ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես «բացահայտել» առանց բացահայտելու. արդյունքներ նկարելու մաստեր-կլաս՝ ոստիկանությունից

17:47, 30 Օգս, 2022

Ոստիկանության վիճակագրական տեղեկագրերում հաճախ ենք հանդիպում բացահայտված հանցագործությունների վերաբերյալ տվյալների։ Ներկայացված ցուցանիշները տպավորություն են ստեղծում, թե երկրում կատարված հանցագործությունների մեծ մասը բացահայտվում է, հանցագործներն արժանի պատիժ են ստանում, տուժողների իրավունքները վերականգնվում են, կարճ ասած՝ արդարությունը հաղթանակում է։ Իրականում, սակայն, բառի լայն իմաստով,  բացահայտված հանցագործությունները մի քանի անգամ ավելի քիչ են, քան ներկայացնում է ոստիկանության վիճակագրությունը։

Օրինակ՝ ոստիկանության 2018 թ. տարեկան ամփոփ  տեղեկատվության համաձայն, «ըստ առանձին հանցատեսակների, բացահայտման աշխատանքների արդյունավետության պատկերը հետևյալն է. սպանություններով՝ 74․6%, ավազակություններով՝ 66․7%, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով՝ 93․4%, սպանության փորձերով՝ 74․4%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով՝ 87․0%, այդ թվում՝ ծանր՝ 71․2%, բռնաբարության ու բռնաբարության փորձի՝ 72․7%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 88․9%, այդ թվում՝ մահվան ելքով՝ 73․0%, խուլիգանության՝ 59․2%, կողոպուտներով՝ 57․1%, գողություններով՝ 39․6%, այդ թվում՝ բնակարանային՝ 20․6%, խարդախություններով՝ 66․0%, յուրացման կամ վատնման դեպքերով՝ 61․8% և այլն»:

Ինչպես նշեցինք, ամփոփագրերից տպավորություն է ստեղծվում, թե հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ճնշող մեծամասնությունը բացահայտվում է։

Սակայն իրականում այդ «բացահայտված» հանցագործություններից չնչին մասն է մեղադրական եզրակացությամբ ուղարկվում դատարան, այսինքն՝ շատ ավելի հաճախ են դեպքերը, երբ հանցանք կատարած անձը չի կանգնում դատարանի առջև։

Մի կողմ թողնելով այն հանցատեսակները, որոնցով, տարբեր պատճառներով, ոչ բոլոր դեպքերն են արձանագրվում (ծեծ, ընտանեկան բռնության, բռնաբարություն և այլն), փորձենք տեսնել, թե ինչպիսին է պատկերը այն հանցագործություններով, որոնց բոլոր (կամ համարյա բոլոր) դեպքերն արձանագրվում են:

Գողությունների վիճակագրությունը

Վերցնենք, օրինակ, գողությունների վիճակագրությունը։

Ըստ ոստիկանության՝ միայն վերջին 5 տարիներին Հայաստանում արձանագրվել է գողության 46,284 դեպք։ Բացահայտվել է 18,968-ը։ Այսինքն, գողության դեպքերի առնվազն 40 տոկոսը բացահայտվում է։

Սակայն այս բացահայտված գողությունների գործերի մեծ մասը այդպես էլ չի հասնում դատարան, և հանցագործները չեն կրում օրենքով նախատեսված պատիժը։

Ոստիկանությունից հարցումով ստացված տվյալների համաձայն՝ «բացահայտված» 18,968 գողության դեպքերից 4944-ն է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։ Այլ կերպ ասած՝ 4 «բացահայտված գողից» միայն մեկն է (26%) կանգնում դատարանի առջև։ 

Ստացվում է, որ ըստ ոստիկանության՝ գողությունների 40 տոկոսը համարվում է բացահայտված, այնինչ իրականում Հայաստանում գրանցված յուրաքանչյուր 9 գողությունից միայն մեկի դեպքում է գործը հասնում դատարան։ 

Այլ կերպ ասած՝ կան հազարավոր գողություններ, որոնք համարվում են «բացահայտված», բայց դրանցով ո՛չ գողն է բռնված և ո՛չ էլ գողոնն է հայտնաբերված: 

Եվ եթե գողությունների դեպքում նման ցածր ցուցանիշը մասամբ կարելի է պայմանավորել մինչև դատաքննությունը պատճառված նյութական վնասի փոխհատուցմամբ կամ տուժողի հետ հաշտվելու միջոցով քրեական գործի կարճմամբ, ապա նույնը չենք կարող անել սպանությունների մասով։

Սպանությունների վիճակագրությունը

Պատկերն առավել ցայտուն է սպանությունների դեպքում։

Վերջին 5 տարիներին Հայաստանում կատարված 239 սպանություններից, ըստ ոստիկանության ձևակերպման, բացահայտվել է 178-ը կամ մոտ 75 տոկոսը։ 

Բացահայտված 178 սպանության դեպքերից, մինչդեռ, դատարան են հասել 64-ը:

Ստացվում է, որ ըստ ոստիկանության՝ միայն վերջին 5 տարիներին սպանությունների բացահայտումը կազմում է 75 տոկոս, մինչդեռ դատարան են հասել դեպքերի ընդամենը 27 տոկոսը։ Այսինքն՝ դատարանի առջև է կանգնում սպանություն կատարած 4 հոգուց միայն 1-ը։

Նույն պատկերն է նաև ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ հասցնելու հանցատեսակի վիճակագրության դեպքում։ 

Ինչու է այդպես

Սովորաբար, բացահայտում ասելով՝ հասկանում ենք հանցագործություն կատարած անձին հայտնաբերելն ու դատարանի առջև կանգնեցնելը, ինչի միջոցով էլ վերջինս ստանում է օրենքով նախատեսված պատիժը: 

Սակայն Գլխավոր դատախազությունը հանցագործության բացահայտման սեփական սահմանումն ունի։

«Հանցագործությունը համարվում է բացահայտված, երբ անձի նկատմամբ հանցագործություն կատարելու կասկածանքի հիման վրա հարուցվում է քրեական հետապնդում»։ Այսինքն՝ եթե ոստիկանությունը քրեական գործի շրջանակներում անձին կասկածում է հանցագործության կատարելու համար և անձը ստանում է կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ապա հանցագործությունը համարվում է բացահայտված, նույնիսկ եթե այդ անձը չի գտնվել կամ գտնվել է, բայց հաջորդ օրը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այլ կերպ ասած՝ ի հեճուկս հանրային ընկալման, թե բացահայտված հանցագործությունն այն է, երբ հանցագործը կանգնում է դատարանի առջև, իրավապահները պնդում են, որ բավարար է գործով կասկածյալ ունենալ և գործը կարելի է բացահայտված համարել։ Եվ անգամ եթե նախաքննության և/կամ դատաքննության արդյունքում կասկածյալի/մեղադրյալի մեղավորությունը չհաստատվի, գործը կդասվի բացահայտվածների շարքը և այդպիսով կդառնա վիճակագրական տվյալ։

Ստացվում է, որ ոստիկանության տված վիճակագրությունը չի արտացոլում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության իրական պատկերը։ Պարզ ասած՝ կասկածյալներն ու մեղադրյալները շատ են, պատժվողները՝ անգամներով քիչ, բայց գործը համարվում է բացահայտված։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գլխավոր դատախազությունհանցագործությունՀՀ ոստիկանություն

Հարակից հոդվածներ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք

11:58, 3 Սպտ, 2024

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ ...

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ

15:09, 5 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը իր Ֆեյսբուքյան լայվում  տեղեկացրել է, որ պարեկները «դաժան ծեծի են ենթարկել» իր եղբորը, որին դրանից...

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

15:23, 19 Հլս, 2024

Այս տարվա մայիսի 23-ին կառավարության 04․05․2017 թ․ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնցով պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար պետական գնումների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens