ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Ինչից է մահացել Լենինը և որտեղ է ծնվել վրաստանցի ակտիվիստը

18:07, 1 Հլս, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան Factcheck.ge-ն («Փաստ-մետրը») գրել է, որ Facebook-ի հակաընդդիմադիր և իշխանամետ մի քանի էջեր ապատեղեկատվություն և հայատյաց բովանդակություն են տարածում «Ամոթ է» (Սիրցզխվիլիա) շարժման ակտիվիստ Գիգա Մաքարաշվիլիի մասին։ Ֆեյսբուքյան էջի գրառման մեջ, մասնավորապես, նշվում է. «Գիգա Մաքարաշվիլիի հայրը՝ Արտեմ (Արտյոմ) Մակարյանը։ Ծնվել է Հայաստանի Արտաշատ քաղաքում։ Գյուղացի Մակարյանների ընտանիքում։ Արտեմ Մակարյանը շուտով լքել է Հայաստանը և տեղափոխվել Թբիլիսի։ Տարիներ անց, որդին՝ Գիգա Մակարյանը, ստիպել է փոխել ազգանունը։ Ամոթ, երբ ամաչում ես քո ծագումից։ Այդպիսի մարդն է այսօր բողոքի ցույցի առաջնորդը և բռունցքով հարվածում է Վրաստանի սրտին»:

«Վիրուսային կերպով տարածված տեղեկությունը ճշտելու համար «Փաստ-մետրը» կապ է հաստատել Գիգա Մաքարաշվիլիի հետ, որը հեռախոսազրույցում հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ իր հայրը՝ Նուկրի Մաքարաշվիլին, ծնվել է Թելավիում և ոչ թե Հայաստանի Արտաշատ քաղաքում, իսկ նրա ծնողները՝ Թբիլիսիում»,- գրել են վրաստանցի փաստեր ստուգողները։

Ղազախստանյան Factcheck.kz-ը ստուգել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Նուրսուլթան Նազարբաևի անվան օդանավակայանը Փարիզում ճանաչվել է ԱՊՀ-ի և Կենտրոնական Ասիայի լավագույն օդանավակայանը: Փաստեր ստուգողները պարզել են, որ տեղեկությունը ճիշտ է: Խոսքը World Airport Awards արարողության մասին է, որը ոլորտում ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից է: Սակայն ղազախստանցի լրագրողները նկատել են, որ մրցույթին նմանատիպ, բայց ավելի հեղինակավոր մրցանակ ստացել է նաև Բաքվի օդանավակայանը: 

Ռուսական Проверено-ն ստուգել է տարածված տեսությունը, թե ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինը մահացել է սիֆիլիսից: Ենթադրվում է, որ առաջին մարդը, որը գրել է Լենինի՝ սիֆիլիսից մահանալու մասին, Նիկոլաևյան կայսերական համալսարանի (Սարատովի) մաշկաբանության և վեներական հիվանդությունների ամբիոնի վարիչ Վլադիսլավ Տերեբինսկին էր: Նա Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ փախել էր Բալկաններ, որտեղ հրատարակել էր «Վ.Ի.Լենինի մահվան պատճառների մասին՝ ըստ դիահերձման արձանագրության (Lues cerebri)» աշխատությունը: 

Հատկանշական է, որ Տերեբինսկին կարևոր բժշկական փաստաթղթերին հասանելիություն չի ունեցել, այդ պատճառով ռուս փաստեր ստուգողները չեն կարողացել գնահատել բժշկի պնդումների փաստահենքությունը:

Լենինը մահացել է 1924 թ․-ին՝ դրանից առաջ տանելով գլխուղեղի երեք կաթված: Դիակի զննումը ցույց էր տվել, որ «ո՛չ անոթային համակարգում, ո՛չ այլ օրգաններում պրոցեսի սպեցիֆիկ բնույթի ցուցումներ (սիֆիլիս և այլն) չեն հայտնաբերվել»։ Լենինի հիվանդության «սիֆիլիտիկ» տեսության կողմնակիցների հիմնական փաստարկներից է նրա 1922 թվականի դեղատոմսի մեջ սալվարսան նյութի հիշատակումը, որը ստեղծվել է սիֆիլիսի դեմ պայքարելու համար։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են «Գիտելիքը ուժ է» ամսագրի հոդվածի հեղինակները, այն ժամանակ բժիշկները մշտապես հետևում էին In dubio suspice luem («Երբ կասկածում եք, փնտրեք սիֆիլիս» կանոնին: Այդ պատճառով բժիշկները չէին բացառում, որ Լենինը տառապում էր սիֆիլիսով: Ինքը՝ Լենինը, նույնպես դա չէր բացառում:

Ռուսաստանցի փաստեր ստուգողները, ի վերջո, եզրակացրել են, որ առնվազն Լենինի առողջական խնդիրների սրման սկզբնական փուլում եղել են կասկածներ, որ նա տառապում է սիֆիլիսով: Այնուամենայնիվ, մինչ օրս հայտնի ոչ մի գործնական ուսումնասիրություն չի հաստատել այս կասկածները: Հետևաբար, մինչև բոլոր արխիվները բացելը, հնարավոր չէ պնդել, որ Լենինն իսկապես մահացել է սիֆիլիսից:

Միջազգային 

Բրիտանական Reuters-ը ստուգել է սոցցանցերի օգտատերերի գրառումները և դրանց կից լուսանկարները, ըստ որոնց՝ ուկրաինացի ակտիվիստները Աուշվիցի (Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այստեղ տեղակայված էր համակենտրոնացման ճամբար) պատերին և ցանկապատերին հակառուսական պիտակներ են փակցրել: Սակայն Աուշվիցի հուշահամալիրի խոսնակը Reuters-ին ասել է, որ նման պիտակներ չեն հայտնաբերվել թանգարանում: Լուսանկարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք նույնպես կեղծ են:

They say: ‘There is no Russophobia’, they claim ‘There is no threat for Russia’!

They lie to your eyes

Labels in Auschitz June 22: ‘Russia and Russians, we hate you. The only gas you and your country deserve is Zyclone B’

So, a Nazi only says truth when he says ‘I’ll kill you’ pic.twitter.com/XSHgtnLBxY

— Russian Arms Control Delegation in Vienna (@armscontrol_rus) June 23, 2022

Ամերիկյան Snopes-ը ստուգել է Տիկտոկում ակտիվորեն տարածվող թրենդը, ըստ որի՝ ինչ-որ մեկն իր արգանդն ուղարկել է ԱՄՆ Գերագույն դատարան՝ ի նշան հղիության արհեստական ընդհատման սահմանադրական իրավունքը չեղարկող որոշման դեմ բողոքի: Ամերիկացի փաստեր ստուգողները որևէ ապացույց չեն գտել, որը կհիմնավորի Տիկտոկում շրջանառվող այս տեղեկությունը: Ավելին՝ նրանք ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ որևէ լրատվամիջոց չի լուսաբանել այդ դեպքը: 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens