ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արձանագրված հանցագործությունների թվերը գրեթե բոլոր հանցատեսակներով աճել են

16:50, 15 Հլս, 2022

2022 թ. հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 20.5%-ով աճել է արձանագրված հանցագործությունների թիվը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները՝ հասկանալու նախորդ տարիներին գրանցված  հանցագործությունների, ինչպես նաև նախորդ տարվա համեմատ հանցատեսակների միտումները։ 

Գրանցված հանցագործությունների ընդհանուր պատկերը

Այս տարվա առաջին 5 ամիսներին հանրապետությունում գրանցվել է 13,842 հանցագործության դեպք, որը 2361-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված հանցագործությունների թվից՝ 11,481 դեպք։

Բացառությամբ միջին ծանրության դեպքերի՝ աճել են և՛ ոչ մեծ ծանրության, և՛ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։

Մասնավորապես՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվն աճել է 39.2 %-ով․ 2022 թ. հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 8210 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 5895 դեպք։

Այս տարի գրանցվել է ծանր հանցագործությունների 1923 դեպք՝ նախորդ տարվա 1724-ի փոխարեն, այսինքն՝ ցուցանիշն աճել է 165 դեպքով։

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարի 150 է, ինչը նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցված 138 դեպքից ավել է 8․6%-ով։

Հաշվետու ժամանակաշրջանում նվազել են միայն միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 3559, որը նախորդ տարվա գրանցված 3724 դեպքից քիչ է 5․5%-ով։ 

Անձի դեմ ուղղված հանցագործությունները կտրուկ աճել են

Ըստ վիճակագրական տվյալների՝ նկատելի է անձի դեմ ուղղված գրանցված հանցագործությունների կտրուկ աճ՝ մոտ 53%։ Այս տարվա հունվար-մայիս ամիսներին արձանագրվել է 2379 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 1554 դեպքի համեմատ։ 

Անձի դեմ ուղղված այլ հանցագործություններն աճել են շուրջ 82%-ով՝ նախորդ տարվա 1082 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 1969 նման դեպք։

Չնայած դրան՝ բավական կտրուկ նվազել են և՛ սպանությունների (41.1%), և՛ սպանության փորձերի (50%), և՛ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (10․8%) դեպքերը։ 

Բռնաբարություն և բռնաբարության փորձի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 9 դեպք։

Հասարակական անվտանգության և կարգի դեմ ուղղված հանցագործություններ

48․8 %-ով ավելացել են նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։

Այս տարվա հունվար-մայիսին գրանցվել է նմանատիպ 3636 հանցագործության դեպք, նախորդ տարի գրանցվել էր 2442 դեպք։ Հատկապես մեծ աճ են արձանագրել՝ 62․7%, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները. այս տարի՝ 804 դեպք, նախորդ տարի՝ 494 դեպք։ 

Այս տարի 6 տոկոսով ավելացել են հրազեն ու ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառելու դեպքերը։ 

Եթե անցած տարի գրանցվել էր հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների 876 դեպք, ապա այս տարվա 5 ամիսներին այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 1749 դեպք։ 

24․1%-ով աճել են խուլիգանության դեպքերը։ Այս տարվա հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 175 դեպք, նախորդ տարի՝ 141 դեպք։ 

Նվազել են միայն ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքերը (7,5%), այդ թվում՝ մահվան ելքով ՃՏՊ-ները։ Այս տարվա 5 ամիսներին գրանցվել է 89 մահվան ելքով ՃՏՊ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 100-ի փոխարեն։ 

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ

Ի տարբերություն հանցագործության մյուս տեսակների՝ չնչին չափով աճել է նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ 5884 դեպք, նախորդ տարվա 5855-ի փոխարեն։

Նվազել են անձնական գույքի հափշտակության դեպքերը՝ 3․1%-ով, աճել պետական կամ հանրային գույքի հափշտակությունները՝ 37․6%-ով: 

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ

Աճ է արձանագրվել նաև տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում։ Եթե 2022 թ․ հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 465 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է 342 դեպք։ 

18%-ով աճել է նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը. Այս տարվա հինգ ամիսներին գրանցվել է 1262 դեպք, նախորդ տարի՝ 1069 դեպք:

Գրանցված հանցագործությունների թիվը հունվար-մայիս ամիսներին (2014-2022 թթ.) 

Հատկանշական է, որ ոստիկանության ամփոփ տեղեկատվության համաձայն՝  հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը մինչև 2018 թ.-ը կայուն աճ է արձանագրել։ 2022-ին՝ նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 20․5%-ով, 2021-ին՝ 2020-ի համեմատ՝ 6․5%-ով, 2020-ին` 3․3%-ով։ Գրանցված իրավախախտումների թվերը առաջին հինգ ամիսներին աճել են նաև 2019 թ.-ին՝ 2018-ի համեմատ՝ 15․5 %-ով և միայն 2017 թ.-ին՝ նախորդ տարվա համեմատ, նվազել է գրեթե 2%-ով։ 2016-ին՝ 2015-ի համեմատ, կրկին աճել է 20․4%-ով։  2015-ին ևս աճ է արձանագրվել՝ 9․8 %-ով։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2022 թ. հունվար-մայիս ամիսներին հանցագործությունների թվերը բոլոր հանցատեսակներով աճել են, իսկ որոշ դեպքերում  կտրուկ աճ է գրանցվել։ 

Նելլի Լազարյան

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` հանցագործություն

Հարակից հոդվածներ

Բացահայտված հանցագործությունների թիվը մեկ տարում նվազել է 10%-ով
Տվյալների լրագրություն

Բացահայտված հանցագործությունների թիվը մեկ տարում նվազել է 10%-ով

16:51, 22 Փտր, 2023

2022 թվականին Հայաստանում ոստիկանության ստորաբաժանումների բացահայտած հանցագործությունների թիվը նվազել է ավելի քան 10%-ով։  «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան Ներքին...

Ինչպես «բացահայտել» առանց բացահայտելու. արդյունքներ նկարելու մաստեր-կլաս՝ ոստիկանությունից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես «բացահայտել» առանց բացահայտելու. արդյունքներ նկարելու մաստեր-կլաս՝ ոստիկանությունից

17:47, 30 Օգս, 2022

Ոստիկանության վիճակագրական տեղեկագրերում հաճախ ենք հանդիպում բացահայտված հանցագործությունների վերաբերյալ տվյալների։ Ներկայացված ցուցանիշները տպավորություն են ստեղծում, թե երկրում կատարված հանցագործությունների մեծ...

Հանցագործությունների թիվն աճել է․ որ հանցատեսակներն են առավել մեծ աճ արձանագրել
Տվյալների լրագրություն

Հանցագործությունների թիվն աճել է․ որ հանցատեսակներն են առավել մեծ աճ արձանագրել

18:27, 9 Սպտ, 2020

Վիճակագրական կոմիտեն վերջերս հրապարակեց այս տարվա առաջին 7 ամիսներին հանրապետությունում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը, ըստ որի՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի...

Ոստիկանության կեղծ հաղորդագրությունը «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության մասին
Պաշտոնական

Ոստիկանության կեղծ հաղորդագրությունը «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության մասին

18:27, 5 Հկտ, 2017

Սեպտեմբերի 14-ին ժամը 13։30-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում սպանվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսինյանը և...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens