ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ միս են նախընտրում հայաստանցի որսագողները․ արձանագրված ու չարձանագրված դեպքեր

16:58, 7 Հլս, 2022

Միայն հունիս ամսին Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել է Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի մնացորդների հայտնաբերման երկու դեպքի մասին։ Իսկ այս տարվա առաջին կիսամյակին արձանագրվել է բեզոարյան այծի ապօրինի որսի 6 դեպք։

Նախարարության՝ հունիսի 6-ի հաղորդագրության համաձայն, ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը հայտնաբերվել է Վեդու ջրամբարի ճանապարհին՝ Ուրցաձոր համայնքի վարչական տարածքում:

Իսկ հունիսի 23-ին տարածված հաղորդագրությամբ տեղեկացվում է՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ:

Նույն ամսվա հունիսի 28-ի հաղորդագրությամբ նախարարությունը պարզաբանում է, որ բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութը 5 տարվա վաղեմության է՝ նշելով, որ, այդուհանդերձ, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։

Բոլոր դեպքերում էլ նախարարությունից հիշեցնում են, որ բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն, բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն դրամ։

Եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս, ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` 4-6 ամիս ժամկետով։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արձանագրված որսագողության դեպքերից քանիսն են վերաբերում «Կարմիր գրքում» գրանցված կենդանատեսակներին և քանիսն են բացահայտվել։

Որսագողության դեպքերը նաև չեն արձանագրվում

Հունիսի 28-ին «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ հեղինակը ներկայացնում է, որ օրը ցերեկով որս է իրականացվում այն դեպքում, երբ որսի շրջան չէ։ «Ըստ իս, բեզոարյան այծ էին խփել։ Հեռու էր, հեռվից մարդկանց ու մեքենա տեսանք, ձայներից ենթադրելի էր, որ մարտական զենքերով էր որսը տեղի ունենում։ Որսի շրջան չէ, թռչունի, կաքավ կամ լորի որս չէր»,- ասվում է տեսանյութին կից գրառման մեջ։

FIP.am-ի հետ զրույցում տեսանյութի հեղինակ, «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանը նշեց, որ տեսանյութը նկարահանել է Դահնակի լեռնաշղթայում հունիսի 27-ին, թռչնադիտարկման էին գնացել․ «Այդ օրը հեռախոսով էի, չկարողացա դեմքեր նկարել, հեռախոսակապ էլ այդտեղ չկար։ Երբ իջանք սարից ու հասանելի էր կապը, զանգեցի Բնապահպանության տեսչություն, տեղեկացրեցի՝ ուղարկելով այս տեսագրությունը։ Հարցրեցին, որ գան, քանի՞ ժամից կհասնեն։ Ասացի՝ մոտ երկու ժամ հարկավոր է, չեն հասցնի կանխել որսագողությունը»։

Մանուկյանը նշեց, որ տեսչականից հետամուտ են եղել իր հաղորդմանը, ոստիկանություն են դիմել, բայց քիչ հավանական համարեց, որ որևէ բան կպարզեն․

«Եթե դեպքի վայրում չեն կարողացել բռնացնել, արդեն բարդ պրոցես է դրա հայտնաբերելն ու բացահայտելը։ Ես ինքս էլ հասկանում եմ, որ չեն կարող բացահայտել»։

Մանուկյանի խոսքով, կոնկրետ այդ տարածքներն իբր հատուկ պահպանության տակ են, մինչդեռ բարձիթողի վիճակ է։ «Այս տարածքներում որսը եզակի դեպք չէ, տեղի բնակիչներն էլ շատ են խոսում, որ որս շատ է լինում։ Այդ հատվածում գտնվում են բեզոարյան այծ, վայրի վարազ, մեր գորշ արջը․․․Կոնկրետ տվյալ տարածքները, որտեղ արձանագրել էի կրակոցները, պատկանում են համայնքին, բայց համայնքը պայմանագիր է կնքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ, և փոխանցում նրանց պահպանությունը»,- ասաց նա։

Մանուկյանը նկատեց, որ կոնկրետ հունիսին Վեդու ջրամբարի մոտ գրանցված որսագողությունը այդ հիմնադրամի բազայից 200-300 մետր վերև է եղել։ «Ինձ համար զարմանալի է, ոնց կարելի է այդ տարածքում որս լիներ ու իրենք տեղյակ չլինեին, շատ կասկածելի է։ Այսինքն, այդ կենդանու ստացած վիրավորումն այնպիսն է, որ նա 200-300 մետրից ավելին չէր էլ կարող վիրավոր գնալ»,- ասաց նա։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից պարզաբանում են

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) բամբասանք է համարում այն պնդումը, որ նաև իրենց պահպանության տակ գտնվող տարածքներում որսը եզակի հանդիպող երևույթ չէ։ «Ապօրինի որսի դեպք մեր պահպանության ներքո գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքներում չի եղել»,- պնդում են հիմնադրամից և նշում՝ ինչ էլ հայտնաբերվել է, համայնքային տարածքներում է եղել։

FPWC-ից տեղեկացրեցին, որ կոնկրետ Վեդու ջրամբարի տարածքում սպանված բեզոարյան այծը հայտնաբերել է հենց իրենց ռեյնջերը (տեսուչ), բայց դա եղել է միջհամայնքային ճանապարհի վրա։

FPWC-ն պետությունից գումար չի ստանում հսկողություն իրականացնելու համար։ Հիմնադրամից նաև հավելում են, որ իրենց աշխատանքներն իրականացնում են «տեղական և միջազգային կազմակերպությունների դրամաշնորհների, ինչպես նաև սեփական ուժերով աշխատած գումարների միջոցով»։

Որս սիրող մեր օրերի «բնապահպան պաշտոնյաները»

Դեռևս 2021 թ․ մարտ ամսին EcoNews.am-ը գրել էր, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնյա Արմեն Բավոյանը, Արարատի մարզի ձկնաբուծարաններից մեկի ղեկավարը («Մաքս ֆիշ» ՍՊԸ), ինչպես նաև ևս 2 անձ Սիսիանի շրջակայքում հայտնաբերվել են որսորդական ինքնաձիգով և արտահագուստով, իսկ մեքենայում՝ 26.05 կգ քաշով միս (նախնական զննության համաձայն՝ վայրի վարազ)։

Ավելի ուշ կայքը պարզել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն որևէ կերպ չի կարողացել պարզել դեպքի մանրամասները և հանցանք կատարած անձի /անձանց/ ինքնությունը չի պարզվել, ուստի գործով վարույթը կասեցվել է։ Ըստ կայքի հրապարկման՝ պաշտոնյան բոլորովին վերջերս է նշված պաշտոնից ազատվել և չի աշխատում ԲԸՏՄ-ում։

2020, 2021 թթ․ և 2022 թ․ առաջին կիսամյակին արձանագրված որսագողության դեպքերը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ի պատասխան FIP.am-ի հարցման, նշում է, որ միայն 2022 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ապօրինի որսի 6 դեպք։

Հուլիսի 1-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է ապօրինի որսի 18 դեպք, որից՝ 156 տափաստանային արտույտի, 2 աղվեսի, 1 անտառային կաչաղակի, 1 գորշուկի, 4 սև ագռավի, 10 թխակապույտ աղավնու և վերևում արդեն նշված 6 բեզոարյան այծի։

Շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկվել է 18 միլիոն 390 հազար դրամի չափով։

2021 թվականին արձանագրվել է ապօրինի որսի 38 դեպք, որից՝ 6 կաքավի, 25 լորի, 9 երգեցիկ թռչնի, 5 սև փարփարի, 49 տափաստանային արտույտի, 8 թխակապույտ աղավնու, 1 ջրցուլի, 1 սուզակի, 1 այծյամի և 7 նապաստակի, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված 2 բեզոարյան այծի և 1 կովկասյան գորշ արջի:

Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 7 միլիոն 517 հազար դրամ։

2020 թվականին կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է ապօրինի որսի 18 դեպք, որից՝ 1 կաքավի, 59 լորի, 1 վայրի խոզի, 3 սև փարփարի, 1 տափաստանային ճուռակի, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված 2 կրկնակտցարի և 1 խայտաքիսի:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 542 հազար դրամ։

Վարչությունից հայտնում են նաև, որ բեզոարյան այծի ապօրինի որսի բոլոր արձանագրված դեպքերի վերաբերյալ նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Ոստիկանության արձանագրած ապօրինի որսի դեպքերը 

Ոստիկանությունից, ի պատասխան FIP.am-ի  հարցման, նշում են, որ 2020-ին  արձանագրվել է ապօրինի որսի 6 դեպք, որից 2-ը կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջությամբ արգելված է։ Ըստ ոստիկանության՝ բոլոր դեպքերը բացահայտվել են։

2021-ին գրանցվել է ապօրինի որսի 8 դեպք, որից 4-ը՝ ամբողջությամբ արգելված կենդանատեսակների։ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների դեպքերից միայն մեկն է բացահայտվել։

2022 թվականի 5 ամիսներին 294-րդ հոդվածով գրանցվել է 3 դեպք, որից 2-ը՝ 1-ին մասին 3-րդ կետով (չի բացահայտվել 1-ին մասի 3-րդ կետով գրանցված հանցագործության դեպքերից 1-ը)։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` FPWCբեզոարյան այծՀՀ ոստիկանությունՇրջակա միջավայրի նախարարությունորսագողություն

Հարակից հոդվածներ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք

11:58, 3 Սպտ, 2024

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ ...

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ

15:09, 5 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը իր Ֆեյսբուքյան լայվում  տեղեկացրել է, որ պարեկները «դաժան ծեծի են ենթարկել» իր եղբորը, որին դրանից...

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

15:23, 19 Հլս, 2024

Այս տարվա մայիսի 23-ին կառավարության 04․05․2017 թ․ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնցով պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար պետական գնումների...

Road Control հավելվածը դադարել է գործել, ոստիկանությունը խզում է պայմանագիրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Road Control հավելվածը դադարել է գործել, ոստիկանությունը խզում է պայմանագիրը

12:37, 18 Հլս, 2024

2021 թվականից Հայաստանում գործող Road Control բջջային հավելվածի միջոցով քաղաքացիները կարող էին տեսա և լուսանկարել ճանապարհային երթևեկության խախտումները և դրանք...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens