռուսաստանցի լրագրող Ալեքսանդր Նևզորովին զինվորական ծանուցագիր է հանձնել: Սակայն իրականում սա հորինված պատմություն է: Տեղեկության սկզբնաղբյուրը երգիծական «Պանորամա» պարբերականն է: 

Միջազգային

Բրիտանական Reuters-ը գրել է, որ  համացանցում շինծու մեջբերում է տարածվում, ըստ որի՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ի պատասխան Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու օգնության կոչի, հայտարարել է, որ չի ցանկանում «կորցնել» Հունգարիան «մի ապուշի պատճառով, որը կոտորած է արել Եվրոպայում»։

#Hungarian PM Viktor #Orban responding to #Zelensky: “I don’t care about the States and #Ukraine. I am a Hungarian by nationality, and I do not want to lose my country because of an idiot who made a massacre in the center of Europe, and with whom, with Russia.” pic.twitter.com/t5mixqORmq

— tim anderson (@timand2037) June 5, 2022

Սակայն Reuters-ը որևէ ապացույց չի գտել, որ Օրբանը նման հայտարարություն է արել: Հունգարիայի կառավարության միջազգային հաղորդակցության գրասենյակի խոսնակը Reuters-ին ասել է, որ վարչապետը չի ասել մեջբերումում իրեն վերագրվող խոսքերը։

Ամերիկյան Snopes-ը ստուգել է կենդանիներին նվիրված Pets Reporter-ի հոդվածներից մեկի պնդումը, թե շները տեսնում են միայն կապույտի և դեղինի երանգները: Ամերիկացի փաստեր ստուգողների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պնդումը ճիշտ է. քանի որ գույնը որոշվում է մեր աչքերի կոներով, մենք կարող ենք տեսնել տարբեր գույներ: Մարդու աչքը ունի երեք տեսակի կոներ (ֆոտոռեցեպտորներ), որոնք թույլ են տալիս տեսնել կարմիր, կապույտ և կանաչ երանգներ: Շան աչքն ունի ընդամենը երկուսը, դրանք հնարավորություն են տալիս տեսնել միայն կապույտ և դեղին երանգները:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck. Ջիմ Քերրիի մահվան մասին լուրերը չափազանցված են
Ֆեյք

#InterCheck. Ջիմ Քերրիի մահվան մասին լուրերը չափազանցված են

19:12, 24 Հնս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է...

#InterCheck. Օբաման ու մարդկանց վրա «փորձարկումները»
Ֆեյք

#InterCheck. Օբաման ու մարդկանց վրա «փորձարկումները»

18:10, 10 Հնս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն ուսումնասիրել է...

#InterCheck. Պերուի 5G կայանների և ուկրաինական «Բայրաքթարների» մասին
Ֆեյք

#InterCheck. Պերուի 5G կայանների և ուկրաինական «Բայրաքթարների» մասին

18:11, 3 Հնս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է...

#InterCheck. Բայդենը ուրվականների՛ն չի բարևում
Ֆեյք

#InterCheck. Բայդենը ուրվականների՛ն չի բարևում

17:55, 27 Մյս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ուսումնասիրել է...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens