ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Բուլգակովը քննադատել է ռուսներին. ոչ թե Միխայիլը, այլ Սերգեյը

18:45, 8 Հլս, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան Factcheck.ge-ն («Փաստ-մետրը») ստուգել է սոցցանցերում տարածված պնդումները, թե Վրաստանում 500 տոկոսով աճել են սահմանային հատումները Ռուսաստանից: Սակայն վրաստանցի փաստեր ստուգողները նշում են, որ այդ գրառումները մանիպուլյատիվ են, քանի որ չի նշվում, որ համեմատությունը կատարվել է 2021 թվականից հետո, երբ Վրաստանում գործում էին կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մուտքի սահմանափակումներ։ Ավելին՝ նախահամավարակային 2019 թվականի հետ համեմատած, հունիս ամսին Ռուսաստանից այցելությունները կրճատվել են 41 տոկոսով: 

Ղազախստանյան Factcheck.kz-ը հայտնում է, որ Թվիթերում հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարի կեղծ օգտահաշիվը: Այդ մասին տեղեկացրել է նաև Ուկրաինայի գլխավոր շտաբը: Կեղծ պրոֆիլում առաջին գրառումը հայտնվել է 2022 թվականի մարտի 16-ին։ Այս պահի դրությամբ հրապարակվել է 175 թվիթ:

Ռուսական Проверено-ն ստուգել է համացանցում ակտիվորեն տարածվող գրառումները, ըստ որոնց՝ հայտնի գրող Միխայիլ Բուլգակովը ռուս ազգին իբր  անվանել է «ճակատագիրներ խեղող չարագործների վայրի հորդա»: Իրականում այդ մեջբերումը պատկանում է ոչ թե Միխայիլ, այլ Սերգեյ Բուլգակովին, որը հայտնի կրոնական փիլիսոփա և հոգևորական էր: Նա բացասաբար էր ընդունել Հոկտեմբերյան հեղափոխությունը և դրան պատասխանել երկխոսությունների «Աստվածների խնջույքին» կոչվող ժողովածուով։ Առաջին երկխոսության հենց սկզբում զրուցակիցներից մեկն ասում է. «Ո՞ւր է նա, այն առատաձեռն ու պայծառ ժողովուրդը, որը սրտեր էր գրավում մանկական հավատքով, մաքրությամբ ու հեզությամբ, տաղանդով ու խոնարհությամբ։ Իսկ հիմա դա մարդասպանների, դավաճանների, ավազակային հորդա է՝ վերից վար խրված արյան ու կեղտի, բռիության ու անասնության մեջ»։

Ռուսաստանցի փաստեր ստուգողները եզրակացրել են, որ վերջին նախադասությունը շատ է հիշեցնում Բուլգակովին վերագրվող հայտարարությունը և հավանաբար, ազգանունների համընկնման պատճառով, այն սխալմամբ վերագրվել է հայտնի գրողին:

Միջազգային 

Բրիտանական Reuters-ը ստուգել է սոցցանցերում տարածվող պնդումները, թե NASA-ն հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը պայմանավորված է միայն Երկրի ուղեծրի դիրքի տատանումներով՝ Արեգակի նկատմամբ։ Օգտատերերից մեկը Թվիթերում գրել է. «NASA-ն հայտարարել է, որ CO-2 արտանետումները կապ չունեն կլիմայի փոփոխության հետ: Դա բացառապես պայմանավորված է Երկրի դիրքի փոփոխությամբ, երբ այն պտտվում է Արեգակի շուրջ: Խաղն ավարտված է»:

NASA has announced that CO-2 emissions have zero to do with climate change. It is solely caused by earth’s changing positioning as it orbits around the sun.

Game Over

— Mario Guerrieri (@trumpwon23) July 4, 2022

Հատկանշական է, որ տեղեկությունը տարածող օգտատերերը որևէ հղում կամ աղբյուր չեն ներկայացրել: Reuters-ը եզրակացրել է, որ այդ գրառումները կեղծ են, քանի որ NASA-ն հայտարարություն չի արել, ըստ որի՝ կլիմայի փոփոխությունը պայմանավորված է միայն Արեգակի նկատմամբ Երկրի տեղաշարժերով: 

Ամերիկյան Snopes-ն ուսումնասիրել է պնդումները, թե հղիության արհեստական ընդհատման արգելքը կարող է ազդել քաղցկեղով հիվանդ հղի կանանց բուժման գործընթացի վրա: Մասնավորապես, սոցիալական մեդիայում շրջանառվում էին տեղեկություններ, թե Միսսուրիի հղի հիվանդներին Վետերանների ադմինիստրացիայի հիվանդանոցներում մերժում են ճառագայթային և քաղցկեղի այլ բուժումներ ստանալ, քանի որ նման բուժումը կարող է հանգեցնել հղիության ընդհատումների, որոնք այժմ անօրինական են նահանգում: Ամերիկացի փաստեր ստուգողները չեն կարողացել հաստատել կամ հերքել պնդումը, սակայն նշել են՝ Միսսուրիի շատ բժիշկներ անհանգստացած են քաղցկեղի բուժման վրա հղիության արհեստական ընդհատման արգելքների ազդեցությունից:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens